ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Աճել է վարչական մարմինների ակտերի բողոքարկման թիվը 01/21/2013 21:41 | ԼՐԱՀՈՍ
Էապես աճել է վարչական մարմինների ակտերի բողոքարկման դեպքերի թիվը, ինչն անվերապահորեն վկայում է քաղաքացիների կողմից վարչական դատարանի հանդեպ ձևավորված վստահության մասին: Այս մասին Վարչական դատարանի 5-ամյա տարեդարձին նվիրված գիտաժողովում այսօր հայտարարեց ՀՀ վարչական դատարանի նախագահ Կարեն Մաթևոսյանը:
Եթե 2009թ. Վարչական դատարան մուտք է եղել 7915 վարչական գործ և 48 521 վճարման կարգադրություն արձակելու վերաբերյալ հայցադիմում, ապա 2012թ. հայցադիմումները կազմել են շուրջ 20 հազար, իսկ վճարման կարգադրություն արձակելու վերաբերյալ հայցադիմումները՝ 123 հազար:
Դատարանի նախագահն ընդգծեց, որ վարչական արդարադատությունը մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության գերխնդրի համատեքստում մեծ ձեռքբերում լինելու հետ մեկտեղ դեռևս երկար ճանապարհ ունի անցնելու:
Այսպես, Վարչական դատարանի լիազորությունները սահմանափակվում են պետական և տեղական ինքնակառավարման մարմինների վարչական ակտերի գործողությոսւնների ու անգործության իրավաչափության ստուգմամբ: Մինչդեռ արևմտյան լավագույն փորձը վկայում է, որ վարչական արդարադատության խնդիրն է ապահովել մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանությունը ոչ միայն պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների, այլ հանրային իշխանական լիազորություններով օժտված և հանրային գործառույթներ իրականացնող մարմինների հետ փոխհարաբերություններում:
Դատարանի նախագահը գոհունակություն հայտնեց, որ այս ուղղությամբ քայլեր արվում են: Մասնավորապես, դատաիրավական ոլորտում բարեփոխումների քառամյա ծրագրի շրջանակում դիտարկվել է «վարչական մարմին» հասկացության մեջ այն սուբյելկտների ներառումը, որոնց պետության կողմից պատվիրակվել են հանրային իշխանության գործառույթներ:
ՀՀ վարչական դատարանի առաջին նախագահ Տիգրան Մուկուչյանի գնահատմամբ, վարչական արդարադատության ստեղծումը Հայաստանի իրավական մտքի հեղափոխական թռիչք էր, քանզի արմատապես փոխվեցին սովետական իրավակարգին հարիր պատկերացումները:
ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի կարծիքով, ինստիտուցիոնալ առումով Վարչական դատարանը կայացել է, սակայն վարչական արդարադատությունը դեռևս կայացման ընթացքում է, և չափազանց շատ անելիքներ կան:
«Չի կարող վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի չգործողության պարագայում վարչական արդարադատությունը լիարժեք իրականացվել, համակարգային լուծումներ են պահանջվում»,- ասաց Գ.Հարությունյանը՝ հույս հայտնելով, որ դատաիրավական բարեփոխումների ծրագրի իրականանալու դեպքում վարչական դատարանի ինստիտուցիոնալ կայացվածությունից զատ հնարավոր կլինի խոսել նաև դատարանի ֆունկցիոնալ կայացվածության մասին:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ