ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայցն ընդդեմ «Լեռնային հարստության» բավարարվեց 01/21/2013 11:23 | Վարչական իրավունք
ՀՀ վարչական դատարանը՝ դատավոր Ռուզաննա Հակոբյանի նախագահությամբ, բավարարել է Պետական եկամուտների կոմիտեի Հրազդանի տարածքային հարկային տեսչության հայցն ընդդեմ «Լեռնային հարստություն» ՍՊԸ-ի: Վճռով հօգուտ ՀՀ պետական բյուջեի պետք է բռնագանձվի 9.768.600 դրամ տուգանքի գումար, ևս 195.372 դրամ՝ որպես հայցվորի կրած դատական ծախսի փոխհատուցում։
ՀՀ վարչական դատարանի վարույթ էր ընդունվել Պետական եկամուտների կոմիտեի Հրազդանի տարածքային հարկային տեսչության հայցադիմումն ընդդեմ «Լեռնային հարստություն» ՍՊԸ-ի` ՀՀ պետական բյուջեի օգտին 12.789.200 դրամ բռնագանձելու պահանջի մասին։ ՀՀ վարչական դատարանի մեկ այլ որոշմամբ վարչական գործից եկամտահարկի և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով 3.020.600 դրամ բռնագանձելու պահանջն առանձնացվել է առանձին վարույթում:
Հայցը քննվել է հայցվորի ներկայացուցչի բացակայությամբ։
Դատաքննությամբ պարզվել է, որ ՀՀ ԿԱ ՊԵԿ ՕՀՎ Հրազդանի բաժնի կողմից 07.12.2009թ. կազմվել է ստուգման ակտ, որով ընկերությանն առաջադրվել է «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածով նախատեսված տուգանք` 4.884.300 դրամ, որն ընկերության կողմից օրենքով սահմանված ժամկետում չվճարելու հետևանքով կրկնապատկվել է:
Ըստ ՀՀ վարչական դատարանի եզրահանգման, հիշյալ ստուգման ակտը 07.12.2009թ. կազմելու պահին գործող խմբագրությամբ «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի համաձայն` ձեռնարկատիրական գործունեության առարկաները չգրանցելու, այսինքն` առաքվող, տրամադրվող, տեղափոխվող կամ վաճառվող արտադրանքը, ապրանքները, ինչպես նաև կատարվող աշխատանքները և մատուցվող ծառայությունները Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով չգրանցելու դեպքում հարկ վճարողներից գանձվում է` տուգանք` ձեռնարկատիրական գործունեության չգրանցված առարկաների վաճառքի (իրացման) գներով արտահայտված (հաշվարկված) ամբողջ արժեքի 25 տոկոսի չափով, այդ թվում` վաճառված (իրացված) մասի համար։ Հարկ վճարողը տուգանքը մուծում է հարկային տեսչության կողմից խախտման փաստն արձանագրվելուց հետո` երեսնoրյա ժամկետում։ Նշված ժամկետում տուգանքը չմուծելու դեպքում այն կրկնապատկվում է։
Ստուգման ակտով հաստատվել է, որ պատասխանողի պարտավորությունը ՀՀ պետական բյուջեին կազմում է 9.768.600 դրամ, որը 07.12.2009թ. թիվ 1105371 ակտով «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի կիրառմամբ առաջադրված 4.884.300 դրամի կրկնապատկված գումարն է։
Ըստ դատարանի, պատասխանողի կողմից վերը նշված պարտավորությունները կատարված լինելու փաստը հաստատող որևէ ապացույց դատաքննությամբ ձեռք չի բերվել, ուստի նշված գումարը հօգուտ ՀՀ պետական բյուջեի ենթակա է բռնագանձման դատական կարգով։
Ի դեպ, մինչ այդ «Լեռնային հարստություն» ՍՊԸ-ն դիմել էր դատարան պետեկամուտների կոմիտեի ստուգման ակտը առոչինչ ճանաչելու պահանջով, ինչը մերժվել էր ՀՀ վարչական դատարանի դեռևս 2012 թվականի մարտի 6-ի վճռով։
Չմուծված հարկերը հօգուտ պետբյուջե ընկերությունից բռնագանձելու մասին վարչական դատարանի վճիռը՝ կայացված 2012 թվականի դեկտեմբերին արդեն մտել է օրինական ուժի մեջ, քանզի ընկերությունն այն չի բողոքարկել։
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
- 01/17/2025 18:21 Մարմնավաճառը գողացել է իր հաճախորդ ոստիկանի ավտոմեքենան