Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

Դ.Հարությունյան. ԵԽԽՎ հաղորդագրությունը պարունակում է կեղծ մեղադրանքներ 01/20/2013   14:22  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ

Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովում (ԵԽԽՎ) Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանն իր տարակուսանքն է հայտնել ՀՀ նախագահական ընտրություններին ԵԽԽՎ դիտորդական առաքելության տարածած մամուլի հաղորդագրության բովանդակության կապակցությամբ:

Տիկին  Կարին Ուոլդսեթի գլխավորությած պատվիրակությունը Հայաստան էր ժամանել երկօրյա այցով` հունվարի 16-ին եւ հանդիպումներ ունեցել ինչպես երկրի ղեկավարության, այնպես էլ փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններում առաջադրված հիմնական թեկնածուների ու խորհրդականական խմբակցությունների ղեկավարների, ԿԸՀ նախագահի ու քաղաքացիական հասարակության և ԶԼՄ ներկայացուցիչների հետ: Հունվարի 17-ին պատվիրակությունը տարածել էր մամուլի հաղորդագրություն, որի բովանդակությունն ցնցել է ԵԽԽՎ Հայաստանի պատվիրակության ղեկավարին, ով հունվարի 19-ին պաշտոնական նամակ է հղել Ուոլդսեթին եւ պատվիրակության անդամներին: Նամակի բնագրին  ամբողջությամբ կարող եք ծանոթանալ անգլերեն էջում, իսկ ստորեւ ներկայացնում ենք դրա համառոտ տարբերակը` հայերեն թարգմանությամբ.

«Ցնցված եմ Հայաստանում ԵԽԽՎ նախընտրական պատվիրակության մամլո հաղորդագրության ձևից ու բովանդակությունից և անհրաժեշտ համարեցի անդրադառնալ դրանում արտացոլված բոլոր երեք բացասական գնահատականներին:

Առաջինը՝ «պատվիրակության մտահոգության  առարկա են շարունակում մնալ ընտրացուցակների էական անճշտությունները»: 



Այս բացասական գնահատականը պատրաստվել էր նախապես՝ դեռևս ընտրացուցակների մշակման համար պատասխանատու հիմնական մարմնի՝ Ոստիկանության հետ պատվիրակության հանդիպումից առաջ. գրված մամլո հաղորդագրությունը հայերեն ու անգլերեն տարածվեց այդ հանդիպումից անմիջապես հետո:

Իրականում բացասական այդ գնահատականն արտատպված է Հայաստանում 2012 թվականի մայիսին կայացած խորհրդարանական ընտրությունների ժամանակ բարոնուհի Նիկոլսոնի գլխավորած պատվիրակության տխրահռչակ զեկույցից: 

Քանի որ մենք այդ զեկույցի պնդումները համարում էինք կեղծ, իսկ Հայաստանի իշխանությունների ողջամիտ բացատրություններն անտեսված էին մնում, 2012-ի խորհրդարանական ընտրություններից հետո մենք ԵԽԽՎ-ին հրավիրեցինք հետընտրական առաքելությամբ ստուգել ընտրացուցակների ճշգրտությունը:

Ցավոք, կազմակերպությունը չընդունեց մեր հրավերքը, սակայն որոշեց շարունակել ընթանալ նույն՝ ընտրացուցակների վերաբերյալ անհիմն ու կեղծ մեղադրանքներ անելու ճանապարհով: Թույլ տվեք կրկին անդրադառնալ այն «փաստերին», որոնք սովորաբար հիշատակվում են որպես մտահոգության առարկա:



Ա. 2011-2012 թվականներին տրամադրված անձնագրերի մեծ թիվը պայմանավորված է այն հանգամանքով, որ Հայաստանում ազգային անձնագրերը ներդրվել են երկու տասնամյակ առաջ՝ 1992 թվականին՝ գործողության 10 տարի ժամկետով: 



Բ. Նախորդ երկու ընտրությունների միջև ընկած ժամանակահատվածում ընտրողների թվի 157 հազարով ավելացումը ՝ չնայած ժողովրդագրական ցուցանիշների անկմանը, պայմանավորված է երեք հիմնական գործոններով. 1990-1994թթ. ժամանակահատվածում ծնվածների թիվը՝ մոտ 270 հազար, ովքեր ընտրական տարիքի են հասել, մեծ է մահացածների թվից (2008-2012թթ. մահացել է 142 հազար մարդ), երկքաղաքացիների թիվը կտրուկ (43800-ով) աճել է, ինչպես նաև անձնագիր ունեցողներին ներկայացվել է մշտական բնակության հասցեն նշելու առավել խիստ պահանջ, ինչը նախկինում չկար:

Ընտրացուցակների առնչությամբ նախկինում հիշատակված մի շարք մտահոգություններ, ինչպիսիք են միևնույն հասցեում գրանցված ընտրողների մեծ թիվը, քանդված ու երկրաշարժից տուժած կառույցներում գրանցված մարդիկ, 2012-ի խորհրդարանական ընտրություններից հետո իշխանությունների կողմից դիտարկվել  են ու հիմնականում լուծում ստացել:



Իհարկե, տեսականորեն որևէ երկիր չի կարող բացարձակապես ձերբազատվել ընտրացուցակներում առկա անճշտություններից: Այդուհանդերձ, Հայաստանի իշխանությունները դրանք ամենահնարավոր մակարդակում արել են: Բացի այդ, բավարար երաշխիքներ է տրամադրում օերնսդրությունը: Յուրաքանչյուր անձ ցանկացած պահի (անկախ ընտրություններից) կարող է ստուգել՝ թե արդյոք ինքը կամ մեկ այլ անձ ընդգրկվա՞ծ է ընտրացուցակում, թե՝ ոչ: 

Ընտրացուցակները հանրային ծանոթության համար քվեարկությունից 40 օր առաջ փակցվում են  ընտրատեղամասերում, դրանք հասանելի են նաև համացանցում՝ օգտագործողներին հարմար ցանկացած ձևաչափով: Ցանկացած անձ, կուսակցություն, հասարակական կազմակերպություն 35 օրվա ընթացքում հնարավորություն ունի անճշտությունը վերացնելու վարչական ընթացակարգ սկսելու դիմում ներկայացնել: Վերջնական ցուցակները հրապարակվում են յուրաքանչյուր ընտրությունից երկու օր առաջ, ու կրկին հասանելի պետք է լինեն ինտերնետում: 

Բացի այդ, 2013 թվականի հունվարի 9-ին Ոստիկանությունը ստեղծել է թեժ գիծ, որով կարելի է ընտրացուցակներում առկա անճշտությունների մասին ահազանգել: Մինչ մամլո հաղորդագրության հրապարակման պահը եղել է 22 ահազանգ, որոնցից ոչ մեկը կապված չէ անճշտությունների հետ, դրանցում միայն փորձագիտական խորհրդատվության խնդրանք է ներկայացվում:

Յուրաքանչյուր օբյեկտիվ դիտորդ ակնհայտորեն եզրակացության կգար, որ Հայաստանը, Վենետիկի հանձնաժողովի ու ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ընտրողների ճշգրիտ գրանցման հարցով հանձնարարականներին հետևելով, տեսանելի առաջընթաց է գրանցել: Ես առանց որևէ կասկածի կարող եմ պնդել, որ Հայաստանի ընտրողների ռեգիստրը Եվրոպայի խորհրդի անդամ երկրների շարքում ամենաճշգրիտներից մեկն է:

Երկրորդ բացասական գնահատականը.
 «Լուրջ մտահոգության տեղիք է տալիս մասնավորապես այն որ հիմնական քաղաքական կուսակցությունները, որոնցից ակնկալվում էր, որ նախագահի թեկնածու կառաջադրեն, որոշեցին չանել դա՝ ընտրությունների նկատմամբ անվստահության պատճառով» և «պատվիրակությունը նաև նշեց, որ քվեարկությունից մեկ ամիս առաջ լայն հանրությունը հետաքրքրված չէ և վստահություն չունի ընտրական գործընթացի նկատմամբ»:



Սա վերաձևակերպված է բարոնուհի Նիկոլսոնի նախորդ չհիմնավորված զեկույցից: 
Անհրաժեշտ է ընդգծել, որ նախորդ խորհրդարանական ընտրություններին ներկա որոշ միջազգային դիտորդներ նշել էին, որ ընտրությունների նկատմամբ համընդհանուր անվստահություն չկա, ինչը հաստատվում է ընտրողների աննախադեպ՝ գրանցված բոլոր ընտրողների 62.8 տոկոսի մասնակցությամբ: Եվրոպայի խորհրդի անդամ երկրներում ընտրություններին մասնակցության համեմատական վերլուծությունը կարող էր օգնել՝ համապատասխան եզրակացություն անել:



Բացի այդ, այժմ ընտրություններին մարտահրավեր նետող քաղաքական կուսակցություններն ու դաշինքները («Բարգավաճ Հայաստան», ՀՅԴ, ՀԱԿ) ակտիվ մասնակցություն են ունեցել 2012 թվականի խորհրդարանական ընտրություններում և խորհրդարանական տեղեր են ձեռք բերել: «Բարգավաճ Հայաստանը» ստացել է ընտրողների ձայների 30 տոկոսից ավելին և Ազգային ժողովում մեծությամբ երկրորդ խմբակցությունն ունի: ՀՅԴ-ն խորհրդարանական տեղեր ձեռք է բերել մի քանի անգամ, այդ թվում՝ 2012-ին: ՀԱԿ-ը վերջին ընտրություններում ստացել է ընտրողների ձայների 7 տոկոսից ավելին: 



Նախագահի երեք թեկնածուներ՝ Հրանտ Բագրատյանը (նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության առաջնորդ, Ազգային ժողովի պատգամավոր, ներկայացնում է նույն այդ ՀԱԿ խմբակցությունը), Պարույր Հայրիկյանը (նախկին խորհրդային այլախոհ, Խորհրդային Միությունում ժողովրդավարական շարժման հիմնադիրներից ու ակտիվ առաջնորդներից մեկը) և Րաֆֆի Հովհաննիսյանը (նախկին արտգործնախարար, խորհրդարանական «Ժառանգություն» կուսակցության առաջնորդը) առանցքային հասարակական ու քաղաքական գործիչներ են, այնպես որ այս ընտրությունները մրցակցային են, ինչպես նախորդ ընտրությունները: 

Ցավոք, պատվիրակությունը կամ չի ճշտել, կամ նախընտրել է չհիշատակել «նախագահի ակնկալվող թեկնածուների» բացատրություններն առ այն, թե ինչու նրանք որոշեցին չմասնակցել: Օրինակ, Հայաստանի առաջին նախագահը, ով ներկայումս Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) առաջնորդն է, 2012 թվականի դեկտեմբերին հայտարարեց, որ ինքը չի պատրաստվում փետրվարին կայանալիք նախագահական ընտրություններում իշխանության վերադառնալու ևս մեկ փորձ անել՝ որոշման պատճառի համար հղում անելով իր տարիքին:

Երրորդ բացասական գնահատականը. 
«Դեռևս խառնաշփոթ է մնում արտերկրում ապրող հայերի ընտրական իրավունքի հարցը»: 


Կրկին՝ այս գաղափարը արտատպված է բարոնուհի Նիկոլսոնի անարդարացի զեկույցից: 
Թեև այս առաջարկը դիտորդական առաքելության լիազորությունների շրջանակից դուրս է, ես կանդրադառնամ դրա բովանդակությանը: Որպես ներքին քաղաքականության ուղղություն, Հայաստանը պատճառաբանված ընտրել է ազգային ընտրական իրավունքը միայն երկրի ներսում իրացնելու ուղին: Սա որևէ կերպ ընտրական իրավունքի խախտում չէ, իսկ այս հարցը գտնվում է ցանկացած պետության՝ ինքնուրույն որոշում կայացնելու իրավասությունների տիրույթում: Ինչ-որ պատճառներով, որոնց մասին կարելի է միայն ենթադրություն անել, այս փաստերը պատվիրակության կողմից մոռացության են մատնվել: 

Մամլո հաղորդագրության մեջ ասվում է. «Պատվիրակությունը ընդգծեց, որ պետք է վերականգնվի քաղաքացիների վստահությունը եւ թե  ընտրությունները ինչ կարևոր նշանակություն ունեն ժողովրդավարության զարգացման գործում»:

Միաժամանակ մամլո հաղորդագրությունը պարունակում է կեղծ մեղադրանքներ և արդարության ու բուն ընտրությունների բնույթի հետ կապված չափազանցված խնդիրներ, ինչն ազդում է ընտրությունների նկատմամբ հանրային վստահության ու հետաքրքրության վրա՝ դրանով իսկ խափանելով Հայաստանում ժողովրդավարական գործընթացները: 



Ես խորապես հավատում եմ, որ դիտորդական առաքելությունները պետք է իրականացվեն երկու կարևորագույն սկզբունքների խիստ կիրառմամբ՝ արդարություն և փաստական հիմքեր: Ցավոք, այս մամլո հաղորդագրությունը երկուսի առումով էլ տապալվել է: Վտանգի տակ է առնվել ԵԽԽՎ դիտորդական առաքելության հեղինակությունը: Սա իհարկե, դժգոհության տեղիք է տալիս, քանզի առաքելությունը, որ կոչված է պաշտպանել ու սատարել ժողովրդավարությունը, իրականում խափանում է այն:

Ես շատ եմ ցավում, որ նախընտրական այս հայտարարությունը տարածվեց դիտորդական մյուս խմբերի կողմից նախնական զեկույցների հրապարակումից առաջ, այդ թվում՝ ԺՀՄԻԳ-ի, որը Հայաստանում գործում է երկարաժամկետ հիմքով:

Ցավալի եմ համարում նաեւ այն, որ պատվիրակությունը  մինչև տարածելը հայ գործընկերներին չտրամադրեց տեքստի կրկնօրինակը, ինչը դիտորդական խմբերի դեպքում սովորական գործելակերպ է: 

Հաշվի առնելով առաջիկա ընտրություններին դիտորդական առաքելության գալուստը՝ ես պնդում եմ, որ հրատապ ուշադրություն պետք է դարձվի սպասվող առաքելության կողմից արդարության և փաստական բազա ունենալու սկզբունքների խիստ պահպանման հարցին, որպեսզի խուսափեն բարոնուհի Նիկոլսոնի տխրահռչակ զեկույցի հետագա կրկնությունից»:

 

 


Հարակից հրապարակումներ`

13:07 19/01/2013  |  ՓԱՍՏԱԹՂԹԵՐՆախագահի թեկնածուներին հանրային հեռուստատեսությամբ և ռադիոյով եթերաժամ տրամադրելու ժամանակացույցը
18:00 18/01/2013  |  Ընտրական իրավունքՀՀ Նախագահի թեկնածուն հունվարի 21-ից կսկսի անժամկետ հացադուլ
17:43 18/01/2013  |  Ընտրական իրավունքԵրկօրյա այցով կժամանի ԱՊՀ ՄԽ-ի դիտորդական առաքելության պատվիրակությունը
17:24 18/01/2013  |  Ընտրական իրավունքՐաֆֆի Հովհաննիսյան. «Պետք է ունենանք շարժունակ քարոզարշավ»
16:37 18/01/2013  |  ԼՐԱՀՈՍՀրանտ Բագրատյանի շտաբում կգործի իրավական հանձնախումբ
17:44 17/01/2013  |  ԼՐԱՀՈՍԿԸՀ-ում հավատարմագրված են 14 դիտորդական կազմակերպություններ
14:41 17/01/2013  |  ԼՐԱՀՈՍՀՔԾ-ում ստեղծվեց աշխատանքային խումբ
00:05 17/01/2013  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՐաֆֆի Հովհաննիսյանը նախընտրական շտաբի պետ դեռ չունի
19:11 16/01/2013  |  Ընտրական իրավունքԻրավապահ համակարգը պատրաստվում է ընտրություններին
18:53 16/01/2013  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՊահանջում է պատասխանատվության կանչել Տիգրան Մուկուչյանին

Արխիվ

[]