ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ԿԸՀ-ում հավատարմագրված են 14 դիտորդական կազմակերպություններ 01/17/2013 17:44 | ԼՐԱՀՈՍ
Հանրապետության նախագահի փետրվարի 18-ին կայանալիք ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր հավատարմագրել է «Ընտրական համակարգերի կենտրոն», «Դիլնետ սերվիս» և «Ընտրությունը քոնն է» տեղական հասարակական կազմակերպությունների համապատասխանաբար 60, 71 և 172 դիտորդների: Այս մասին «Pastinfo.am»-ի թղթակցին հայտնեցին ԿԸՀ-ից:
Այսպիսով` այս պահին հավատարմագրված են 9 տեղական և 5 միջազգային կազմակերպություններ:
ԿԸՀ-ում ավելի վաղ հավատարմագրվել էին «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ»-ի 63, «Ժողովրդավարություն և ընտրական գործընթացներ»-ի 2 և «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի 77, դիտորդներ, «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ»-ի 285, «Կարողություն և զարգացում հանուն քաղաքացիական հասարակության» 61 և «Հարմոնիա»-ի 470 դիտորդների:
Միջազգային կազմակերպություններից հավատարմագրված են ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ-ը, «Ընտրական համակարգերի միջազգային փորձագիտական կենտրոն»-ը (Այ Սի Ի Էս), Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ), ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովը և ԱՊՀ դիտորդական առաքելությունը:
Ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցի համաձայն, դիտորդների հավատարմագրումը սկսվել է ընտրությունը նշանակելու օրվանից` դեկտեմբերի 8-ից, և կտևի մինչև փետրվարի 8-ը:
Ընտրական օրենսգրքի համաձայն, դիտորդներն իրենց առաքելությունն իրականացնում են ԿԸՀ-ում հավատարմագրվելուց հետո:
Ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելության իրավունք ունեն` միջազգային կազմակերպությունները, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունները, ինչպես նաև ՀՀ և օտարերկրյա հասարակական այն կազմակերպությունները, որոնց կանոնադրական խնդիրները ներառում են ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության հարցեր, և որոնք չեն աջակցում թեկնածուներին:
Միջազգային կազմակերպությունները, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունները, օտարերկրյա հասարակական կազմակերպությունները դիտորդական առաքելություն կարող են իրականացնել հրավերի առկայության դեպքում: Միջազգային կազմակերպությունների, օտարերկրյա հասարակական կազմակերպությունների դիտորդական առաքելությունների կազմում որպես դիտորդ ՀՀ քաղաքացիներ ընդգրկվել չեն կարող:
Վերոհիշյալ կազմակերպություններին և անձանց դիտորդական առաքելություն իրականացնելու հրավեր ուղարկելու իրավունք ունեն` Հանրապետության Նախագահը, Ազգային ժողովի նախագահը, վարչապետը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:
Ինչպես «Pastinfo.am»-ն ավելի վաղ տեղեկացրել էր, Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը հրավերներ է ուղարկել Եվրոպայի խորհրդարանի, Եվրոպայի խորհրդի և ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովների, ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի նախագահներին, ՀՀ կառավարությունը` ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին և ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահին, ԿԸՀ-ն` «Ընտրական համակարգերի միջազգային փորձագիտական կենտրոն» (Այ Սի Ի Էս) օտարերկրյա հասարակական կազմակերպությանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ