Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

Իրավապահ համակարգը պատրաստվում է ընտրություններին 01/16/2013   19:11  |  Ընտրական իրավունք

Փետրվարին նախատեսված ընտրությունների կապակցությամբ ԵԱՀԿ-ը և ԵՄ-ն ՀՀ իրավապահ մարմինների աշխատակիցներին ուսուցանում են ընտրակեղծիքների գործերի քննության առանձնահատկությունները: Երևանում այսօր մեկնարկեց ընտրակեղծիքների և կոռուպցիայի գործերի քննության թեմայով Հայաստանի իրավապահ մարմինների աշխատակիցների համար նախատեսված եռօրյա դասընթացը:

Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հետ համագործակցությամբ և Եվրամիության ֆինանսական աջակցությամբ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կազմակերպած հիշյալ միջոցառմանը մասնակցում են մոտ 60 դատախազներ ու փաստաբաններ, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնք ակտիվորեն ներգրավված են ընտրությունների գործընթացին:

Սեմինարի ընթացքում քննարկվելու են ընտրությունների հետ կապված հանցագործությունների գործերի քննությունը, ինչպես նաև քաղաքացիական գործերի շրջանակներում ընտրական խախտումների լուծման հնարավոր միջոցները, այդ թվում` ընտրությունների հետ կապված բողոքները: Ընտրությունների վերաբերյալ բողոքներին ուղղակիորեն առնչվող համապատասխան մարմինների ղեկավարները միջոցառման ընթացքում ներկայացնելու են իրենց տեսակետները հնարավոր ընտրական հանցագործություններին պատշաճ դատախազական արձագանքի վերաբերյալ:

«Այս միջոցառումը նպատակ ունի աջակցելու ընտրակեղծիքների վերացմանն ուղղված Հայաստանի իշխանությունների շարունակական ջանքերին և ապահովել լիարժեք համապատասխանություն միջազգային ջանքերին,- ասաց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ Վիլյամ Հանլոնը։ - Հուսով եմ, որ փորձի փոխանակումը օգտակար կլինի մասնակիցների համար փետրվարին կայանալիք նախագահական ընտրությունների ընթացքում հնարավոր խախտումների դեմ պայքարելու հարցում»:

Ըստ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի, այսօր իշխանությունները հիմք ընդունելով նախկին փորձը, ամեն ինչ անում են, ստեղծել են բոլոր նպաստավոր պայմանները, որպեսզի ունենանք բացառիկ ընտրություններ մեր անկախության այս ամբողջ ընթացքում:

- Հայաստանի իրավական համակարգը լուրջ խնդիրներ ունի լուծելու, հիմնականում պետք է ապահովի ընտրությունների օրինականությունը` իր գործառույթների շրջանակում,- ասաց Ա. Հովսեփյանը և հավելեց, որ իրավապահ ոլորտը, նախևառաջ, պետք է համապատասխան պայմաններ ապահովի, որպեսզի ընտրողները կարողանան ազատ, առանց խոչընդոտների, անարգել իրականացնել իրենց ընտրական իրավունքը:

Բացի վերոնշյալից, իրավապահ ողջ համակարգը համատեղ պետք է իրականացնի համապատասխան միջոցառումներ, որպեսզի կանխի ընտրախախտումները: Դա շատ էական է, որովհետև կանխելն ավելի կարևոր գործ է, քան հետագայում ստիպված լինելը այդ հանցագործությունները բացահայտել և պարզել մեղավորներին:

Գլխավոր դատախազը կարևորեց նաև ընտրախախտումներ վերաբերյալ հաղորդումների, դիմումների, ահազանգերի գրանցումը և հաշվառումը, դատավարական համապատասխան ընթացքով դրանց լուծումը և, ի վերջո, օրինական որոշումներ կայացնելը, ինչպես նաև իրենց իրականացրած ողջ գործառույթների թափանցիկության ապահովումը, ինչը կատարվելու է հանրությանը լայնածավալ իրազեկմամբ:

ՀՀ արդարադատության նախարարի կարծիքով, լավ, ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու համար անհրաժեշտ են երեք նախապայման` ընտրական օրենսդրությունը, որը նախկինի համեմատ բարեփոխված է, կա առաջընթաց, հասարակության քաղաքական-իրավական կուլտուրայի որոշակի աստիճանը, որպեսզի հասկանանք ընտրությունների դերը, նշանակությունը մեր կյանքում (Հ. Թովմասյանի հավաստմամբ, այս առումով, ցավոք, դեռ բոլոր հարցերը լուծված չեն), ինչպես նաև իշխանությունների քաղաքական կամքը` երկրում անցկացնելու ժողովրդավարական ընտրություններ: Ինչպես արդարադատության նախարարը նշեց, այս վերջինի դրսևորումները թե օրենսդրական, թե գործնական այն քայլերն են, որոնց մենք այսօր ականատես ենք լինում:

- Ոստիկանությունը լիարժեք վերցնում է իր վրա ամբողջ պատասխանատվությունը իր լիազորությունների սահմաններում,- մեկ անգամ ևս հայտարարեց ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը և հավելեց, որ բոլոր ընտրատեղամասերում արդեն կատարված են որոշակի պատասխանատուների նշանակումները:

ԿԸՀ-ի նախագահ Տիգրան Մուկուչյանն իր հերթին հավաստեց, որ բոլոր դիմումներին պատշաճ ընթացք կտրվի, հանձնաժողովի բոլոր որոշումները կլինեն պատճառաբանված: Նա տեղեկացրեց նաև, որ արդեն սկսվել է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների անդամների ուսուցման գործընթացը:

-«Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության մասին» օրենքի 2-րդ հոդվածի համաձայն` ծառայությունն իրականացնում է նաև ընտրական գործընթացների հետ կապված քրեական գործերով նախաքննություն,- ասաց ՀՔԾ պետ Անդրանիկ Միրզոյանը և թվարկեց այդ առումով ծառայության լիազորությունները, որոնք վերաբերում են ՀՀ քր. օր.-ի հոդվածներից չորսով քրեական գործերի հարուցմանը և քննությանը:

Ա. Միրզոյանը նշեց նաև, թե ինչ է անհրաժեշտ բարեփոխել ՀՀ քրեական օրենսգրքում, որպեսզի ընտրակաշառք տալու հետ կապված բացահայտումները չդժվարանան:


Հարակից հրապարակումներ`

18:53 16/01/2013  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՊահանջում է պատասխանատվության կանչել Տիգրան Մուկուչյանին
17:17 16/01/2013  |  Ընտրական իրավունքԿԸՀ-ում հավատարմագրված են 11 դիտորդական կազմակերպություններ
13:25 16/01/2013  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԱմենաշատ քարոզչական պաստառներ կունենա Րաֆֆի Հովհաննիսյանը
19:43 15/01/2013  |  Ընտրական իրավունքՈստիկանությունը պատրաստակամ է ապահովելու Նախագահի թեկնածուների անվտանգությունը
18:07 15/01/2013  |  ԼՐԱՀՈՍԿԸՀ-ում հավատարմագրված են 8 դիտորդական կազմակերպություններ
17:44 15/01/2013  |  Ընտրական իրավունքԱրամ Հարությունյանը հրաժարվել է գովազդային վահանակներից
17:16 15/01/2013  |  ԼՐԱՀՈՍՎճարովի եթերաժամի ամենաբարձր սակագինը սահմանել է «Շանթ»-ը
17:07 15/01/2013  |  ԼՐԱՀՈՍԴատախազությունում ստեղծվել է աշխատանքային խումբ
10:38 15/01/2013  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՀանրային հեռուստաընկերության վճարովի եթերաժամից օգտվելու համար` 9,6 մլն դրամ
21:28 14/01/2013  |  Ընտրական իրավունքԵԽԽՎ-ն ԿԸՀ-ում հավատարմագրվեց

Արխիվ

[]