ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կոտայքի նախկին փոխմարզպետը խնդրում է չազատազրկել 01/16/2013 23:43 | ԼՐԱՀՈՍ
Հունվարի 30-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Գագիկ Ավետիսյանի նախագահությամբ, ՀՀ Կոտայքի նախկին փոխմարզպետ, կաշառք ստանալու մեջ մեղադրվող Լևոն Միքայելյանը կներկայացնի իր վերաքննիչ բողոքը: Գործը դատարանում քննվում է վերաքննության կարգով եւ ըստ ամենայնի այդ օրն էլ դատարանը կհեռանա խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու:
Առաջին ատյանի դատարանի դատավճռով հիմնավորված է համարվել, որ Լևոն Միքայելյանը, աշխատելով ՀՀ Կոտայքի մարզպետարանում որպես մարզպետի տեղակալ, հանդիսանալով մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի, ինչպես նաև առողջապահության և սոցիալական ապահովության վարչությունների գործունեությունը համակարգող, մարզպետարանի ենթակայության տակ գտնվող ՀՀ Կոտայքի մարզի դպրոցների երեք և առողջապահական կազմակերպությունների երկու տնօրենների օգտին գործողություն կատարելուն նպաստելու, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով ծառայության գծով հովանավորչության և թողտվության համար 2005թ. նոյեմբերից մինչև 2012թ. հուլիսի 13-ն ընկած ժամանակահատվածում ութ դրվագով նրանցից անձամբ ստացել է տարբեր չափերով կաշառք:
Ամբաստանյալն ու նրա պաշտպան Վաղարշակ Գևորգյանը վերաքննիչ բողոքում միջնորդում են Լեւոն Միքայելյանին մեղավոր ճանաչել 2005թ. նոյեմբեր ամսից մինչև 2010թ. դեկտեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասով՝ կաշառք ստանալու համար և նրա նկատմամբ պատիժ նշանակել ազատազրկում 3 տարի ժամկետով` պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում և կազմակերպություններում պատասխանատու պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելով 1 տարի ժամկետով:
Պաշտպանական կողմը միջնորդում է նաև կիրառել ՀՀ Ազգային Ժողովի կողմից 26.05.2011թ.-ին ընդունված ՀՀ Անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին որոշման 1-ին կետի 1-ին ենթակետը և Լևոն Միքայելյանին ազատել ազատազրկման ձևով նշանակված պատժից:
ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մ. Մակյանի նախագահությամբ, անցյալ տարվա նոյեմբերի 12-ի դատավճռով Լևոն Միքայելյանին մեղավոր էր ճանաչել 2005թ. նոյեմբեր ամսից մինչև 2010թ. դեկտեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում յոթ դրվագներով կատարած հանցագործությունների մեջ և նրա նկատմամբ պատիժ նշանակել ազատազրկում 3 տարի ժամկետով` պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում և կազմակերպություններում պատասխանատու պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելով 1 տարի ժամկետով:
Միաժամանակ դատարանը կիրառել էր ՀՀ Ազգային Ժողովի կողմից 26.05.2011թ.-ին ընդունված «ՀՀ Անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» որոշման 1-ին կետի 1-ին ենթակետը և Լևոն Ռազմիկի Միքայելյանին ազատել ազատազրկման ձևով նշանակված պատժից: Իսկ 2012թ. թվականին 1 դրվագով կաշառք ստանալու համար որպես պատիժ է նշանակել՝ 2 տարվա ազատազրկում, ինչպես նաեւ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում և կազմակերպություններում պատասխանատու պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելով 1 տարի ժամկետով:
ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 5-րդ մասով, հանցանքների համակցությամբ, նշանակված լրացուցիչ պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով` Լևոն Միքայելյանի նկատմամբ վերջնական պատիժ էր նշանակել ազատազրկում 2 տարի ժամկետով` պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում և կազմակերպություններում պատասխանատու պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելով 1 տարի 6 ամիս ժամկետով:
Լ.Միքայելյանի միջնորդությամբ գործը դատարանում քննվել էր արագացված դատաքննության կարգով:
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/16/2024 08:20 Մի խոստում էլ չկատարվեց․ «Հրապարակ»
- 11/16/2024 08:16 Նախընտրական քարոզչության «սեզոնը» կարելի է համարել բացված․«Հրապարակ»
- 11/16/2024 08:13 Հաստատվել է. ՔՊ-ն «չթույլատրված նվիրատվություններ» է ստացել, իսկ Արուսյակ Մանավազյանը՝ վարչական տույժ. «Ժողովուրդ»
- 11/16/2024 08:10 Առանց Փաշինյանի նիստ են արել․ ինչ են քննարկել․ «Հրապարակ»
- 11/16/2024 08:07 Գյումրիում քաղաքապետի թեկնածուների պակաս չկա. թեկնածությունը կառաջադրի Արայիկ Հարությունյանի ընկերը` Կարեն Պետրոսյանը. «Ժողովուրդ»
- 11/16/2024 08:04 Փաշինյանի տիկտոկերը լրագրողներին «դաստիարակելու» գործառույթ է ստանձնել․ «Հրապարակ»
- 11/16/2024 08:00 ԱԺ աշխատակազմը չի տրամադրում Ալեն Սիմոնյանի խուլիգանության մասին տեսանյութերը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/15/2024 13:29 Բաքվում ԱՄՆ դեսպանը կարևոր բացահայտում է արել. Վրթանեսյան
- 11/14/2024 16:19 Վարչապետն ընդունել է ԵՆԲ փոխնախագահին
- 11/14/2024 15:55 Համայնքապետարանի աշխատակիցներն աշխատավարձ են ստացել․Գյումրու ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար
- 11/14/2024 14:18 COP29-ին մասնակցող գործընկերներից ակնկալում ենք Արցախում Ադրբեջանի իրականացրած հանցագործությունների դատապարտում և գերիների ազատ արձակման պահանջի բարձրաձայնում. Սաղաթելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/17/2024 17:58 Ավտովթար՝ Երևանում. Թբիլիսյան խճուղում բախվել են «Mercedes»-ը, «Kia Forte»-ն ու «Chevrolet»-ը. կան վիրավորներ
- 11/17/2024 15:42 Սյունիքի մարզում. ճանապարհի մերկասառույցի պատճառով 89 բեռնատար և 14 մարդատար ավտոմեքենաներ չեն կարողանում տեղաշարժվել
- 11/17/2024 14:55 Խոշոր ավտովթար՝ Արարատի մարզում. «Կոնտինենտալ» հանդիսությունների սրահի մոտ, բախվել են 5 ավտոմեքենաներ
- 11/17/2024 13:08 Ստեփանավանում այրվել է փայտե ոչ բնակելի շինություն
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Հետաքրքիր է իմանալ
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից
- 11/07/2024 18:51 Ինչու ոչ մի դեպքում չի կարելի ձյուն ուտել
- 11/07/2024 17:46 NASA-ն հրապարակել է Յուպիտերի նոր լուսանկարները. դրանցում հստակ երևում են սառը ամպերն ու հսկա փոթորիկները