ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ամենաշատ քարոզչական պաստառներ կունենա Րաֆֆի Հովհաննիսյանը 01/16/2013 13:25 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօրվա նիստում քննարկեց 5 քառակուսի մետրը գերազանցող արտաքին գովազդային վահանակներում քարոզչական պաստառներ փակցնելու իրավունքը Հանրապետության Նախագահի թեկնածուների միջև բաշխելու հարցը:
Սահմանված ժամկետում` մինչև հունվարի 4-ը, վահանակներում քարոզչական պաստառներ տեղադրելու հայտեր ներկայացրել էին թեկնածուներից միայն 6-ը` ՀՀ գործող Նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը, «Ազատություն» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը, «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանը, «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, «Ռադիո Հայ» ՍՊԸ ժողովի նախագահ Անդրիաս Ղուկասյանը:
Ա.Հարությունյանը, սակայն, հունվարի 15-ին դիմումով հրաժարվել էր իր հայտից, ուստի ԿԸՀ-ն մինչև բաշխումը նախ քննարկեց թեկնածուի դիմումը և բավարարեց այն: Արդյունքում` ԿԸՀ-ն բաշխեց 5 քառակուսի մետրը գերազանցող արտաքին գովազդային վահանակներում քարոզչական պաստառներ փակցնելու իրավունքը մնացած 5 թեկնածուների միջև:
Ինչպես հայտնեց ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը, հանրապետության բնակավայրերում և մայրուղիներում քարոզչական պաստառներ տեղադրելու համար տնտեսվարող սուբյեկտների կողմից առաջարկված էին 410 վահանակներ, որոնցից 138-ի վերաբերյալ թեկնածուներից հայտեր չէին ստացվել:
Թեկնածուներն ընդհանուր առմամբ ներկայացրել էին 522 վահանակի վերաբերյալ հայտեր:
145 վահանակների վերաբերյալ ներկայացվել էր միայն մեկ հայտ, ուստի պաստառներ փակցնելու իրավունքը վերապահվեց միակ հայտը ներկայացրած թեկնածուներին. Հ. Բագրատյան` 1, Պ. Հայրիկյան` 7, Ր. Հովհաննիսյան` 114, Ա. Ղուկասյան` 11, Ս. Սարգսյան` 12:
Մնացած 127 վահանակների և դրանց կողմերի վերաբերյալ թեկնածուները ներկայացրել էին մեկից ավելի հայտեր, ուստի դրանք առանձնացվեցին որպես մրցակցային վահանակներ: ԿԸՀ-ն դրանք թեկնածուների միջև բաշխեց՝ ապահովելով հավասար բավարարման սկզբունքը: Յուրաքանչյուր թեկնածուին հասանելիք վահանակների կողմերի քանակի հաշվառմամբ իրականացվեց էլեկտրոնային վիճակահանություն: Միևնույն վահանակի երկու կողմերը բաժին ընկան տարբեր թեկնածուների:
Ըստ այդմ, մրցակցային ճանաչված 127 վահանակների 213 կողմերը բաշխվեցին հետևյալ կերպ. Հ. Բագրատյան` 13, Պ. Հայրիկյան` 26, Ր. Հովհաննիսյան` 79, Ա. Ղուկասյան` 35, Ս.Սարգսյան`60:
Ընտրական օրենսգրքի համաձայն, ԿԸՀ-ի որոշման հիման վրա, թեկնածուներն արտաքին գովազդային վահանակը տնօրինող կազմակերպության հետ կկնքեն պայմանագիր` քարոզչական պաստառը փակցնելու համար: ԿԸՀ-ի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` եռօրյա ժամկետում, թեկնածուի կողմից պայմանագիր չկնքվելու դեպքում գովազդային վահանակը տնօրինողն ազատ է կնքելու այլ պայմանագիր:
Վահանակների քանակի, մակերեսների, դրանց գտնվելու վայրերի և վարձավճարների վերաբերյալ ԿԸՀ-ի պաշտոնական կայքէջում տեղադրված տեղեկատվության համաձայն, մասնավորապես, Երևանում 1 քառակուսի մետրի ամսական վարձավճարը հիմնականում 6-8 հազար դրամ է: Սակայն, օրինակ, ընկերություններից մեկի կողմից մայրաքաղաքի կենտրոնում, 6 վայրերում, որոնց թվում են Աբովյան 34-ը («Փարիզյան սուրճ» սրճարանի դիմաց), Աբովյան հրապարակը, Պարոնյան-Մաշտոց խաչմերուկը, 11, 18 և 36 քառակուսի մետր մակերեսով վահանակների 1 քմ տրամադրման արժեքը մեկ ամսվա համար սահմանված է 11 հազար դրամ:
Մարզերի բնակավայրերում և միջպետական մայրուղիներում 1 քմ-ի գները տատանվում են 3,5-7 հազար դրամի սահմաններում:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ