ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Վճարովի եթերաժամի ամենաբարձր սակագինը սահմանել է «Շանթ»-ը 01/15/2013 17:16 | ԼՐԱՀՈՍ
Հայաստանի երկու տասնյակ հեռուստաընկերությունների կողմից Հանրապետության Նախագահի փետրվարի 18-ի ընտրություններին գրանցված թեկնածուներին նախընտրական քարոզչության ժամանակահատվածում տրամադրվող վճարովի եթերաժամի ամենաբարձր սակագինը սահմանել է «Շանթ»-ը` 1 րոպեի համար 120 հազար դրամ, ներառյալ ԱԱՀ-ն:
Հունվարի 21-ից մինչև փետրվարի 16-ն այս հեռուստաընկերությունը յուրաքանչյուր օր ժամը 18-ից 19-ը պատրաստ է եթեր տրամադրել Նախագահի թեկնածուներին: Ընդ որում` յուրաքանչյուր թեկնածուին նախընտրական քարոզչության համար տրամադրվող մեկ օրվա առավելագույն ժամանակը սահմանված է 7 րոպե:
ԿԸՀ պաշտոնական կայքէջում տեղադրված նախընտրական քարոզչության ժամանակահատվածում նախընտրական քարոզչության համար տրամադրվող վճարովի եթերաժամի սակագներից պարզ է դառնում, որ մայրաքաղաքում գործող հեռուստաընկերություններից ամենացածր սակագինն առաջարկում է «Երևան»-ը` 1 րոպեի համար 15 հազար դրամ: Քարոզարշավի յուրաքանչյուր օր նախընտրական քարոզչության համար կհատկացվի ժամը 20.30-ից մինչև 21-ն ընկած ժամանակահատվածը: Յուրաքանչյուր թեկնածուին մեկ օրվա ընթացքում կտրամադրվի առավելագույնը 10 րոպե ժամանակ:
Մնացած հեռուստաընկերությունները 1 րոպեի համար սահմանել են հետևյալ սակագները. «Արմենիա»` 110 հազար դրամ, Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը` 80 հազար դրամ, «Հայկական երկրորդ հեռուստաալիք»-ը` երեկոյան ժամերին և կիրակի օրերին` 60 հազար դրամ, իսկ մյուս ժամերին` 30 հազար դրամ, «Կենտրոն»-ը` 32 հազար 400 դրամ «Երկիր Մեդիա»-ն` 30 հազար դրամ, «Ա-ԹիՎի»-ն` 24 հազար դրամ, «Ար»-ը` 20 հազար դրամ, «ԱրմՆյուզ»-ը` 18 հազար դրամ:
Մարզային հեռուստաընկերություններից ամենաբարձր սակագինն առաջարկում է Գյուրիի «Շանթ»-ը` 15 հազար դրամ, իսկ ամենացածրը` Ալավերդիում գործող «Անկյուն+3»-ը` ժամը 16.30-ից 18-ը 1 րոպեի համար 1 300 դրամ, ժամը 18.30-ից 23-ը` 1 750 դրամ:
Գործող ռադիոընկերություններից նախընտրական քարոզչության համար վճարովի եթերաժամ կտրամադրեն միայն երեքը` Հայաստանի Հանրային ռադիոընկերությունը, «Ռադիո 107 FM»-ը և «Շանթ»-ը: Վերջին երկուսի սփռման տարածքը համապատասխանաբար Երևանն ու Գյումրին են:
Հայաստանի Հանրային ռադիոընկերությունը պատրաստ է վճարովի եթերաժամ տրամադրել առանց ժամանակային սահմանափակումների` 1 րոպեի համար 3 600 դրամ սակագնով:
«Ռադիո 107 FM»-ը նախընտրական քարոզչության համար կտրամադրի ժամը 19.00-ից մինչև 21-ն ընկած ժամանակահատվածը` յուրաքանչյուր թեկնածուին մեկ օրվա ընթացքում առավելագույնը 7 րոպե ժամանակ:
«Շանթ» ռադիոընկերությունը վճարովի եթերաժամ կտրամադրի ժամը 14.00-ից մինչև 16-ն ընկած ժամանակահատվածում` յուրաքանչյուր թեկնածուին մեկ օրվա ընթացքում առավելագույնը 14 րոպե ժամանակ:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ