ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Լրտեսական աղմուկ Գերմանիայի և Ռուսաստանի միջև 01/15/2013 14:04 | Միջազգային լրահոս
Գերմանական Շտուտգարդ քաղաքում շուտով կսկսվի լրտեսության մեջ մեղադրվող ռուս ամուսնական զույգի նկատմամբ դատավարությունը: Քննության վարկածով, նրանք Գերմանիայում անլեգալ հետախույզի կարգավիճակով սկսել են աշխատել դեռևս 1980-ական թվականներից:
Հաղորդվում է, որ ռուսները Գերմանիա են ժամանել ավստրիական կեղծ անձնագրերով՝ Անդրեա և Հայդրուն Անշլագներ անունով: Մեղադրյալների իրական անունները հայտնի չեն:
Դատախազության տվյալներով, ավելի քան 20 տարվա ընթացքում, նրանք սկզբում սովետական, ապա ռուսական իշխանություններին են հաղորդել գաղտնի տեղեկություններ ՆԱՏՕ-ի և Եվրամիության գործունեության մասին: Բացի այդ նրանք խորհրդատվություն են տրամադրել Ռուսաստանի արտաքին հետախուզությանը Գերմանիայի քաղաքականության և պաշտպանության հարցերի մասին:
Գերմանական մամուլը նույնիսկ հաղորդագրություններ է տարածել, որ Մոսկվան և Բեռլինը փորձել են համաձայնության գալ ձերբակալվածներին արևմուտքի օգտին աշխատած և ձերբակալված երկու ռուսների հետ փոխանակելու հարցի շուրջ: Սակայն, այդ բանակցությունները հաջողությամբ չեն պսակվել:
Գերմանիայում անլեգալ ամուսինների այս գործը համարում են ամենաաղմկահարույց լրտեսական պատմությունը՝ բեռլինյան պատի խորտակումից ի վեր:
Քրեական գործի նյութերում նշվում է, որ 2009թ.-ին Անդրեաս Անշլագը հավաքագրել է հոլանդացի դիվանագետ Ռայմոնդ Վալենտինո Պուտերայային, ումից նա գնել է ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի վերաբերյալ փաստաթղթեր: Համագործակցության համար գործակալները նրան մուծել են ընդհանուր առմամբ 72 հազար եվրո:
«Welt» թերթի տվյալներով հոլանդացի պաշտոնյայից ստացված տեղեկատվությունը վերաբերել է Եվրոպայում հակահրթիռային պաշտպանության համակարգին, ՆԱՏՕ-ի կառուցվածքային բարեփոխումներին, ինչպես նաև դաշինքի մասնակցությանը Կոսովոյի, Աֆղանստանի և Լիբիայի կոնֆլիկտներին:
Անդրեաս Անշլագը նաև Ռուսաստանի անվտանգության ծառայությանն է ուղարկել երաշխավորություններ գաղտնիքներ կրող պաշտոնյաների և նրանց հավաքագրելու վերաբերյալ, հայտարարում են դատախազները:
Անշլագ ամուսինները գերմանական հակահետախուզության տեսադաշտում հայտնվել են 2011թ. օգոստոսին՝ ամերիկյան հատուկ ծառայությունների օժանդակությամբ:
BBC-ն նշում է, որ այս պատմության ինտրիգը առավել սրվում է նաև այն առումով, որ հետախույզ ամուսինները Գերմանիայի տարածք են ներթափանցել այն ժամանակ, երբ այնտեղ նախկին ԿԳԲ-ի աշխատակից, իսկ այսօր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը իր ծառայությունն էր կատարում՝ քողարկվելով Դրեզդենի ԽՍՀՄ-ԳԴՀ բարեկամության տան տնօրենի պաշտոնով: Այս առումով լրատվական գործակալությունը նշում է, որ Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայությունում չեն մեկնաբանում ռուս ենթադրյալ լրտեսներին հասցեագրված մեղադրանքները:
Նրանց պաշտպանությունը գերմանական դատարանում ստանձնել է փաստաբան Հորստ-Դիտեր Պետչկեն, ով անցյալում դատարանում ներկայացրել է նախկին ԿԳԲ-ի և «Շտազի»-ի գործակալների շահերը:
Ըստ փաստաբանի, թեև մեղադրական եզրակացությունը կազմում է 137 էջ, այնուամենայնիվ քննությունը պատճառ չունի ռուսներին առանձնահատուկ ծանր հանցանքների մեջ մեղադրելու համար:
ԶԼՄ-ներին տրված հարցազրույցում փաստաբանը վստահություն է հայտնել, որ, այնուամենայնիվ, դատավճռի հրապարակումից հետո գերմանական և ռուսական հատուկ ծառայությունները կգան համաձայնության ձերբակալվածների փոխանակության հարցում:
Ինչպես և սպասվում է, նշում է BBC-ն, դատը կավարտվի ամռանից ոչ շուտ: Օրենքով ամուսիններին սպառնում է 10 տարվա ազատազրկում:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ