ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Քրեական հետախուզությունը բացահայտել է 282 հանցագործություն 01/15/2013 13:10 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունը տարածքային ստորաբաժանումների հետ համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ բացահայտել է ընթացիկ և նախկին տարիներին կատարված հանցագործությունների 282 դեպք։ Այս մասին տեղեկացնում են ոստիկանությունից։
Նույն աղբյուրի համաձայն, բացահայտվել են մասնավորապես սպանության 4, սպանության փորձի` 5, ավազակության` 16, կողոպուտի` 18, գողության` 63 /որոնցից 19-ը` բնակարանային/, խուլիգանության` 6, զենք-ռազմամթերքի հայտնաբերման կամ կամավոր հանձնման` 13, մարմնական վնասվածք պատճառելու` 33 և 124 այլ /ԱՏՄ փախցնել, խարդախություն, թմրամիջոցների հայտնաբերում, փաստաթղթերի կեղծում, մաքսանենգություն, մարդու առևտուր, անձին ապօրինի ազատությունից զրկելը, կաշառակերություն և այլն/:
Բացի այդ, ՀՀ ոստիկանության ՔՀԳ վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում հաշվետու ժամանակաշրջանում հայտնաբերվել է ՀՀ իրավապահ մարմինների կողմից ՀՀ քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով հետախուզման մեջ գտնվող 49 և այլ երկրների կողմից հետախուզվող 58 անձ, ովքեր հետախուզվել են ԱՊՀ և մի շարք այլ պետությունների իրավապահ մարմինների կողմից:
ՀՀ ոստիկանության ՔՀԳ վարչության կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և օտարերկրյա պետությունների իրավապահ մարմինների հետ համագործակցության արդյունքում այլ պետությունների տարածքներում հայտնաբերվել ու ՀՀ է տեղափոխվել ՀՀ քրեական օրենսգքրի տարբեր հոդվածներով հետախուզման մեջ գտնվող 48 անձ, որոնցից 6-ն այլ պետությունների տարածքներում հայտնաբերվել են գործուղման մեկնած ՀՀ ոստիկանության ՔՀԳ վարչության ծառայողների նախաձեռնությամբ:
Հայտնաբերվել է նաև որպես անհայտ կորած հետախուզման մեջ գտնվող 2 անձ:
Որպես քրեական հետախուզության գլխավոր վարչության բացահայտած ակնառու գործեր ոստիկանությունը հիշատակել է հետևյալ դեպքերը.
ՀՀ ոստիկանության ՔՀԳ վարչությունում ստացված օպերատիվ տեղեկատվությունը ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության ծառայողների հետ համատեղ իրացնելիս բացահայտվել է Չ. Խուդոյանի սպանության դեպքը, ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողների հետ համատեղ օպերատիվ տեղեկություններն իրացնելիս բացահայտվել է Հ.Նաղդալյանի սպանության դեպքը, իսկ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Էրեբունու բաժնի ծառայողների հետ համատեղ ձեռնարկած օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ բացահայտվել է Ա.Գալստյանի սպանության դեպքը:
Բացահայտվել են նաև «Ադամիում» ՍՊԸ-ի աշխատակցի նկատմամբ 2009 թ. կատարված ավազակային հարձակման և ավազակության մի շարք այլ դեպքեր:
ՀՀ ոստիկանության ՔՀԳ վարչության նախաձեռնությամբ Լոռու մարզում հայտնաբերվել են սպանություն կատարելու համար ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Ստեփանավանի բաժնի կողմից հետախուզման մեջ գտնվող Գևորգ և Դավիթ Անանյանները, ովքեր հետախուզման մեջ գտնվելու ժամանակահատվածում կատարել էին բազմաթիվ հանցագործություններ:
Բացի այդ, հայտնաբերվել են առանձնապես ծանր հանցագործություններ կատարելու համար համապատասխանաբար 19 և 20 տարի հետախուզման մեջ գտնվող Մեխակ Հովակիմյանն ու Սմբատ Գրիգորյանը:
ՀՀ ոստիկանության ՔՀԳ վարչության ծառայողների անմիջական մասնակցությամբ բացահայտվել է նաև «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ի Ախուրյանի մասնաճյուղին պատկանող բանկոմատից կատարված առանձնապես խոշոր չափերի գողության դեպքը:
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 10/25/2024 08:45 Նախարարի նոր թեկնածուներ կան․«Հրապարակ»
- 10/25/2024 08:41 ՔՊ-ականի հերթական թոշակառու ծնողի աստղաբաշխական ձեռքբերումները. «Ժողովուրդ»
- 10/25/2024 08:39 Ովքեր են այն 4 պատգամավորները, որոնք կողմ չեն քվերակել կանոնակարգին․ «Հրապարակ»
- 10/25/2024 08:36 Ինչ է հայտարարագրել Լենկթեմուրի արշավանքների ժամանակ անշարժ գույք «ձեռք բերած» Շիրակի փոխմարզպետ Ալբերտ Այվազյանը. «Ժողովուրդ»
- 10/25/2024 08:33 Նիկոլ Փաշինյանը երկիրը բաշխել է իր բդեշխների միջեւ․ «Հրապարակ»
- 10/25/2024 08:30 Արտակարգ դրությամբ կարող են նոր քվեարկություն նշանակել․ աղմկահարույց փոփոխություն․«Հրապարակ»
- 10/25/2024 08:26 ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը եւ COAF-ի տնօրեն Լիանա Ղալթաղչյանը` Արդարադատության նախարարի թեկնածու. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 10/24/2024 11:12 Սպասելի էր, որ Գարեգին Բ-ն Բաքվում կայանալիք կրոնական առաջնորդների գագաթաժողովին մասնակցելու հրավեր չի ստանա. Դանիելյան
- 10/23/2024 18:11 Նամակներ են ուղարկում պահանջում են իրանց ուղարկել ստացված կոդը, որը տալու դեպքում ձեր տելեգրամից զրկվելու եք. Գաբոյան
- 10/23/2024 18:03 Սահման ունենալու տենչանքի ներքո՝ առ այսօր գաղտնի են պահվում, թե ինչ հաջորդականությամբ է իրականացվելու սահմանազատումը. Զաքարյան
- 10/23/2024 16:27 ՔՊ-ական ԱԺ նախագահը ծանրագույն հանցագործության մասին հաղորդում է տվել. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 10/24/2024 21:02 Ծաղկաձորում վրաերթի ենթարկված 70-ամյա տղամարդը մահացել է
- 10/24/2024 20:20 Ավտովթար՝ Կոտայքի մարզում. բախվել են «BMW»-ն ու «Mercedes»-ը. shamshyan.com
- 10/24/2024 19:55 Արարատի մարզում. բախվել են «Chery Fora»-ն, «Hyundai»-ն ու «Opel»-ը. 4 վիրավորներից 2-ին հիվանդանոց են տեղափոխել պարեկները
- 10/24/2024 19:26 ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհին. ավտոմեքենաներից մեկը հայտնվել է Արփա գետում կան տուժածներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 10/21/2024 22:33 Ուզբեկստանի երեք քաղաքացիներ մոսկովյան այգում բռնաբարել են հայրենակցուհուն
- 10/21/2024 18:46 Կարլ երրոորդ թագավորը Ավստրալիայում հայտնվել է սկանդալի կենտրոնում
- 10/21/2024 17:35 Փի Դիդիի դեմ դեմ նոր հայցեր են ներկայացվել. հայցվորների շարքում առաջին անգամ աստղային դեմքեր են
- 10/18/2024 23:30 Հնդկաստանում հանրային սննդի աշխատակիցներին կարգելեն միզել եւ թքել հաճախորդների սննդի մեջ