ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Մատաղիս»-ի գործով դատավճիռը բողոքարկվեց 01/14/2013 16:08 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
«Մատաղիս»-ի գործով տուժող Ռոման Եղիազարյանի իրավահաջորդ, նրա մայրը՝ Գոհար Մելքոնյանը բողոք է ներկայացրել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան՝ ընդդեմ ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2012թ. դեկտեմբերի 18-ի արդարացման դատավճռի: Նա և տուժողի մյուս հարազատները՝ հորեղբայրն ու հորաքույրը, համոզված են, որ հանցագործությունը կատարել են տարբեր դատական ատյանների կողմից 15 տարվա, ցմահ ազատազրկման դատապարտված, ապա Վճռաբեկ դատարանի բեկանումից հետո հիշյալ առաջին ատյանի դատարանի կողմից արդարացված Ռազմիկ Սարգսյանը, Մուսա Սերոբյանը և Արայիկ Զալյանը: Տուժողի հորեղբայր Արթուր Եղիազարյանը լիովին կիսում է նախաքննական մարմնի դիրքորոշումը, որը մինչև վերջ պնդում էր մեղադրանքը:
Տուժողի հարազատը համոզված է նաև, որ նախաքննության ընթացքում մեղադրյալների նկատմամբ խոշտանգումներ չեն եղել, ուստի, մասնավորապես՝ այն ժամանակվա ՀՀ զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի աշխատասենյակում Ռ.Սարգսյանի խոստովանական ցուցմունքները չէին կարող լինել խոշտանգումների հետևանք: Տեսագրությունից երևում է, ըստ նրա, որ Ռ.Սարգսյանի դեմքին բացակայում են խոշտանգումների հետքերը: Նա ԶԼՄ-ների ներկայացուցիչներին բաժանեց հարցաքննության տեսագրությունը, որն ի դեպ, նորություն չէ, միշտ էլ եղել է քրեական գործում:
Տուժողի հարազատները արդարություն են պահանջում ընդհուպ մինչև ՀՀ նախագահից և պահանջում դատապարտել արդարացվածներին:
8 տարվա վաղեմության գործով մյուս տուժողի՝ Հովսեփ Մկրտումյանի հարազատները հակառակ կարծիքի են, նրանք հիշյալ անձանց մեղավոր չեն համարել իրենց որդու մահվան մեջ և հայտարարել են, որ անմեղ մարդիկ չպետք է դատապարտվեն:
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Հ. Մովսեսյանի նախագահությամբ և դատավորներ Մ. Սարոյանի ու Ա. Խաչատրյանի մասնակցությամբ, դեկտեմբերի 18-ին Ռազմիկ Սարգսյանին, Մուսա Սերոբյանին ու Արայիկ Զալյանին անմեղ էր ճանաչել ու արդարացրել նրանց առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ և 14-րդ կետերով՝ երկու կամ ավելի անձանց նկատմամբ մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից անզգուշությամբ տուժողների մահվանը հանգեցրած՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքում՝ կատարված հանցագործությանը նրանց մասնակցությունը ապացուցված չլինելու հիմքով:
Դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո քրեական գործն՝ իրեղեն ապացույցների հետ միասին, պետք է ուղարկվի, ըստ դատավճռի, ՀՀ Զինվորական դատախազին՝ լուծելու նոր անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու հարցը:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ