ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մեկը տուն չունի, մյուսն էլ շփոթում է դրանց հաշիվը 01/11/2013 17:57 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
Արագածոտնի մարզի թ. 14 և 15 ընտրատարածքներից ընտրված Ազգային ժողովի պատգամավորներն ունեն զգալի ունեցվածք, այդ թվում անշարժ գույք, դրամական միջոցներ, բաժնեմասեր, սակայն չունեն թանկարժեք գույք: Ի տարբերություն նրանց, մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահը և նրա ընտանիքի անդամները որևէ գույք չունեն, սակայն ունեն դրամական միջոցներ: Արագածոտնի մարզպետը, թեև ունի մեկ միավոր անշարժ գույք, սակայն չափազանց համեստ դրամանական միջոցների և եկամուտների տեր է: Այդ մասին են վկայում վերոհիշյալ անձանց կողմից Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով 2011թ.-ի համար ներկայացրած հայտարարագրերը:
Այսպես` մարզպետ Սարգիս Սահակյանի դրամական միջոցները 2011-ի տարեսկզբին և տարեվերջին եղել են անփոփոխ` 250 հազար դրամ:
Եկամուտները գոյացել են բացառապես աշխատավարձից և դրան հավասարեցված վճարումներից` 2 մլն 497 հազար 584 դրամ:
Մարզպետի տիկինը և երկու չափահաս դուստրերը ներկայացրել են 0-ական հայտարարագրեր:
Մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Սուրեն Մնոյանը և նրա ընտանիքի անդամները` տիկինը, ծնողները, դուստրերը հայտարարագրել են միայն դրամական միջոցներ և եկամուտներ:
Ս.Մնոյանի դրամական միջոցները տարեսկզբին եղել են 1 մլն դրամ և 30 հազար ԱՄՆ դոլար, տարեվերջին` 2 մլն դրամ և 40 հազար ԱՄՆ դոլար:
Եկամուտները գոյացել են բացառապես աշխատավարձի գումարից` 9 մլն 6 հազար 921 դրամ:
Դատարանի նախագահի տիկնոջ դրամական միջոցները տարեսկզբին եղել են 20 հազար ԱՄՆ դոլար և 9 հազար եվրո, տարեվերջին` 10 հազար ԱՄՆ դոլար և 11 հազար եվրո: Եկամուտները` 5 հազար եվրոյի դրամաշնորհ:
Ս.Մնոյանի հոր եկամուտները 2011թ.-ին ստացած կենսաթոշակի գումարներն են` 650 հազար դրամ: Դրամական միջոցները տարեսկզբին եղել են 6 հազար ԱՄՆ դոլար, տարեվերջին` 6 հազար 500 ԱՄՆ դոլար:
Մոր եկամուտները ևս գոյացել են կենսաթոշակի գումարներից` 348 հազար դրամ: Դրամական միջոցները տարեսկզբին եղել են 3 հազար 500 ԱՄՆ դոլար, տարեվերջին` 4 հազար ԱՄՆ դոլար:
Դուստրերից մեկի եկամուտները գոյացել են 3 հազար վրացական լարիի չափով կրթաթոշակի և 700 հազար դրամ աշխատավարձի գումարներից: Դրամական միջոցները տարեսկզբին եղել են 8 հազար ԱՄՆ դոլար, տարեվերջին` 9 հազար ԱՄՆ դոլար:
Մյուս դստեր 2011-ի եկամուտը 160 հազար դրամ կրթաթոշակն է: Դրամական միջոցները տարեսկզբին` 4 հազար ԱՄՆ դոլար, տարեվերջին` 4 հազար 500 ԱՄՆ դոլար:
Պատկերը, ինչպես արդեն նշել ենք, այլ է ԱԺ պատգամավորների պարագայում:
Ազգային ժողովի թ. 14 ընտրատարածքի պատգամավոր Վրեժ Մարկոսյանը ԱԺ պատգամավորի պաշտոնը ստանձնելու պահին, ըստ 2012թ.-ի հունիսի 12-ին ներկայացրած հայտարարագրի, ունի 4 հողամաս, բնակարան ավտոտնակով, ևս 1 առանձին ավտոտնակ, 2 ավտոմեքենա: Ի դեպ` մարտի 30-ին, որպես պատգամավորության թեկնածու, «Տիգրան Մեծ» հրատարակչության գլխավոր տնօրեն, ԿԸՀ ներկայացրած հայտարարագրում, վերոհիշյալ անշարժ և շարժական գույքից բացի, նա նշել է նաև մեկ բնակելի տուն:
Վ.Մարկոսյանը հայտարարագրել է նաև փոխառություն` 440 մլն 553 հազար 150 դրամի չափով: Դրամական միջոցները` 5 մլն 592 հազար դրամ, 3 մլն 485 հազար 798 ռուսական ռուբլի, 564 հազար 959 եվրո, 813 հազար 889 ԱՄՆ դոլար: Եկամուտները` 687 մլն 632 հազար 97 դրամ, որից աշխատավարձը 54 մլն 117 հազար 397 դրամ, փոխառությունից տոկոս` 47 մլն 147 հազար 700 դրամ, շահաբաժին` 586 մլն 367 հազար դրամ:
Եթե այս պատգամավորի երկու հայտարարագրերում դրամական միջոցներում տարբերություն չկա, ապա եկամտային հոդվածներում գումարների տարբերությունը զգալի է: Մարտի 30-ին Վ.Մարկոսյանը հայտարարագրել էր 4 մլն 817 հազար 300 դրամ աշխատավարձ, 38 մլն 975 հազար 700 դրամ փոխառության տոկոս և 220 մլն 250 հազար 400 դրամ շահաբաժին:
Թիվ 15 ընտրատարածքի պատգամավոր Մնացական Մնացականյանը, որպես ԱԺ պատգամավոր, 2012թ.-ի հունիսի 14-ին Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրում հայտարարագրել է 16 միավոր անշարժ գույք` վարելահողեր, բնակելի տուն` տնամերձ հողամասով, արտադրական և հասարակական շինություններ, բնակարան, հողամասեր:
Մ.Մնացականյանը հայտարարագրել է նաև 22 հազար ԱՄՆ դոլար և 65 մլն դրամ դրամական միջոցներ: Եկամուտները` 5 մլն 815 հազար 828 դրամ, որից 2 մլն 315 հազար 828 դրամը` աշխատավարձ, իսկ 3 մլն 500 դրամը` այլ եկամուտներ: Ըստ 2012թ.-ի մարտի 15-ին, որպես պատգամավորության թեկնածու, Թալինի քաղաքապետ, ԿԸՀ ներկայացրած հայտարարագրի, այդ 3 մլն 500 դրամը գոյացել է սեփական տնտեսությունում ստացված բնամթերքի վաճառքից:
Պատգամավորն ունի նաև հասարակ անվանական բաժնետոմսեր «Թալինի ավտոտրանսպորտային և ճանապարհների» ՓԲԸ-ում:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից