ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Սովորական վիրահատությունից հետո կորցրել է նաև երիկամը, դարձել 3-րդ խմբի հաշմանդամ, զրկվել աշխատանքից 01/10/2013 18:34 | ԼՐԱՀՈՍ
«Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն»-ի գլխավոր բժիշկ Գեորգի Օկոևը առանց հիվանդին և նրա ամուսնուն տեղյակ պահելու, առանց նրանց գիտության և համաձայնության, ընդ որում, նաև առանց անհրաժեշտության (չի եղել կյանքի ցուցում), հեռացրել է ձվարաններն ամբողջությամբ, փողերը, արգանդը: Ավելին. թույլ տալով բժշկական սխալ, անփութորեն կարել-փակել է միզածորանը: Այս մասին «Հենարան» մամուլի ակումբում այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց վիրահատված կնոջ՝ Նունե Մաղաքյանի ամուսինը՝ Կարո Կարապետյանը։
Բանախոսի ներկայացմամբ՝ հեռացնելով կնոջ արգանդը՝ նրան զրկել են մայրանալու իրավունքից, հեռացնելով ձվարաններն ամբողջությամբ՝ ցմահ զրկել են սեռական կյանքով ապրելու իրավունքից:
«Ես ունեմ Գերմանիայի փորձաքննության պատասխանը, որտեղ գերմանացին (մի քանի կլինիկաների ղեկավար Տոբաս Եգերը.- Ա.Հ.) ասում է, որ, այնուամենայնիվ, դա կյանքի ցուցումով չէր, այսինքն` ինքը կարող էր և չհեռացնել,- ասաց Կ.Կարապետյանը:- Եթե չհեռացներ, նրան մահ չէր սպասվում, կարող է 6 ամիս, 1 տարի հետո ավելի դժվար, բարդ վիրահատություն լիներ, բայց պարտավոր էր տեղեկացնել», - ասաց Կ.Կարապետյանը:
Ըստ վերջինիս, Գեորգի Օկոևը պատճառաբանում է, թե արգանդը և մյուս օրգանները հեռացրել է օրենսդրության սահմաններում, քանի որ էնդոմենտոզ կիստաներ են եղել, մինչդեռ նույնիսկ ինտերնետից կարելի է իմանալ, որ էնդոմենտոզ կիստաների բուժման մեթոդներ գոյություն ունեն, հետևաբար բժիշկն ինչո՞ւ է առանց իրենց գիտության, հեռացրել նշված օրգանները:
Երբ միզածորանի կարված լինելու հետևանքով մեզը մի քանի օր կուտակվել է աջ երիկամում, դրա չափերը շատ մեծացել են, առաջացել են սուր ցավեր, պարոն Կարապետյանի տեղեկացմամբ, Օկոևն իր իսկ նախաձեռնությամբ Նունե Մաղաքյանին տեղափոխել է «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն: Այստեղ փորձել են կնոջ կողքից ծակել, արհեստական խողովակ տեղադրել, որպեսզի մեզը դուրս գա, ազոտը չանցնի արյան մեջ և չմահանա: Չորս օր փորձել են, բայց չեն կարողացել, բժշկական համապատասխան փաստաթղթում էլ գրել են, որ իրենց բազմաթիվ փորձերն անցել են ապարդյուն: Դրանից հետո Կ. Կարապետյանը կնոջն անմիջապես տեղափոխել է «Նաիրի» բժշկական կենտրոն, որտեղ վայրկյանների ընթացքում նկարել, պարզել և իրենց ցույց են տվել, որ միզածորանը կարված է, ինչն իրենք և մյուս բժիշկները մինչ այդ չեն իմացել:
Ըստ նրա, եթե միզածորանի կարված լինելու հանգամանքը մինչև 18 կամ առավելագույնը 24 ժամվա ընթացքում հայտնաբերվեր, այն դեռ չորացած չէր լինի ու հնարավոր կլիներ ուղղել բժշկական սխալը: Ավելին. թեև նման վիրահատությունների դեպքում միզածորանը սխալմամբ կարելը բժշկական պրակտիկայում 100 տոկոսով բացառված չէ, դեպքերի չնչին քանակություն լինում է, սակայն դա թաղանթի տակից կարելի էր հայտնաբերել թափահարմամբ, պերիստալիտիկ դիտարկման միջոցով:
Ի վերջո, միզածորանի կարված լինելու հետևանքով Ն. Մաղաքյանն երկու ընտրություն է ունեցել` կամ աջ երիկամում գոյացող մեզը հեռացնելու համար ամբողջ կյանքում կողքից դուրս եկող արհեստական խողովակ («կատետր») ունենալ և դրան միացված ու կողքին ամրացված պարկ կրել, կամ համաձայնել երիկամի հեռացմանը: Քանի որ Ն. Մաղաքյանը աշխատել է «Յունիբանկի» Աշտարակի մասնաճյուղում, որտեղ առաջին տարբերակի ընտրության դեպքում չէին հանդուրժի այդ վիճակում հաճախորդների հետ շփվելը, ամուսնու ներկայացմամբ, ճարահատյալ գնացել են 2-րդ տարբերակի ընտրությանը` երիկամի հեռացմանը:
Վերոնշյալի հետևանքով Նունե Մաղաքյանը սկզբում 2-րդ, ապա նաև 3-րդ խմբի հաշմանդամ է դարձել, կորցրել է նաև աշխատանքը, քանի որ նրան աշխատանքից հեռացրել են բացակայության համար ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված թույլատրելի օրերի առավելագույն քանակից ավելի բացակայելու համար:
Բժշկական սխալի համար 2010 թ. հունիսին ՀՀ ոստիկանության Կենտրոնի քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Սակայն նշված բաժինը կամ այդ բաժնի այն քննիչը, ում վարույթում է քրեական գործը, հաշվի չի առել գերմանացի փորձագետի եզրակացությունը` պատճառաբանելով, որ Հայաստանը Գերմանիայի հետ իրավական փոխօգնության պայմանագիր չունի: Իսկ Հայաստանում երեք անգամ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն և բոլորն էլ, ըստ բանախոսի, եզրակացրել են, թե բժիշկները ճիշտ են վարվել։ Նրա փոխանցմամբ, փորձաքննությունները կատարվել են Փորձաքննությունների ազգային բյուրոյում և ՀՀ ԱՆ «Դատական բժշկության գիտագործնական կենտրոն» ՓԲԸ-ում:
Կ. Կարապետյանը շնորհակալություն հայտնեց ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, որն ընդառաջելով իր խնդրանքին, համապատասխան նյութերը փորձաքննության նպատակով ուղարկել է ՌԴ գլխավոր դատախազություն, որի հետ իրավական փոխօգնության պայմանագիր կա: Այժմ քրեական գործը ՀՀ քր. դատ. օր.-ի 31-րդ հոդվածի 1-ին մասի 1-ի կետի հիման վրա կասեցված է:
Փարատելու համար իրենց կասկածները, որ այդ ամենն արվում է երիկամը մեկ այլ անձի վաճառելու նպատակով, Ն. Մաղաքյանը և Կ. Կարապետյանը համապատասխան փաստաթղթում նշելով, որ իրենք երիկամի հեռացմանը համաձայնում են, քանի որ այլընտրանք չունեն, նշել են. «…ուստի խնդրում ենք ձախ երիկամը հեռացնել և վերադարձնել մեզ»: Փաստաթղթի տակ բուժող բժիշկ Ժ. Մեսրոպյանի և բաժնի վարիչ Ս. Զաքարյանի անուն ազգանուններն են և վերջինիս կողմից դրված կնիքը, ինչը նշանակում է, որ նրանք տեղեկացված են եղել երիկամը վերադարձնելու պահանջին ու չեն առարկել: Սակայն վիրահատությունից հետո հրաժարվել են վերադարձնել` պատճառաբանելով, թե երիկամը փորձաքննության թե հետազոտության են ուղարկել, իսկ իրենց այդ քայլը օրենսդրության որևէ կետով կամ դրույթով չեն հիմնավորել: Հենց սա էլ տեղիք է տվել Կ. Կարապետյանի կասկածներին, որ երիկամը վաճառել են ինչ-որ մեկին:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ