ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Փաստաբանի արտահայտություններն անթույլատրելի են 01/08/2013 19:24 | ԼՐԱՀՈՍ
«Փաստաբանը թույլ է տվել շատ սխալ արտահայտություններ, ինչն անթույլատրելի է, եթե, իհարկե, կայքը չի աղավաղել նրա ասածը», - ասաց ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանը՝ «Փաստինֆո» գործակալության թղթակցի խնդրանքով մեկնաբանելով Սուրեն Սուրենյանցի պաշտպան Կարապետ Գալստյանի հայտարարությունը:
Նշենք, որ «Aysor.am»-ի փոխանցմամբ, Սուրեն Սուրենյանցի պաշտպան Կ. Գալստյանը հայտարարել է, թե Սուրենյանցն իրեն խաբել է և ինքն իրավունք չունի պաշտպանելու խաբեբայի շահերը:
«Ս.Սուրենյանցն ինքն է ինձ զանգել, ասել, որ հիվանդ պառկած է, և չի ներկայանա դատական նիստին, նաև ինձ խնդրել է չներկայանալ դատարան: Նա խոստացավ, որ դատարան կներկայացնի բժշկից իր առողջության մասին տեղեկանք: Նա ինձ խաբել է, քանի որ մեր միջև դեռևս պայմանագիր չի կնքվել:
Նրա և Գ.Ղասաբյանի միջև տարաձայնությունը իրենց փոխադարձ համաձայնությամբ լուծվել է արդեն, մնում է, որ նա պարտաճանաչ դատարան ներկայանա: Եթե հաջորդ դատական նիստին էլ նա չներկայանա, ես պարտավոր կլինեմ հրաժարվել նրա պաշտպանությունից, որովհետև իրավունք չունեմ պաշտպանելու խաբեբայի շահերը», - նշված է «Aysor.am»-ի «Սուրեն Սուրենյանցի պաշտպան. ես իրավունք չունեմ պաշտպանելու խաբեբայի շահերը» վերտառությամբ հոդվածում:
Ի պատասխան մեր այն հարցի, թե արդյոք ՀՀ փաստաբանների պալատի էթիկայի հանձնաժողովում փաստաբանի հարցը չի՞ քննարկվելու` նկատի ունենալով, որ նա իր պաշտպանյալի շահերին հակասող հայտարարություններ է արել, Ռ. Սահակյանը նշեց. «Ես գնահատական չեմ տա` մինչև չխոսեմ փաստաբանի հետ»:
Մեզ հետ զրույցում Ս. Սուրենյանցը մի կողմից զարմացավ, երբ նրան վերոնշյալ տեղեկատվությունից մի հատված կարդացինք, հետաքրքրվեց, թե որտեղի՞ց ենք այդ մեջբերումը կատարում, մյուս կողմից ասաց, որ փաստաբանը նման բան չի ասել, վերջինս իր հետ խոսել է, կայքը սխալ է գրել:
«Մենք ընկերներ ենք, այդպիսի բան ո՞նց կարող է ասել… Կարապետ Գալստյանը նման բան չի ասել, հիմարություն է դա, ընդամենը ասել է` այս պահին պայմանագիր չունենք, պետք է այսօր կնքենք»,- ասաց Ս. Սուրենյանցը:
Որոշեցինք հենց փաստաբանի հետ խոսել ու մեր հարցերն ուղղել նրան, սակայն Կ. Գալստյանի հետ կապ հաստատել չհաջողվեց: Ս. Սուրենյանցն ասաց, որ փաստաբանը չի ցանկանում ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ շփվել, իսկ իր հետ զրույցում Կարապետ Գալստյանը պնդել է, որ նման արտահայտություն չի արել, և եթե խոսակցության մեջ նույնիսկ «խաբեբա» բառն է օգտագործել, ապա այն հաստատ իր պաշտպանյալին չի հասցեագրել:
Լուսանկարը՝ ըստ Ֆոտոլուրի
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ