ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Պատգամավորի գույքը 14 օրում «անհետացել է» 01/08/2013 00:02 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
Տավուշի մարզի դատախազը, ընդհանուր իրավասության դատարանի նախագահը և մարզի թիվ 40 ու 41 ընտրատարածքներից ընտրված Ազգային ժողովի պատգամավորներն ունեն ընդհանրություն. նրանք կամ նրանց հետ փոխկապակցված անձինք հայտարարագրել են անշարժ գույք, զգալի դրամական միջոցներ ու եկամուտներ, սակայն չունեն թանկարժեք գույք:
Դատելով 2011թ.-ի համար Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրերից, այս պաշտոնյաները չունեն նաև արժեթղթեր և այլ ներդրումներ: Սա այն դեպքում, երբ հատկապես մարզի թ.40 և 41 ընտրատարածքներից Ազգային ժողովի պատգամավորներ, ՀՀԿ խմբակցության անդամներ` անկուսակցական Մարինե Մարաբյանը և ՀՀԿ անդամ Հակոբ Հակոբյանը, մինչև ընտրվելն եղել են գործարար աշխարհի ներկայացուցիչներ:
2005-2012թ.թ.-ին «Ինտերնեյշնլ Մասիս Տոբակ» ՍՊԸ գործադիր տնօրենի պաշտոնը զբաղեցրած, իսկ 2006-2012թ.թ.-ին համատեղության կարգով «Մասիսի Գոֆրոտարա» ՍՊԸ-ն ղեկավարած Մ.Մարաբյանը, այդուհանդերձ 2011թ.-ի մարտի 1-ից մինչև 2012թ.-ի մարտի 1-ն ընկած ժամանակահատվածում որպես եկամուտ հայտարարագրած 133 մլն 282 հազար 195 դրամից 22 մլն դրամը նշել է որպես «Ինտերնեյշնլ Մասիս Տոբակ» ՍՊԸ-ից ստացած փոխառությունից գումար: Նա 100 մլն դրամը հայտարարագրել է գույքի օտարումից, իսկ մնացածը` աշխատավարձից ստացված եկամուտներ: Մ.Մարաբյանի դրամական միջոցները կազմել են 40 մլն դրամ և 145 հազար ԱՄՆ դոլար: Պատգամավորը նաև Երևանում երկու բնարանների միանձնյա սեփականատեր է:
Թիվ 41 ընտրատարածքի պատգամավոր Հ.Հակոբյանը 2012թ.-ի ապրիլի 13-ին Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով 2011թ.-ի համար ներկայացրած հայտարարագրում նշել է զգալի չափով փոխառություն: Դրամական միջոցները 2011-ի տարեսկզբին` 1,9 մլրդ դրամ, տարեվերջին` 1,98 մլրդ դրամ: Եկամուտները 68 մլն 797 հազար 810 դրամ, որից 3 մլն 135 հազար 310 դրամը` աշխատավարձ, 62 մլն 370 հազար դրամը` ավանդից, իսկ մնացածը վարձակալությունից ստացված եկամուտներ: Պատգամավորը, սակայն, չի հայտարարագրել անշարժ և շարժական գույք:
Մինչդեռ ընդամենը 14 օր առաջ` 2012թ.-ի մարտի 30-ին, 2011թ.-ի մարտի 1-ից մինչև 2012թ.-ի մարտի 1-ն ընկած ժամանակահատվածի համար Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրած հայտարարագրում Հ.Հակոբյանը հայտարարագրել է 28 անշարժ գույք. շենք-շինություններ Երևանում և Դիլիջանում, հողատարածքներ Տավուշի մարզում` մոտ 36 հա մակերեսով, նաև 4 ավտոմեքենա (ԲՄՎ-745, Մերսեդես-Բենց Տ500, ԶԱԶ-968-Մ, ՎԱԶ 21214): Ըստ ԿԸՀ ներկայացրած հայտարարագրի, Հ.Հակոբյանն ունի բաժնեմաս 11 ընկերություններում, այդ թվում` «Երևանի գարեջուր» ՓԲԸ-ում` 49.98%, «Դիլիջանի բեռնաուղևորատար» ՓԲԸ-ում` 100%, «Կիլիկիա» ՍՊԸ-ում (ՌԴ)` 50%, «Առաքել Ալկո» ՍՊԸ-ում` 50 տոկոս:
Պատգամավորի տիկինը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով 2011թ.-ի համար ներկայացրած հայտարարագրում ևս նշել է զգալի չափով փոխառություններ: Տիկնոջ դրամական միջոցները 2011-ի տարեսկզբին եղել են 1,95 մլրդ դրամ, տարեվերջին` 1մլրդ 620 մլն 204 հազար 540 դրամ: Եկամուտները` 5 մլն 490 հազար դրամ, որից 900 հազար դրամը` աշխատավարձ, 4 մլն 590 հազարը` վարձակալությունից ստացված եկամուտներ:
Ի համեմատ պատգամավորների, Տավուշի մարզի դատախազ Աննա Մանթաշյանը հայտարարագրել է բավականին համեստ ունեցվածք: Նա ունի 2 միավոր անշարժ գույք: Դրամական միջոցները 2011-ի տարեսկզբին եղել են 13 մլն դրամ, տարեվերջին` 17 մլն դրամ: Եկամուտները գոյացել են միայն աշխատավարձի գումարից` 4 մլն 662 հազար 190 դրամ:
Դատախազի ամուսինը հայտարարագրել է անշարժ և շարժական գույք: Նրա դրամական միջոցները 2011-ի տարեսկզբին եղել են 4 մլն դրամ և 1 հազար 400 խորհրդային ռուբլի, տարեվերջին` 5 մլն դրամ և 1 հազար 400 խորհրդային ռուբլի: Եկամուտները գոյացել են միայն աշխատավարձի գումարից` 1 մլն 231 հազար 389 դրամ: Դատախազի զավակը հայտարարագրել է մեկական միավոր անշարժ և շարժական գույք:
Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Սամվել Մարդանյանը 2011թ.-ին ունեցել է մեկ միավոր անշարժ գույք: Դրամական միջոցները տարեսկզբին եղել են 6,5 մլն դրամ, տարեվերջին` 7 մլն դրամ: Եկամուտները գոյացել են միայն աշխատավարձի գումարից` 9 մլն 134 հազար 359 դրամ:
Դատարանի նախագահի տիկինը հայտարարագրել է միայն մեկ բնակարան` որպես նվիրատվություն:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
- 01/17/2025 18:21 Մարմնավաճառը գողացել է իր հաճախորդ ոստիկանի ավտոմեքենան