ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Ջրահարս» է հրավիրել գիշերային թիթեռնիկների ու… 01/08/2013 15:18 | ԼՐԱՀՈՍ
Վերջին շուրջ մեկ տասնամյակում Հայաստանում արագորեն, մեկը մյուսի հետևից կառուցվեցին փոքր ու միջին բազմաթիվ հյուրանոցներ ու հյուրանոցային համալիրներ: Դրանք հայտնվեցին ինչպես սնկերն անձրևից հետո:
Նշված օբյեկտների մեծ քանակությունը և այն հանգամանքը, որ տարվա մեծ մասի ընթացքում դրանցում օտարերկրյա զբոսաշրջիկներ կամ Հայաստանի այլ բնակավայրերից եկած հյուրեր, գիշերողներ գրեթե չկան, բնականաբար, տեղիք է տալիս կասկածների` այդ դեպքում ինչո՞ւ են կառուցվել, ինչպե՞ս են ապահովում իրենց շահույթները… Հերթական քրեական գործերը վկայում են, որ բազմաթիվ հյուրանոցների, հյուրանոցային համալիրների ադմինիստրատորներ «մասնագիտացել» են նշված հաստատություններում պոռնկությանը նպաստելու ու դրա միջոցով գումարներ ձեռքբերելու ուղղությամբ: Նման դեպքերում միշտ էլ հարց է առաջանում` իսկ տնօրենները, հյուրանոցների սեփականատերերն անտեղյա՞կ են եղել, թե ինչ է կատարվում իրենց ղեկավարած, իրենց պատկանող այդ օբյեկտներում:
Գյումրիի բնակչուհի Վալենտինա Ժիբելենկոյին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ վերջինս նպաստել է պոռնկությամբ զբաղվելուն: Ըստ մեղադրական եզրակացության, նա 2012 թ. հունվարից մինչև հոկտեմբեր ժամանակահատվածում աշխատելով Գյումրիի Խրիմյան Հայրիկ փողոցում գտնվող «Ջրահարս» հյուրանոցային համալիրում որպես ադմինիստրատոր, գույքային օգուտ ստանալու նպատակով նպաստել է մարմնավաճառներ Ն. Ավագյանի, Գ. Ապինյանի, Մ. Պետրոսյանի, Ն. Խալիֆյանի և Լ. Մելիքյանի պոռնկությամբ զբաղվելուն: Մասնավորապես` հիշյալ անձանց հրավիրել է հյուրանոց, որտեղ մարմնավաճառներն իրեն վճարել են որպես միջնորդավճար 2000-ական դրամ և սեռական հարաբերություններ են ունեցել անծանոթ մարդկանց հետ՝ յուրաքանչյուր հաճախորդից ստանալով 5000-7000 դրամ կանխիկ գումար:
Մեկ այլ քրեական գործով Իջևան քաղաքի բնակչուհի Կարինե Օթարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2011-2012 թթ. աշխատելով «Իսրայելյան» ՍՊԸ-ին պատկանող, Իջևան քաղաքի Անկախության փողոցի թիվ 177 հասցեում գտնվող սննդի և հանգստի կազմակերպման համալիրում (հայտնի է «Կոծոյենց օբյեկտ» անվամբ) որպես հյուրանոցի ադմինիստրատոր, հյուրանոցի սենյակները պոռնկությամբ զբաղվելու, հաճախորդ տղամարդկանց հետ հանդիպելու նպատակով պարբերաբար տրամադրել է մարմնավաճառներ Ալիսա Գրիգորյանին, Անժելա Ղազարյանին, Անան Խաչինյանին, Զառա Փարսադանյանին և Ալվարդ Մկրտումյանին, դրանով իսկ նպաստելով նրանց պոռնկությամբ զբաղվելուն: Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Կարինե Օթարյանն ասել է, որ գանձած գումարները հաջորդ օրը տվել է տնօրենին, և իրեն ոչ ոք չի ասել, որ մարմնավաճառներին սենյակ չտրամադրի:
Վալենտինա Ժիբելենկոյին և Կարինե Օթարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի հատկանիշներով: Հիշյալ դատարանը (նախագահող դատավոր` Ռաֆիկ Մելքոնյան) Կարինե Օթարյանին դատապարտել է ազատազրկման 3 տարի ժամկետով: Սակայն ամբաստանյալի շահերի պաշտպանը վերաքննիչ բողոք է ներկայացրել ՀՀ քրեական և զինվորական վերաքննիչ դատարան, որպեսզի Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի հիշյալ դատավճռով նշանակված պատիժը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա չկիրառվի և սահմանվի 4 տարի ժամկետով փորձաշրջան: Տեսնենք, թե ինչ կվճռի վերաքննիչ ատյանը:
Վերոնշյալ հյուրանոցները նկատի չունենք, բայց բազմաթիվ նմանատիպ դեպքեր դրդում են մտածելու, որ Երևանում և հատկապես մարզերում մի շարք հյուրանոցներ ի սկզբանե կառուցվել են որպես ընդհատակյա հասարակաց տներ, իսկ թե կողքից էլ սովորական հյուր կամ գիշերող եկավ` սեփականատիրոջ համար ավելի լավ:
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից