ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Որոշ թեկնածուներ դժգոհեցին գրավի չափի կապակցությամբ 01/08/2013 15:24 | ԼՐԱՀՈՍ
Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը հունվարի 8-ի նիստում քննարկեց Հանրապետության Նախագահի փետրվարի 18-ի ընտրություններում որպես թեկնածու գրանցվելու համար թերի փաստաթղթեր ներկայացրած 8 թեկնածուների հարցը: Հանձնաժողովի միաձայն որոշումներով, նրանց Ընտրական օրենսգրքով սահմանված 48 ժամ ժամանակ տրվեց ԿԸՀ ներկայացրած փաստաթղթերը լրացնելու, մասնավորապես` 8 մլն դրամի չափով ընտրական գրավը մուծելու մասին անդորրագիրը ներկայացնելու համար:
Ըստ այդմ, ինքնաառաջադրված անկուսակցականներ` ոչ մի տեղ չաշխատող Ռոբերտ Ահարոնյանը, թոշակառու Պավլիկ Սարգսյանը, Երևանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի դասախոս Նարինե Մկրտչյանը, Հայաստանի մարտական կարատե կոբուդոյի ազգային ֆեդերացիայի նախագահ Տարոն Աբրահամյանը, «Քաշաթաղ» ՀԿ-ի նախագահ Ռոբերտ Սիմոնյանը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ, փաստաբան Ռուբեն Այվազյանը, «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը մինչև հունվարի 10-ի ժամը 14-ը պետք է ԿԸՀ ներկայացնեն վերոհիշյալ անդորրագիրը: Հակառակ դեպքում` նրանց թեկնածության գրանցումը կմերժվի:
ԿԸՀ-ի որոշումները կարող են երեք աշխատանքային օրերի ընթացքում բողոքարկվել Վարչական դատարանում:
Թերի փաստաթղթեր ներկայացրած ևս մեկ թեկնածուի` ինքնաառաջադրված անկուսակցական, ոչ մի տեղ չաշխատող Մհեր Հայրապետյանին, 48 ժամ ժամանակ տալու մասին որոշումը կայացվեց ավելի ուշ` նրա կողմից ԿԸՀ ներկայացված դիմումի քննարկումից հետո: Նա, ի տարբերություն մյուսների, ներկայացրել է անդորրագիր` պահանջվող 8 մլն դրամի փոխարեն 1 հազար դրամ մուծելու մասին: Մ.Հայրապետյանը ԿԸՀ նիստում, ներկայացնելով իր դիմումը, հայտարարեց, որ պատրաստ է վճարել միայն 50 հազար դրամի չափով տուրք, քանի որ ԸՕ-ով սահմանված գումարի չափը բավականին մեծ է և հակասում է միջազգային նորմերին:
Գրավի չափի վերաբերյալ իրենց անհամաձայնությունն ու բուռն դժգոհությունը հայտնեցին նաև Պավլիկ Սարգսյանը և Ռոբերտ Սիմոնյանը:
Ինչպես տեղեկացրեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը, նիստի մասին նախապես իրազեկվել են բոլոր այն թեկնածուները, որոնց հարցը պետք է քննարկվեր ԿԸՀ նիստում: Վերոհիշյալ 8 թեկնածուներից 5-ը ներկայացել էին անձամբ, մեկին փոխարինում էր նրա լիազոր ներկայացուցիչը:
Ինչպես «Pastinfo.am»-ն ավելի վաղ տեղեկացրել էր, առաջադրված 15 թեկնածուներից գրանցման համար բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, այդ թվում` 8 մլն դրամի չափով գրավի վճարման անդորրագիրը, ներկայացրել են 7-ը` ՀՀ գործող Նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը, «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանը, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, «Ազատություն» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը, հասարակական կարգով «Փախստականների և միջազգային իրավունքի» բարեգործական հասարակական կազմակերպության քաղաքական հարցերով խորհրդատու Արման Մելիքյանը, էպոսագետ, ոչ մի տեղ չաշխատող Վարդան Սեդրակյանը և «Ռադիո Հայ» ՍՊԸ ժողովի նախագահ Անդրիաս Ղուկասյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ