ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Վարչական դատարանն ամբողջությամբ մերժել է ԱԻՆ-ին 01/07/2013 14:27 | Վարչական իրավունք
Պատասխանողի ընտրությունը ճիշտ չէր
ՀՀ վարչական դատարանը 2012 թվականի տարեվերջի որոշմամբ ամբողջությամբ մերժել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության Արարատի մարզային հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության սկզբնական հայցը` ընդդեմ երկաթուղու:
Մասնավորապես հայցվորը ‹‹Հարավ-Կովկասյան երկաթուղի›› փակ բաժնետիրական ընկերության Մասիս տեսակավորման կայարանի պետ Վիլիկ Գրիգորի Պետրոսյանից պահանջում էր հօգուտ ՀՀ պետական բյուջեի 150.000 դրամ տուգանքի գումար բռնագանձել` որպես տույժ: Իսկ Վ.Պետրիսյանն էլ իր հերթին ներկայացրել էր հակընդդեմ հայց` պահանջելով անվավեր ճանաչել հրդեհային անվտանգության կանոնները խախտելու համար վարչական տույժ կիրառելու մասին որոշումը:
Ըստ սկզբնական հայցի, տեսչության գլխավոր մասնագետ-տեսուչ Պետիկ Խաչատրյանի կողմից հետազոտություն կատարելու արդյունքում պարզվել է, որ կայարանի նախկին կայարանապետ Վ.Պետրոսյանը, հանդիսանալով տվյալ հիմնարկության անվտանգության հարցերով պատասխանատու անձ, չի կատարել 19.04.2001 թվականի տրված կարգադրագրի 2-3-րդ կետերի պահանջները: Դա, ըստ ՎԻՎ օր-քի 187-րդ հոդվածի, հրդեհային անվտանգության կանոնների պահանջների խախտում է և առաջացնում է պատասխանատվություն:
Ըստ հակընդդեմ հայցի, ‹‹Հարավկովկասյան երկաթուղին›› հանդիսանում է փակ բաժնետիրական ընկերություն և չունի առանձին մասնաճյուղեր ու ներկայացուցչություններ: Մասիս տեսակավորման կայարանը ‹‹Հարավկովկասյան երկաթուղի›› փակ բաժնետիրական ընկերության ստորաբաժանումներից մեկն է, չունի իրավաբանական անձի կարգավիճակ, սեփական բյուջե կամ ինքնակառավարում: Առանձնացված ստորաբաժանման վերաբերյալ բոլոր որոշումների, այդ թվում ներքին ձևափոխությունների, հակահրդեհային համակարգի ներդրման և կարգադրագրում ու արձանագրությունում նշված այլ հարցերի վերաբերյալ որոշումների կայացման լիազորություն ‹‹Բաժնետիրական ընկերությունների մասին›› ՀՀ օրենքով, ընկերության կանոնադրությամբ կամ լիազորագրերով Վ.Պետրոսյանին վերապահված չէ: Ուստի ինքը նաև պատասխանատվություն չի կարող կրել հակահրդեհային համակարգի թերությունների կամ դրանց վերացման հարցում թերանալու համար, քանի որ ինքը չի հանդիսանում այն պաշտոնատար անձը, ով լիազորված է վերացնել դրանք:
Տվյալ դեպքում կայարանապետը չի կարող դիտվել որպես պաշտոնատար անձ, քանի որ չի տնօրինում ֆինանսական միջոցներ, չի մշակում հակահրդեհային քաղաքականություն, չի մասնակցում այդ հարցերով որոշումների ընդունմանը, ուստի չի կարող պատասխանատվություն կրել հակահրդեհային կանոնների խախտման համար:
Ճիշտ է, վարչական դատարանը հաստատված է համարել, որ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության Արարատի մարզային հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության պետ Ա.Բաբախանյանի կողմից 27.07.2012 թվականին ընդունվել է «Հրդեհային անվտանգության կանոնները խախտելու համար վարչական տույժ տալու մասին» թիվ 4056 որոշումը, ըստ որի պատասխանողը ՎԻՎ օրենսգրքի 187-րդ հոդվածի ուժով տուգանվել է 150.000 դրամ գումարով: Ըստ ՎԻՎ օրենսգրքի 187-րդ հոդվածի 3-րդ մասի` պետական հրդեհային տեսչության պաշտոնատար անձանց կողմից տրված կարգադրագրերում նշված ժամկետում թույլ տրված հրդեհային անվտանգության կանոնների խախտումները չվերացնելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով: Բայցեւ դատարանը գտել է, որ վարչական վարույթի ընթացքում վարչական մարմնի կողմից չի պարզվել սույն գործով էական նշանակություն ունեցող այն հանգամանքը, թե Վիլիկ Պետրոսյանը, արդյոք, հանդիսանում է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերության պաշտոնատար անձ և հրդեհային անվտանգության կանոնների կատարման ապահովումը մտնում է նրա պաշտոնեական պարտականությունների մեջ, ինչը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 26-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով սկզբնական հայցով հայցվորի պարտականությունն է: Վարչական մարմնի կողմից չի պարզվել նաև Մասիս տեսակավորման կայարանի կազմակերպա-իրավական ձևը: Տվյալ պարագայում վարչական պատասխանատվության կարող էր ենթարկվել բացառապես «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերության այն պաշտոնատար անձը, որի պաշտոնեական պարտականությունների մեջ մտնում է հրդեհային անվտանգության կանոնների կատարման ապահովումը, իսկ Մասիս տեսակավորման կայարանի պետ Վիլիկ Պետրոսյանը որևէ կերպ չի կարող համարվել «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերության պաշտոնատար անձ, ուստի սույն գործով վարչական պատասխանատվության ենթակա սուբյեկտ /զանցառու/ չէ:
Ի դեպ, նախարարությունն էլ է ընդունել պատասխանող ներկայացրած հակընդդեմ հայցի փաստարկները, քանզի որեւէ առարկություն չի ներկայացրել: Այլ խոսքով ընդունել է, որ ճիշտ անձի չեն տուգանելու մասին որոշում կայացրել: Հետաքրքիր է իմանալ, թե ինչով էր զբաղված նախարարության իրավաբանական վարչությունը` հայցը ներկայացնելիս:
Դատարանը նախարարության հայցը մերժել է ամբողջությամբ, իսկ հակընդդեմ հայցը բավարարել: Սույն վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո և կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության վարչական վերաքննիչ դատարան:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
- 01/19/2025 11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ