ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դանակահարություն, ծեծկռտուքներ և ողբերգական պատահարներ 01/04/2013 00:44 | Քրեական խրոնիկոն
Հանցագործությունը մարդկությանն ուղեկցել է առնվազն Կայենի ժամանակներից սկսած, և անկախ Ամանորին թերևս բոլորիս դրական սպասումներից, տարվա հենց առաջին օրը չհաջողվեց խուսափել արյունահեղությունից:
ՀՀ ոստիկանության տեղեկացմամբ, հունվարի 1-ին` ժամը 09:20-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության է դիմել 1957 թ. ծնված Հուսիկ Ս.-ն՝ հայտարարելով, որ ինքն է իրեն վնասել՝ նյարդերը հանգստացնելու նպատակով: Ոստիկանները, սակայն, պարզել են, որ նույն օրը` ժամը 08:00-ին, տանը, վիճաբանության ժամանակ Հուսիկ Ս.-ին խոհանոցային դանակով հարվածել և վնասվածքները պատճառել է եղբորորդին` 1982 թ. ծնված Ավետիս Ս.-ն, ով ժամը 12.00-ին ներկայացել է բաժին: Հանցագործության գործիք դանակն առգրավված է: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն:
Մեկ այլ դեպքում նույնպես տուժողը փորձել է թաքցնել իրականությունը` իր հետ կատարվածը ներկայացնելով ավտովթարի հետևանք, սակայն ոստիկանները կարճ ժամանակում պարզել են իրողությունը: Հունվարի 1-ին` ժամը 04:00-ին, թիվ 3 կլինիկական հիվանդանոցից ճանապարհային ոստիկանության հերթապահ մաս հաղորդում է ստացվել, որ այտոսկրաակնակապիճային կոտրվածքով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 1989 թ. ծնված Միքայել Մ.-ն, իսկ գանգուղեղային տրավմայով, դաստակի կտրած վերքով և ականջի վնասվածքներով՝ 1990 թ. ծնված Ռուբեն Ս.-ն: Ըստ Միքայել Մ.-ի հայտարարության, վնասվածքներն ստացել են նույն օրը Կոմիտասի պողոտայի մոտակայքում, ավտովթարի հետևանքով: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված անձինք մարմնական վնասվածքները ստացել են ոչ թե ավտովթարի հետևանքով, այլ նույն օրը` ժամը 02:30-ին, Իսահակյան փողոցում գտնվող ակումբներից մեկում տեղի ունեցած ծեծկռտուքի ժամանակ: Հանգամանքները պարզվում են, կատարվում է քննություն:
Հունվարի 2-ին` ժամը 17:35-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ Դավիթ-Բեկի փողոցի խաչմերուկում վիճաբանություն է: Նույն օրը` ժամը 18.00-ին ‹‹Սուրբ Գրիգոր Լուսավորիչ›› բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ ‹‹պոլիտրավմա›› ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել 1958 թ. ծնված Ռոբերտ Ա.-ն և հայտնել, որ Ավետիսյան և Դավիթ-Բեկի փողոցների խաչմերուկում իրեն ծեծել են: Հիվանդանոց մեկնած ոստիկաններին նա հաղորդում է տվել, որ ժամը 17:20-ին, նշված խաչմերուկում, ‹‹ԳԱԶ-3110›› մակնիշի ավտոմեքենայի վարորդի և երկու ուղևորների հետ երթևեկության առնչությամբ առաջացած վիճաբանության ժամանակ վերջիններս ձեռքերով և ոտքերով հարվածել են իրեն` մարմնի տարբեր մասերում պատճառելով վնասվածքներ: Ոստիկանները նույն օրը երեկոյան հայտնաբերել և բերման են ենթարկել Ռոբերտ Ա.-ին ծեծի ենթարկած անձանց: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն:
2013 թ. սկզբին, ցավոք, չհաջողվեց խուսափել նաև մահացու ելքով ճանապարհատրանսպորտային պատահարներից:
Հունվարի 2-ին` ժամը 12:30-ի սահմաններում, 1963 թ. ծնված Հովհաննես Խաչատրյանի վարած «ԲՄՎ 520» մակնիշի ավտոմեքենան Հրազդան-Հանքավան ճանապարհի 5-րդ կմ-ին բախվել է հանդիպակաց ընթացող, 1984 թ. ծնված Ավետիք Փանոսյանի վարած «ԳԱԶ-2410» մակնիշի ավտոմեքենային: Վթարի հետևանքով Հովհաննես Խաչատրյանը, ուղևորներ, 1988 թ. ծնված Հայկ Խաչատրյանը, 1965 թ. ծնված Անահիտ Բրսոյանը, և Ավետիք Փանոսյանի ուղևորներ՝ 1958 թ. ծնված Հրաչիկ Փանոսյանն ու նույն թվականին ծնված Գեղանուշ Առաքելյանը, տեղում մահացել են, իսկ Ավետիք Փանոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Հրազդան›› բժշկական կենտրոն: Կատարվում է քննություն:
Հունվարի 2-ին, ժամը 15:30-ին, 1960 թ. ծնված Վալերի Մելքոնյանը «Ռենո›› մակնիշի տաքսի ավտոմեքենայով Բաբաջանյան փողոցում բախվել է «Ռենո›› մակնիշի մեկ այլ ավտոմեքենայի, որից հետո դուրս գալով երթևեկելի մասից, բախվել է ծառի: Պատահարի հետևանքով Վալերի Մելքոնյանը «Մալաթիա›› բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել է: Կատարվում է քննություն:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ