Թեմաներ
Շաբաթ 01 / 18 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/16/2025   23:45 Գրիգոր Իսկանդարյանը դատի է տվել Տիգրան Ավինյանի հորը 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին

Օրենսդրական «փոխհրաձգություն»՝ «սառը պատերազմ»-ի կանոններով 12/29/2012   12:48  |  Վերլուծություններ

Դաշնային խորհուրդը դեկտեմբերի 26-ին կայացած նիստում հաստատեց ԱՄՆ օրենսդիրների կողմից ընդունված «Մագնիտսկու ակտ»-ին հակակշռող օրենքը, որը ՌԴ-ի դումայական շրջանակներում կնքվեց «Դիմա Յակովլևի օրենք» անունով: Այսպիսով Ռուսաստանը օրենսդրորեն արգելք դրեց ԱՄՆ-ի քաղաքացիների կողմից ռուսաստանցի երեխաների որդեգրման բարի կամքի կամ ցանկությունների առջև:

Փաստաթուղթն ընդունվել է միաձայն: Այն օրինական ուժ կստանա նախագահ Վ. Պուտինի ստորագրելուց հետո:

«Մագնիտսկու ակտ»-ին ի պատասխան ընդունված այս իրավական փաստաթուղթը դարձավ դաշնային օրենք:

Նշենք, որ օրենսդրական այս ակտը «Եդինառոսերի» կողմից տրված ոչ պաշտոնական անվանումը տուրք է 1,5 տարեկան Դիմա Յակովլևի հիշատակին, որին որդեգրել են ամերիկացի ծնողները: Որդեգիր հոր կողմից ցուցաբերած անփութությունը 2008թ.-ին երեխայի մահվան պատճառ դարձավ: Այդ երեխայի անունով նոր օրենքի ոչ պաշտոնական անվանումը իրավական փաստաթղթի իրավացիությունը հաստատող ևս մեկ ուղերձ և հիմնավոր փաստարկ է: Այն նաև ծանրակշիռ գործոն է դեռևս 2011թ.-ին Վաշինգտոնում որբ երեխաների որդեգրման մասին ստորագրված և ընթացիկ տարվա նոյեմբերին ուժի մեջ մտած համաձայնագիրը չեղյալ հայտարարելու և գործընթացը դադարեցնելու համար:

Նոր օրենքի ընդունման մեթոդաբանությունը և մոտիվացիան շատ բաներով հիշեցնում են հին, բարի ժամանակներում աշխարհի երկու գերտերությունների մեջ ընթացող մրցակցության մասին, որոնք Մեծ Բրիտանիայի նշանավոր վարչապետի օրհնությամբ ստացան «սառը պատերազմ» անվանումը:

Դրա տրամաբանությունն այն է, որ կատարվում են որոշակի քայլեր մի կողմից և անմիջապես հետևում են համարժեք պատասխանները հակառակ կողմից:

Այսպես, ամերիկացիներն ընդունեցին «Մագնիտսկու ակտը», որով նախատեսում են համապատասխան պատժամիջոցներ ԱՄՆ մուտք գործող ռուսական այն օրենսդիրների, պաշտոնյաների, ուժային մարմինների և դատավորների համար, ովքեր առնչվում են քննչական մեկուսարանում 2009թ. նոյեմբերին «Էրմիտաժ քեփիտալ մենեջմենթ» հիմնադրամի իրավաբան Մագնիտսկու զոհվելու հետ:

Սրան ի պատասխան ռուսական կողմն, ահավասիկ, ասպարեզ է հանում «Դիմա Յակովլևի օրենք»-ը, որով, ըստ էության, ոչ միայն չեղյալ է համարվում ռուսաստանցի որբ երեխաներին ԱՄՆ քաղաքացիների կողմից որդեգրման երկկողմանի համաձայնագիրը, այլև պատժամիջոցներ է նախատեսում ՌԴ մուտք գործող այն բոլոր ամերիկացիների համար, ովքեր մասնակից են կամ հանցանք են գործել արտասահմանում գտնվող ռուսաստանցիների նկատմամբ:

Բացի այդ, համապատասխան պատասխանատվություն է նախատեսվում նաև պետական լիազորություններով օժտված բոլոր այն ամերիկացի հյուրերի համար, ովքեր իրենց գործողություններով կամ անգործությամբ նպաստել են, որպեսզի պատասխանատվությունից ազատվեն ՌԴ քաղաքացիների նկատմամբ հանցանք գործած անձինք:

Ամերիկացի օրենսդիրների կողմից ընդունված «Մագնիտսկու ակտի» մեկ դրույթ էլ պարտավորեցնում է՝ ԱՄՆ-ի նախագահին ոչ ուշ քան այդ օրենքն ուժի մեջ մտնելուց 120 օր հետո, Կոնգրեսի համապատասխան կոմիտեներ ուղարկել Ռուսաստանի այն քաղաքացիների ցուցակը, ովքեր առնչվում են Սերգեյ Մագնիտսկու մահվան հետ: Բացի այդ ԱՄՆ նախագահը պետք է ներկայացնի նաև այն անձանց անունները, ովքեր «պատասխանատվություն են կրում դատականից դուրս սպանությունների, խոշտանգումների և մարդու իրավունքների այլ լուրջ խախտումների համար»:

Պակաս սկզբունքային չեն նաև ռուս օրենսդիրները: Ամերիկացի գործընկերներին ի պատասխան, նրանք իրավական համապատասխան հիմքեր են սահմանում իրենց երկրի արտաքին գործերի գերատեսչության կողմից ԱՄՆ-ի ոչ ցանկալի քաղաքացիների ցուցակները կազմելու համար: Ավելին, այդ ցուցակները «ոչ ցանկալի» ամերիկացիների անուններով համալրելու արտոնություն է տրվում նաև Պետդումայի պատգամավորներին, Դաշնային խորհրդի անդամներին, քաղաքական կուսակցություններին և ՌԴ-ում մարդու իրավունքների պաշտպանի լիազոր ներկայացուցչին:

Բացի այդ, այս օրենքի կիրարկման ընթացքի մասին յուրաքանչյուր տարի ոչ պակաս քան մեկ անգամ Դաշնային ժողովի պալատների առջև ԱԳՆ-ն պետք է հանդես գա հաշվետվությամբ:

Երկու երկրների միջև այս ամենի հետևանքով առաջացող լարվածության մասին Մոսկվան դեռ նախօրոք էր նշել: Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը «Մագնիտսկու ակտի» ընդունման հաջորդ օրն իսկ հայտարարեց, որ այն բացասական անդրադարձ կունենա երկկողմ հարաբերությունների վրա՝ առաջացնելով սիմետրիկ և ասիմետրիկ ռեակցիա Ռուսաստանի կողմից:

Իսկ դեկտեմբերի 26-ից հետո գնդակն արդեն ամերիկացիների կիսադաշտում է հայտնվել և օվկիանոսից այն կողմ օպերատիվ կերպով արդեն հնչեցվել է Ռուսաստանին հասցեագրված պաշտոնական հայտարարությունը: ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Պատրիկ Վենտերլը իր պետության անունից ափսոսանք է հայտնում Ռուսաստանի դաշնային խորհրդի կողմից ընդունված օրենքի կապակցությամբ, և նշում, որ չի կարելի երեխաների ճակատագիրը կապել քաղաքական նկատառումների հետ:

Փաստորեն ԱՄՆ-ն և Ռուսաստանն իրենց հարաբերություններն իրավական ակտերով որակական նոր հարթություն տեղափոխելու մի գործընթաց են սկսել, որն իր բնույթով, իրականացման եղանակներով և ներքին հակասությունների տրամաբանությամբ հիշեցնում է «սառը պատերազմի» ոչ վաղ պատմական ժամանակները: Եվ եթե Սպիտակ տունը հանդես է գալիս «Ռուսաստանի ազատ և ժողովրդավարական ապագայի, օրենքի գերակայությանը հասնելու և մարդու իրավունքների» կարգախոսով, ապա Ռուսաստանն, ըստ նախագահ Վ. Պուտինի, գտնում է, որ «Մագնիտսկու ակտը» դա ԱՄՆ-ի «ներքին քաղաքական ինտրիգի հետևանք է, որը զոհաբերության է բերում ռուս-ամերիկյան հարաբերությունները»: Սա, անշուշտ դեռ միայն սկիզբն է և ամեն ինչ դեռ իրականացվում է տեսական մակարդակում, սակայն իրավական հարթության մեջ: Այնպես որ, դրանից հետո անցումը կիրառական մակարդակ մեծ ճիգեր չի պահանջի, բայց դժվար չէ ենթադրել, որ կունենա անկանխատեսելի հետևանքներ:

Սամվել Մարտիրոսյան


Արխիվ

[]