ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Չնայած բռնությանը` պոռնկությամբ չի զբաղվել 12/26/2012 10:28 | Քրեական խրոնիկոն
Մամոնային պաշտող և փողից կուրացած անձինք են միայն, որ չեն խորշում «թրաֆիքինգ» կոչված բիզնեսից` մարդկանց սեռական կամ աշխատանքային շահագործումից: Դժվար է ասել, թե այս քրեական գործի նյութերում որքան լուռ ու չվերծանված ապրումներ կան: Դա միայն Արմինեին է հայտնի (անունը փոխված է), ով, չնայած անչափահաս լինելուն, աննկարագրելի մաքառմամբ կարողացել է հայրական տանից հեռու, օտարության մեջ պահել իր պատիվը և, ինչպես երևում է հիշյալ գործից, համառորեն հրաժարվելով չտրվել սեռական շահագործման:
Երևանի բնակիչ, 1989 թ. ծնված Ռաֆիկ Մարկոսյանին առաջադրված մեղադրանքի համաձայն` վերջինս 2011թ. հուլիսին անչափահասներ Արմինեին և Կարինեին (անունները փոխված են) սեռական շահագործման նպատակով հավաքագրելու, Հայաստանից Ռուսաստանի Դաշնության նրանց տեղափոխումը կազմակերպելու և այնտեղ նրանց շահագործման նպատակով պոռնկության մեջ ընդգրկելու դիտավորությամբ նախնական համաձայնության է եկել իր հետ սիրային կապի մեջ գտնվող Մարինեի (անունը փոխված է) հետ:
Ըստ գործի տվյալների, Արմինեի հետ ամուսնանալու, նրան ՌԴ Վոլգոգրադ քաղաք` իր ծնողների մոտ մշտական բնակության տեղափոխելու, այնտեղ ընտանեկան բարեկեցիկ կյանքով ապրելու կեղծ խոստումներով Ռաֆիկ Մարկոսյանը, որպես այդ խոստումների հավաստիք, իր հանցակից Մարինեին Արմինեի հարազատների և մտերիմների շրջանում իբրև իր մորաքրոջ աղջիկ ներկայացնելու միջոցով վերջիններիս վստահությունը չարաշահելով, հավաքագրել է նրան։
Դարձյալ սեռական շահագործման նպատակով, միաժամանակ ՌԴ Վոլգոգրադ քաղաք տեղափոխելու և իրենց հետ համատեղ բարեկեցիկ կյանքով ապրելու կեղծ խոստումներով, նրանք փորձել են հավաքագրել նաև Արմինեի ընկերուհուն՝ Կարինեին, սակայն, ըստ մեղադրական եզրակացության, չեն կարողացել հանցավոր մտադրությունն ավարտին հասցնել իրենց կամքից անկախ պատճառով, քանի որ Կարինեն հրաժարվել է մեկնել Ռուսաստան:
Նախնական քննության տվյալներով` Ռ.Մարկոսյանը Մարինեի հետ միասին, Արմինեին Բագրատաշենի սահմանային անցակետով 2011թ. հուլիսի 10-ին տեղափոխել են ՌԴ Մինվոդի քաղաք, որտեղ վերջինիս փախուստը կանխելու նպատակով վերցրել են նրա անձնագիրը: Այստեղ բռնություն գործադրելով` ծեծի ենթարկելով և այդպիսիք գործադրելու սպառնալիքներով, փորձել են Արմինեին ներգրավել պոռնկության շահագործման մեջ` ստիպելով զբաղվել մարմնավաճառությամբ և աշխատած գումարները փոխանցել իրենց: Սակայն տեսնելով, որ վերջինս համառորեն հրաժարվում է, նրան ներգրավել են այլ շահագործման` հարկադիր աշխատանքի մեջ: Մասնավորապես` 2011թ. հուլիսի 12-ից մինչև հուլիսի 28-ն աշխատանքային շահագործման են ենթարկել` պարտադրելով Մինվոդի քաղաքին հարակից Նագուտսայա գյուղում գբաղվել հողագործությամբ։
Մեղադրական եզրակացության համաձայն` Ռաֆիկ Մարկոսյանը կատարել է հանցավոր արարքներ, որոնք նախատեսված են ՀՀ քրեական օրենսգրքի 34-132.2-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 7-րդ կետերով և 132.2-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 4-րդ և 7-րդ կետերով։ Նա այս տարվա հունիսից կալանավորված է, այժմ` «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր: Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ այժմ քննվող սույն քր. գործով հերթական դատական նիստը նշանակվել է դեկտեմբերի 27-ին:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ