ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ինչո՞ւ է պատգամավորը դիմել ԱԱԾ 12/26/2012 16:18 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
Փորձագետների գնահատմամբ հանցակազմ չկա
Ազգային ժողովի պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Տիգրան Ուրիխանյանը, ինչպես արդեն հայտնի է, դատի է տվել իր դիմանկարով ու կիսամերկ մանեկենուհու մարմնով ծաղրանկարի հեղինակին` բլոգեր Էդգար Բարսեղյանին: Վերջինս «Livejournal»-ում հայտնի է «alkhimik» անունով: Հիշյալ ծաղրանկարը ֆլեշմոբի միջոցով դեկտեմբերի 24-ից տարածված է սոցիալական ցանցերի հայկական տիրույթում:
Տ. Ուրիխանյանի տեղեկացմամբ, դատարանում բլոգերն ասել է, որ վերոնշյալ ծաղրանկարի ստեղծումը, տարածումը վիրավորական չէ:
-Դե,- մեզ հետ զրույցում շարունակեց պատգամավորը,- եթե դա այդպես է, և եթե դատարանն օրենսդրության պահանջներին համապատասխան վճիռ չկայացրեց, ես խոստանում եմ, որ ինքը և իր մերձավորները` կինը, քույրը, մյուսները, նաև դատավորն ու նրա մերձավորները, տարբեր տեղերում անընդմեջ կտեսնեն իրենց դիմապատկերները կիսամերկ մանեկենուհիների վրա մոնտաժված:
Պարոն Ուրիխանյանը դատարան դիմելով, բլոգերից պահանջում է հրապարակային ներողություն ու 1 մլն դրամ: Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան դիմելուց բացի, պատգամավորը դեկտեմբերի 25-ին դիմել է նաև ՀՀ ազգային անվտանգության ծառայություն:
Բնականաբար հարց է առաջանում` երբ դատարանում արդեն քաղաքացիական գործ կա, արդյոք կա՞ր անհրաժեշտություն զուգահեռաբար դիմելու նաև ԱԱԾ, և, ընդհանրապես, կատարվածում կա՞ մեր ազգային անվտանգության հետ կապված խնդիր:
- Ութ միջազգային հանձնաժողովներում ու պատվիրակություններում Հայաստանի արտաքին քաղաքականությամբ ի պաշտոնե և գործնականում զբաղվող պատգամավորի, այսինքն` պետական ծառայողի դիմանկարը պատկերվել է կիսամերկ մանեկենուհու մարմնի հետ որպես ի՞նչ, որպեսզի ես արտաքին դիվանագիտություն վարելիս թուրքերի և ադրբեջանցիների ժպիտնե՞րը տեսնեմ, թե՞ որպեսզի նրանց ձեռքը խաղաքարտ տրվի,- պատասխանելով մեր հարցին, հարցով սկսեց Տ. Ուրիխանյանը և ավելացրեց.- Կարծում եմ, պետական ծառայողի հանդեպ նման գործողություններն ազգային անվտանգության խնդիր են:
Ըստ պատգամավորի, խնդրո առարկա ծաղրանկարի ստեղծումը, տարածումը պատճառաբանվում է նրանով, որ իտալական հոլդինգի կազմակերպած մրցանակաբաշխությամբ ինքը ստացել է «Տարվա ամենաոճային քաղաքական գործիչ» մրցանակը: Նշելով, որ այդ նույն մրցանակաբաշխության ժամանակ նույն մրցանակը ստացել է նաև նախարար, հանրապետական Հրանուշ Հակոբյանը, պատգամավորը հարցնում է` «Ինչո՞ւ նրա նկատմամբ այդ առնչությամբ չկա որևէ ծաղրանկար կամ քննադատություն», և եզրակացնում` «Ակնհայտ է կողմնակալությունը»:
Վերոնշյալի առնչությամբ պարզաբանումներ ստանալու նպատակով դիմեցինք նաև վիրավորանքի և զրպարտության գործերով փորձագետ, իրավապաշտպան Արտակ Զեյնալյանին: Ի պատասխան մեր այն հարցի, թե արդյոք կարո՞ղ է սոցիալական ցանցում վիրավորական ծաղրանկարի տարածումը համարվել անձին հասցված վիրավորանք` նկատի ունենալով, որ ծաղրանկարը ոչ թե ԶԼՄ-ներում, այլ սոցիալական ցանցերում է տարածվել, Ա. Զեյնալյանն ասաց.
- Հրապարակային տարածված տեղեկատվության հատկանիշներն առկա են, և սոցիալական ցանցում տարածված տեղեկատվությունը համարվում է հրապարակային հաղորդում: Այդ առումով հրապարակայնության հատկանիշն առկա է:
Կարծում ենք, հետաքրքիր է նաև, թե հիշյալ ծաղրանկարի ստեղծումն ու տարածումը կարելի՞ է համարել վիրավորանք:
- Մնում է պարզել` արդյոք տվյալ ծաղրանկարն ու դրա տարածումը վիրավորանքի հատկանիշներ պարունակո՞ւմ են, թե ոչ,- ասաց փորձագետը:- Այդ հարցին կարող եմ պատասխանել միայն գործին ամբողջականորեն ծանոթանալու պարագայում, որովհետև վիրավորանքը ևս ունի հատկանիշներ, և վիրավորանքի կազմի բոլոր հատկանիշները պետք է առկա լինեն, որպեսզի առկա լինի վիրավորանքը: Դրա համար պետք է ուսումնասիրել որոշակի գործը, պարզել արդյոք դա արվե՞լ է վիրավորանքի նպատակով, բլոգերը դիտավորություն ունեցե՞լ է վիրավորելու անձնավորությանը, թե ոչ: Բացառված չէ, որ դատարանն այդ ծաղրանկարի ստեղծումն ու տարածումը համարի քննադատություն:
Եվս մեկ հարց. քաղաքացիական գործին զուգահեռ ԱԱԾ դիմելն ունի՞ որևէ իրավական հիմք:
- Իսկ ի՞նչ նորմ է խախտվել, քրեական օրենսգրքի ո՞ր հոդվածով նախատեսված հանցանք է կատարվել,- լսելով մեր հարցը, ասաց Արտակ Զեյնալյանը:- Այստեղ որևէ հանցագործության հատկանիշ չեմ տեսնում, քրեական հանցագործության հատկանիշներ չեն ամբողջանում, որևէ հանցակազմ չկա այս դեպքի մեջ, չկա նաև հանցադեպ:
Մեր մյուս զրուցակիցը`«Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Շուշան Դոյդոյանը, մեր խնդրանքով անդրադառնալով Տ. Ուրիխանյանի կողմից իբրև վիրավորանքի դիմաց փոխհատուցում պահանջվող գումարի չափին` 1 մլն դրամ, ասաց, որ դա պատվին և արժանապատվությանը հասցված վնասի համար օրենքով նախատեսված փոխհատուցման առավելագույն չափն է, որի կիրառմանն ինքը դեմ է:
- Եթե դատարանը համարի, որ վիրավորանք կա, հայցը բավարարի, կարծում եմ, փոխհատուցման առավելագույն չափը չի կիրառի, ինչպես պրակտիկան է ցույց տալիս, հիմնականում պահանջվող գումարի չափը դատարանի կողմից 5 անգամ, 10 անգամ նվազեցվում է,- ասաց հիշյալ կենտրոնի ղեկավարը:
Ըստ նրա, վերջին շրջանում ընդհանրապես դատական գործեր չէին հարուցվում, վերջին գրեթե կես տարում վիրավորանքի կամ զրպարտության հետ կապված գործ չի էլ եղել դատարանում, բայց Ուրիխանյանի հայցով փաստորեն նորից թարմացվեց դատական պրակտիկան:
- Բայց մյուս կողմից, երբ նայում ես ծաղրանկարը, էթիկական հարցեր են ծագում, այդ բլոգերի նպատակն ինչքանո՞վ է արդարացնում օգտագործված միջոցները,- ասաց Շուշան Դոյդոյանը:- Կարծում եմ, այնքան էլ էթիկական չի եղել այդ ծաղրանկարի օգտագործումը, կարող էր ավելի արդյունավետ այլ միջոց օգտագործել, բայց մյուս կողմից էլ բլոգերի դեմ նման դատական հայց ներկայացնելը կարող է շատ վատ նախադեպ դառնալ` համացանցային հրապարակումների հետևից ընկնելու առումով: Դա, մանավանդ նախընտրական փուլում, կարող է վատ հետևանքներ ունենալ, թեև համացանցային հրապարակումներն էլ պետք է նույն կանոններին ենթարկվեն, ինչ որ տպագիր կամ էլեկտրոնային մամուլի հրապարակումները:
Արթուր Հովհաննիսյան
Լուսանկարը՝ Ֆոտոլուրի
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից