ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Բացահայտվել են հարկային դաշտից դուրս գործող տոնավաճառ և բժշկական ուսումնարան 12/26/2012 23:36 | Քրեական խրոնիկոն
Իսկ ավելի վաղ չէի՞ն նկատել
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի օպերատիվ հետախուզության վարչության 12-րդ բաժնի աշխատակիցները բացահայտել են, որ Օրբելի բժշկական ուսումնարանը 10 տարի շարունակ առանց համապատասխան լիցենզավորման, ապագա բուժքույրեր, մանկաբարձներ, ատամնատեխնիկներ ու դիմահարդարներ է պատրաստել:
Թե ՀՀ կրթության և գիտության նախարարությունը, ինչպես նաև հարկային ծառայությունը 10 տարի շարունակ ինչպես չեն նկատել վերոնշյալ փաստը, կամ, ավելի ճիշտ, ինչպե՞ս կարող էին չնկատել, կարծում ենք, կռահեց ընթերցողներից երևի յուրաքանչյուրը: Բայց մենք դեռ չենք շտապի մեր հետևությունը ներկայացնել, կսկսենք մի փոքրիկ լրագրողական հետաքննություն ու, նախևառաջ, պաշտոնական հարցմամբ մեզ հետաքրքրող հարցերը կուղղենք նշված պետական մարմինների ղեկավարներին:
ՀՀ ՊԵԿ-ից տեղեկանում ենք նաև, որ նույն վարչության 9-րդ բաժնի աշխատակիցները Երևանում հայտնաբերել են ապօրինի գործող ատամնաբուժարան, որտեղ Գուրգեն Սարգիսովը չունենալով պետական գրանցում, համապատասխան լիցենզիա և հաշվառված չլինելով հարկային մարմիններում, ատամնաբուժական ծառայություն է մատուցելիս եղել Տերյան 57 հասցեում:
Ավելին. օպերատիվ հետախուզության վարչության 26-րդ բաժնի աշխատակիցներն իրացնելով օպերատիվ տեղեկությունները, Մասիս քաղաքում հայտնաբերել են ապօրինի գործող տոնավաճառ: Պատկերացնո՞ւմ եք` մի ողջ տոնավաճառ, այն էլ` ոչ թե ինչ-որ հեռավոր մարզում, այլ հենց մայրաքաղաքի քթի տակ:
Ուսումնասիրելով ձեռնարկատիրական գործունեության հանգամանքները, հիշյալ բաժնի աշխատակիցները բացահայտել են, որ Մասիսի բնակիչ Մհեր Ենգիբարյանը Դպրոցականների փողոց-9 հասցեում սեփականության իրավունքով իրեն պատկանող շուրջ 10 000 քմ մակերեսով տարածքում հարկային դաշտից դուրս ձեռնարկատիրական գործունեությամբ էր զբաղվում: Բացահայտվել է նաև, որ Ենգիբարյանն առանց պետական գրանցման ու համապատասխան լիցենզիայի, կազմակերպել է առևտրի իրականցման վայրի գործունեություն` վարձակալական հիմունքներով հարկային մարմնում հաշվառված առանձին տնտեսվարող սուբեկտների տրամադրելով շուրջ 40 առևտրային տարածք: Ստվերային այս տոնավաճառում իրականացվել է սննդամթերքի, տնտեսական ապրանքների և հագուստի առևտուր, վարձակալությամբ տրամադրվել են հարսանյաց պարագաներ, ինչպես նաև հաց թխվել: Իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ այդ ընթացքում առևտրային գործունեություն իրականացվող սուբյեկտներից Մհեր Ենգիբարյանը որպես վարձավճար ստացել է շուրջ 32 մլն դրամ համախառն եկամուտ, ընդ որում, ոչ մի անգամ հարկերի հաշվարկ ու պետբյուջեին վճարում չկատարելով:
Բնականաբար հարց է առաջանում` հարկայինի համապատասխան աշխատակիցները վերոնշյալ տոնավաճառն ու օրենքից դուրս նրա տևական աշխատանքն ավելի վաղ ինչպե՞ս կարող էին չնկատել: Իրոք դժվար է հավատալ, որ չեն նկատել, չէ՞ որ խոսքն ասեղի մասին չէ, այլ շուրջ 10 000 քմ մակերեսով տարածքում ձեռնարկատիրական գործունեության ծավալման: Բոլոր դեպքերում, այս և մյուս դեպքերի առնչությամբ առաջացած հարցերի պատասխանը պարզելու և հանրությանը ներկայացնելու համար ՊԵԿ-ի նախագահը, կարծում ենք, պարտավոր է ծառայողական քննություն նշանակել, եթե, իհարկե, արդեն չի նշանակել:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ