ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հրայր Թովմասյան. «Ես տեսնում եմ խնդիրներն ու դրանց լուծումները» (լրացված) 12/26/2012 15:26 | ԼՐԱՀՈՍ
Առաջիկա 4 տարին լինելու է արդարադատության ոլորտում այլ համակարգի ստեղծման ժամանակահատված: Այս մասին լրագրողների հետ տարեվերջյան, արդեն ավանդական դարձող հանդիպմանն այսօր հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը: Առանց փողկապի հանդիպմանը լրագրողների հետ անկաշկանդ զրույցում նախարարն ընդգծեց, որ անցնող տարին արդարադատության նախարարության համակարգում առկա ձեռքբերումների ամրապնդման ու լուծում պահանջող խնդիրների բարձրացման տարի էր: «Ես տեսնում եմ խնդիրներն ու դրանց լուծումները»,- հավաստիացրեց ՀՀ արդարադատության նախարարը: Նա հավելեց, որ դատաիրավական բարեփոխումների 4-ամյա ծրագրի իրականացումն առաջին հերթին իր ու քաղաքական իշխանությունների պատվի խնդիրն է:
Ձեռքբերումների թվում նախարարը, մասնավորապես, նշեց իրավաբանական անձանց գրանցման համակարգի կայացումը՝ դրանով Հայաստանը աշխարհում, եթե ոչ առաջին տեղում է, ապա առաջին եռյակում կամ առաջին հնգյակում է: Համակարգի ներդրմամբ հաշվված 5-7 րոպեների ընթացքում կարելի է գրանցել իրավաբանական անձին՝ առանց քաշքշուկների: «Եթե առաջիկա 3-4 տարում մեզ հաջողվի համակարգը պռոյեկտել քաղաքացի-պետություն մյուս հարաբերությունների վրա, և սա մի խնդիր է, որ ամրագրված է կառավարության ծրագրում, ապա այդ հարաբերություններում դուք միանգամայն այլ պատկեր եք տեսնելու»,- լրագրողներին հավաստիացրեց արդարադատության նախարարը:
Հ.Թովմասյանն ընդգծեց, որ արդեն իսկ նախադրյալներ կան, որպեսզի իրականություն դառնա հավակնոտ ծրագիրը, որով նախատեսվում է առաջիկա 4 տարվա ընթացքում պետության կողմից մատուցվող ծառայությունների 80-90 տոկոսն իրականացնել առցանց կամ սեղմ ժամկետում՝ մեկ օրվա ընթացքում: Դա հեքիաթ չէ, նշեց նախարարը, դրա իրականացումն «այնքան էլ հեռու չէ»: Նախարարն արձանագրեց, որ 100 տոկոսով թվայնացված է իրավաբանական անձանց ռեգիստրը, թվայնացված են քաղաքացիների հաշվառման ու անշարժ գույքի համակարգերը, սկսվել է քաղաքացիական կացության ակտերի թվայնացումը և էլեկտրոնային նոտարի համակարգի ներդրման գործընթացը: «Տեղեկանք բեր, որ քեզ տեղեկանք է պետք» վիճակներից ձերբազատվելը լինելու է արդարադատության նախարարության գլխավոր թիրախը եկող և հաջորդող տարիների ընթացքում:
Նոտարիատի համակարգը, նախարարի գնահատմամբ, առաջիններից մեկն է հայաստանյան իրականության մեջ, որտեղ 0 տոկոս ստվերայնություն կա՝ թեև առկա է գործարքների թվի կրճատում, սակայն ս.թ. առաջին 8-9 ամիսների տվյալներով կա վճարված հարկերի 18 տոկոսանոց աճ: «Մենք չենք կարող ասել, որ մի գին է սահմանվում, այլ գին՝ վճարվում: Մենք գրեթե ձերբազատվել ենք հերթերից»,- ասաց նախարարն՝ ընդգծելով, որ այս համակարգի զարգացման տեսլականի համաձայն, նոտարիատը պետք է լինի տնտեսական հարաբերություններում գլխավոր կայունության էլեմենտներից մեկը: Արդեն իսկ պատրաստ է համակարգի զարգացման հայեցակարգը, մինչև հաջորդ տարվա ավարտը «մենք կունենանք փոփոխված օրենսդրություն», ինչը կհանգեցնի նոր նոտարական համակարգի կայացմանը: Նոտարների թիվը մինչև 2014-2015թթ. Հայաստանում պետք է հասցվի 100-ի, ներկայումս երկրում կա 85 նոտար:
Անցնող տարում ամենաշատ քննարկված ու ամենախոցելի քրեակատարողական համակարգում շատ արագ փոփոխություններ հնարավոր չէ անել, քանի դեռ լուծված չեն առկա մի շարք խնդիրները: Խնդիրների թվում են՝ ենթակառուցվածքների բարելավում, կադրերի խնդրի լուծում ու նոր մտածողության արմատավորում, ըստ որի դատապարտյալը մարդ է, որ ուղղվելու և հասարակությանը նորմալ ինտեգրվելու հնարավորություն պետք է ունենա: Խնդիրներից մեկի լուծմանն է ուղղված եկող տարվա ընթացքում 400-տեղանոց նոր քրեակատարողական հիմնարկի շահագործման հանձնելը. այն առաջին հերթին կլուծի կալանավայրերի գերբնակեցվածության խնդիրը: Նախարարը հույս հայտնեց, որ մինչև հաջորդ տարեվերջ կընդունվի պրոբացիոն ծառայության ողջ օրենսդրական փաթեթը և 2014թ. հունվարից այդ ծառայությունը կգործի: Նախարարը քրեակատարողական համակարգում գլխավոր խնդիր է համարում դատապարտյալների աշխատանքով զբաղվածության ապահովումը, որի ուղղությամբ քայլեր են կատարվում՝ 2011թ. աշխատանքով զբաղված էին 160, 2012թ. 310 հոգի, իսկ եկող տարվա թիրախը այդ թիվը 550-600-ի հասցնելն է:
Բոլոր խնդիրներով հանդերձ՝ դրական տեղաշարժեր ու դրական միտումներ առկա են դատական համակարգում: Նախարարը ասվածի վկայությունն է համարում Մատաղիսի գործով արդարացման դատավճիռը՝ այն ցույց տվեց, որ դատական իշխանությունը կարող է դեմ գնալ մեղադրանքը պաշտպանող կողմին և այլ որոշում կայացնել: Եկող տարի պետք է լուծվի դատավորին ներկայացվող պահանջների, դատավորների առաջխաղացման չափորոշիչների հստակեցման հարցը: Դատական համակարգում բարեփոխումների ինդիկատորը պետք է որոշվի համակարգի անկախության և հասարակության առջև պատասխանատվության ինդիկատորի բարձրացմամբ՝ դրանք կներդրվեն, և ըստ այդմ պարզ կլինի առաջխաղացում կա՞ համակարգում, թե ոչ:
Նախարարը իրավական թեմաներին հաճախակի անդրադարձող «Panorama.am», «Hetq.am», «Iravaban.net» լրատվական կայքէջերի, «Առավոտ», «Ժողովուրդ» թերթերի, «նոր շունչ բերած» «Armnews» հեռուստաընկերության խմբագրակազմերին, Ցմահ դատապարտվածների խնդիրներով զբաղվող քաղաքացիական նախաձեռնության ու Սախարովի անվան հիմնադրամի ներկայացուցիչներին հանձնեց իր շնորհակալագրերն ու դատապարտյալների ձեռքով պատրաստված հուշանվերները: Նա ընդգծեց, որ միշտ չէ, որ իր կարծիքը համընկել է լրագրողների կարծիքի հետ և միշտ չէ, որ «շատ հաճելի է եղել լսել»:
Իսկ նախարարի ամանորյա բարեմաղթանքներն երկուսն են՝ հանրային կյանքում արդարության զգացողության և սահմանների անվտանգության մակարդակի բարձրացում՝ դրանցից է կախված նաև մյուս խնդիրների լուծումը:
Լուսանկարը՝ «Արմենպրես» լրատվական գործակալության
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/20/2025 12:43 Փաստացի, Հայաստանի տարածքում արգելված է մեր երկրի քարտեզ կպցնել. ուրեմն այլևս ապացուցված փաստ է, որ Հայաստանում գործում է թուրքական գրաքննություն. թյուրքագետ Վարուժան Գեղամյան
- 01/20/2025 11:57 Հրատապ գրություններ եմ ուղարկել միջազգային գործընկերներին՝ Բաքվում տեղի ունեցած հայ ռազմաքաղաքական ղեկավարների դատավարության վրա․ Թովմասյան
- 01/20/2025 11:41 «Պարզ էր այն շոկը, որի մեջ Բաքուն ցանկանում է գցել հայ հասարակությանը՝ խորացնելով մեր ներքին քաոսը». Վահե Հովհաննիսյան
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/20/2025 17:34 Այրվել է մոտ 15 հա բուսածածկույթ
- 01/20/2025 13:03 Արտառոց դեպք՝ Երևանում. քաղաքացին ներխուժել է Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարան ու սպառնալիքներ հնչեցրել աշխատակիցների հասցեին
- 01/20/2025 10:40 Մեքենան բախվել գովազդային վահանակի սյանը․ կա տուժած
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից