ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կասեցվել է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի տեղաբաշխման հանձնաժողովի որոշումը 12/26/2012 16:33 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը, քննարկելով Դատապարտյալների հիվանդանոց քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող դատապարտյալ Ա. Զախարյանին բաց տեսակի ուղղիչ հիմնարկ տեղափոխելու մասին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի տեղաբաշխման հանձնաժողովի` 2012թ. օգոստոսի 20-ի որոշման օրինականությունը, կասեցրել է դրա գործողությունը: Միաժամանակ միջնորդել է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի տեղաբաշխման հանձնաժողովին վերանայել այն: Այդ մասին «Pastinfo.am»-ին տեղեկացրեցին ՀՀ գլխավոր դատախազությունից:
Ուսումնասիրությունների արդյունքում մասնավորապես պարզվել է, որ դատապարտյալ Ա. Զախարյանին մեկուսացվածության ավելի ցածր աստիճանի՝ բաց տեսակի ուղղիչ հիմնարկ տեղափոխելու մասին որոշում կայացնելու ընթացքում քրեակատարողական հիմնարկի վարչակազմի կողմից ներկայացված միջնորդագիրը հիմնավորված չի եղել` ՔԿ հիմնարկում դատապարտյալի գտնված լինելու ամբողջ ժամանակահատվածում դատապարտյալի վարքի մասին տվյալների բազմակողմանի ուսումնասիրության, ինչպես նաև՝ դատապարտյալի անձի և հանցագործության բազմակողմանի վերլուծության և գնահատման արդյունքների առումով:
Ըստ ուսումնասիրության` տեղաբաշխման հանձնաժողովի կողմից անտեսվել են հարցը լուծելու համար էական նշանակություն ունեցող բազմաթիվ հանգամանքներ, ինչի հետևանքով չի ապահովվել ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով նախատեսված պատժի նպատակների իրականցումը:
Այսպես` Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2009թ. հուլիսի 6-ի դատավճռով Ա. Զախարյանը ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով, 235-րդ հոդվածի 1-ին մասով դատապարտվել է ազատազրկման` 7 տարի 6 ամիս ժամկետով:
Այսինքն` նրա կողմից կատարվել է արարք, որը, ՀՀ քրեական օրենսգրքի 19-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն, դասվում է առանձնապես ծանր հանցագործությունների շարքին:
Պարզվել է նաև, որ Ա. Զախարյանն անցյալում ևս նախկին ՀՀ քրեական օրենսգրքի 114-րդ հոդվածի 1-ին մասով` 16 տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերություն ունենալու համար դատապարտվել է ազատազրկման` 1 տարի ժամկետով:
Բացի այդ, պատիժը կրելու ընթացքում դատապարտյալը դրսևորել է բացասական վարքագիծ: Այն է` 2008, 2010 և 2011թթ. ընթացքում նրա մոտ հայտնաբերվել են բջջային հեռախոսներ: Այսինքն` նա իր մոտ պարբերաբար պահել է արգելված իրեր: Վերջին խախտման ժամանակ դատապարտյալը չի ենթարկվել ՔԿՀ աշխատակցի օրինական պահանջին և չի հանձնել արգելված իրը, այլ հեռախոսը դիտավորյալ հարվածել է գետնին և կոտրել` այդ կերպ թույլ տալով երկրորդ կարգապահական խախտումը: Դեպքի առթիվ ՔԿՀ վարչակազմի կողմից նախապատրաստված նյութերի քննարկման արդյունքներով ՔԿՀ-ի պետի կողմից կայացվել է որոշում` դատապարտյալ Ա. Զախարյանին կարգապահական տույժի ենթարկելու մասին և նրան հայտարարվել է խիստ նկատողություն:
Դատապարտյալի անձնական գործում առկա 11.02.2012թ. ՔԿՀ-ի պետի կողմից հաստատված վարքի գնահատման թերթիկի համաձայն՝ դատապարտյալի ուղղման աստիճանը գնահատվել է բավարար, ինչը չի համապատասխանում ՀՀ արդարադատության նախարարի՝ 30.05.2008թ. թիվ 44-Ն հրամանի 47-րդ կետի պահանջին: Այսինքն՝ նշված հրամանի համաձայն՝ դատապարտյալի ուղղման աստիճանը կարող է գնահատվել դրական կամ բացասական: Հաշվի առնելով, որ դատապարտյալի կարգապահությունը գնահատվել է ցածր, իսկ վերջին եռամսյակում՝ միջին, ռիսկայնության աստիճանը բոլոր 4 եռամսյակներում գնահատվել է միջին, ուստի՝ դատապարտյալի ուղղման աստիճանը, ըստ վերոնշյալ հրամանի, պետք է գնահատվեր բացասական:
Որոշումը կայացնելիս տեղաբաշխման հանձնաժողովը պետք է հաշվի առներ նաև Ա. Զախարյանի՝ հանրության համար վտանգավորության բնույթն ու աստիճանը:
Ուստի` ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով, ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 8-րդ,11-րդ, 102-րդ հոդվածներով և Դատախազության մասին ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասով, 4-րդ մասի 3-րդ կետով և 30-րդ հոդվածով՝ ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը դատապարտյալ Ա. Զախարյանին բաց տեսակի ուղղիչ հիմնարկ տեղափոխելու մասին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի տեղաբաշխման հանձնաժողովի 2012թ. օգոստոսի 20-ի որոշման գործողությունը կասեցնել և ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի տեղաբաշխման հանձնաժողովին միջնորդել վերանայել հիշյալ որոշումը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից