ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Չպետք է լինեն արտոնյալ հետախուզվողներ 12/24/2012 17:03 | ԼՐԱՀՈՍ
2012թ. առաջին 9 ամիսների ընթացքում ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից հետախուզում է հայտարարվել 1232 անձի նկատմամբ: Նույն ժամանակաընթացքում հայտնաբերվել է ինչպես այս, այնպես էլ նախորդ տարիներին կատարած հանցագործության համար հետախուզվող 1416 անձ: Ընդ որում, հայտնաբերվածներից 126-ը հետախուզման մեջ են եղել այլ երկրների իրավապահ մարմինների կողմից:
ՀՀ ոստիկանությունն այսօր որոշակի փաստեր է ներկայացրել կատարած բացահայտումների վերաբերյալ. 20 տարի առաջ` 1992-ի մայիսի 22-ին, Երևանում օրը ցերեկով ծանր հանցագործության դեպք է գրանցվել: Մայակովսկի և Բուռնազյան փողոցների խաչմերուկում հնչել էր ինքնաձիգի կրակահերթ, արդյունքում` երկու վիրավոր` մի երիտասարդ ու մի երեխա: Երիտասարդը մահացել էր հիվանդանոցի ճանապարհին: 7-ամյա տղայի կյանքի համար բժիշկները մեկ ժամ պայքարել էին, բայց ավաղ` ապարդյուն. գլխի հրազենային վնասվածքը մահացու էր եղել:
Նախաքննական մարմնին հաջողվել էր պարզել, որ կատարվածը քրեական որոշ շրջանակների միջև բախման հետևանք էր: Հանցագործների թիրախը երիտասարդն էր, երեխան` պատահական զոհ: Քննությամբ պարզվել էր նաև, որ հանցագործությունը կատարել էր Սմբատ Ինջաբեկի Գրիգորյանը` իր երեք ընկերների հետ: Բայց այն ժամանակ կասկածյալներին հայտնաբերել չէր հաջողվել և հայտարարվել էր հետախուզում: Անցած տարիների ընթացքում քրեական գործի վարույթը մի քանի անգամ կասեցվել ու վերսկսվել էր:
Եվ ահա այս տարվա գարնանը ՀՀ ոստիկանության ՔՀԳՎ-ում նոր տեղեկություններ ստացվեցին ՌԴ գործընկերներից: Սմբատ Ինջաբեկի Գրիգորյանը հայտնաբերվեց Օրենբուրգ քաղաքում և տեղափոխվեց Երևան` առերեսվելու պատժի անխուսափելիությանը:
Մեկ այլ ուշագրավ դեպք` 19 տարվա վաղեմության. 1993 թ. օգոստոսին Մեխակ Հովակիմյանը երեք ընկերների հետ ավազակային հարձակում էր կատարել Գավառ քաղաքի մի բնակչի տան վրա: Դանակահարել էին տանտիրոջը և հափշտակել 5 միլիոն ռուբլի արժողության ոսկյա զարդեր և ադամանդներ: Տաք հետքերով կասկածյալներին հայտնաբերել չէր հաջողվել և նույն տարվա սեպտեմբերին նրանց նկատմամբ հայտարարվել էր հետախուզում: Հետո որոնողական աշխատանքները կրկին փակուղի էին մտել: Սակայն արդեն այս տարվա աշնանը իրավապահների ջանքերն արդյունք են արձանագրել, և օրեր առաջ` դեկտեմբերի 12-ին, ոստիկանության ՔՀԳՎ օպերատիվ խմբի կողմից Մոսկվա-Երևան չվերթով Հովակիմյանը էքստրադիցիայի է ենթարկվել Հայաստան:
Օրեր առաջ` դեկտեմբերի 6-ին հայ ոստիկանները ևս մի հետախուզվողի են հայտնաբերել ու Հոլանդիայից տեղափոխել Հայաստան: Հենրիկ Գրիգորյանի նկատմամբ հետախուզում էր հայտարարել ոստիկանության Վանաձորի բաժինը` հափշտակության և փողերի լվացման համար: Գրիգորյանն ինտերնետային կայքերից գնել էր ԱՄՆ քաղաքացիներին պատկանող և ԱՄՆ-ի բանկերում սպասարկվող գողացված պլաստիկ քարտերի տվյալներ և բացելով էլեկտրոնային կեղծ հաշիվներ` գողացված քարտերի գումարները փոխանցել էր իր հաշվին: Կանխիկացրել էր մոտ իննուկես միլիոն դրամ: Հենրիկ Գրիգորյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Ի դեպ, նրան Հոլանդիայից տեղափոխելը հաջողվել է Հայաստանում Ինտերպոլի ԱԿԲ-ի շնորհիվ:
Ս.թ. նոյեմբերի վերջին Մեղրիի ոստիկանները Մեղրիի մաքսակետում հայտնաբերել են ինտերպոլի թուրքական բյուրոյի կողմից հետախուզվող մի թուրքի: Հայ ոստիկանները նրան կալանավորել ու տեղյակ են պահել հետախուզումը նախաձեռնողին:
Անդրադառնանք ևս մեկ բացահայտման. 2007 թ. հուլիսին ՌԴ Սոչի քաղաքի Ադլերի շրջանում ՌԴ քաղաքացիներ Արթուր Կարագոզյանը, Գրիգորի Երեմյանը, ևս երկու հանցակցի հետ, կազմակերպել և իրականացրել էին ՌԴ մի քաղաքացու սպանություն: Նրանք ապօրինի պահվող երեք տեսակի, տարբեր տրամաչափի հրազեններով կրակ էին բացել զոհի և նրան օգնության շտապող ընկերոջ վրա, վնասվածքներ պատճառել, ապա և գնդակահարել գետին տապալված վիրավորներին: Նրանց կրակահերթերից վիրավորվել էր նաև պատահական մի անցորդ, բարեբախտաբար` ոչ մահացու: Հարուցվել էր քրեական գործ և հայտարարվել հետախուզում միջազգային մակարդակով: Օրերս` դեկտեմբերի 14-ին, ՀՀ ոստիկանության ՔՀԳՎ-ի կողմից կազմակերպված ծավալուն օպերատիվ հետախուզական միջոցառման արդյունքում ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողների հետ համատեղ հենց Դիլիջանում հայտնաբերվել ու ձերբակալվել են 35-ամյա Արթուր Կարագոզյանն ու 29-ամյա Գրիգորի Երեմյանը: Նրանք այժմ կալանավորված են:
Չպետք է լինեն արտոնյալ հետախուզվողներ, ընդհանրապես ոստիկանի ձեռքը միշտ պետք է լինի հանցավորության շարժընթացի զարկերակին: ՀՀ ոստիկանությունը հետևողական աշխատանք է իրականացնում նախկինում կատարված հանցագործությունների բացահայտման և հետախուզման մեջ գտնվող անձանց հայտնաբերման ուղղությամբ,- ոստիկանության ինտերնետային էջի համաձայն սա է ՀՀ ոստիկանության այսօրվա և վաղվա ռազմավարությունը:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից