ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կաշառք է պահանջել` մեր առողջությունը վտանգելու գնով 12/24/2012 15:54 | Վերլուծություններ
Հայաստանի ներքին շուկայում անորակ, առանց համապատասխանության սերտիֆիկատի իրացվող, նույնիսկ ժամկետանց ու վտանգավոր սննդամթերքի պակաս չկա:
Ավելին. այսօր գրեթե ամբողջ աշխարհը տագնապած է կենսաահաբեկչության վտանգից, և իրենց քաղաքացիների առողջության ու կյանքի մասին մտածող պետությունները գործադրում են շուկայում խիստ վերահսկողություն իրականացնելուն նպատակաուղղված տարբեր միջոցներ: Մինչդեռ, հայաստանյան սպառողներս վերոնշյալի առումով նույնպես պաշտպանվածության երաշխիք, բնականաբար նաև` պաշտպանվածության զգացում չունենք: Ի՞նչ անվտանգության երաշխիք, երբ ‹‹ժամապահները›› կոռումպացված են: Ինչպե՞ս ունենանք անվտանգության զգացում, երբ կոռուպցիան խորապես ախտահարել է գրեթե ամբողջ երկիրը, այդ թվում նաև` ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը: Ախր ովքե՞ր են որոշ սննդամթերքներից բխող վտանգներից մեզ պաշտպանող ‹‹սահմանապահները›› կամ ‹‹ժամապահները››: Փաստորեն մեր երկրի բնակչությանը արտաքին թշնամուց բխող վտանգից բացի, սպառնում են նաև ներքին վտանգները:
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության արդեն նախկին պետ Արթուր Վարժապետյանն ընդամենը մեկն է նշված ծառայության այն աշխատակիցներից, որոնք չեն դիմացել փողի գայթակղությանը: Ավելին. նա կաշառք է պահանջել մեր առողջությունը, գուցե նույնիսկ կյանքը վտանգի ենթարկելու գնով: Տեսչության պետի կատարած կոռուպցիոն բնույթի հանցագործությունը բացահայտվեց համեմատաբար վերջերս: Ուրիշների նկատմամբ քննությունը դեռ շարունակվում է, իսկ ծառայության ավելի մեծաթիվ աշխատակիցների նկատմամբ քրեական հետապնդում առայժմ չկա սոսկ այն պատճառով, որ նրանց արարքները դեռ չեն բացահայտվել:
Արթուր Մարտիրոսի Վարժապետյանը ձերբակալվել է ս. թ. օգոստոսի 18-ին, նույն օրը նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը, որը մինչև օրս էլ ուժի մեջ է: 2012 թ. օգոստոսի 20-ին նախաքննության մարմնի որոշմամբ և ՀՀ քրեական օրենսգրքի 311 հոդվածի 1-ին մասով (2 դրվագ) Ա. Վարժապետյանը որպես մեղադրյալ ներգրավվել է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում։ 2012թ. հոկտեմբերի 16-ին նախաքննության մարմնի որոշմամբ մեղադրյալ Ա. Վարժապետյանի վերաբերյալ մասն անջատվել է առանձին վարույթ և ուղարկվել դատարան, ինչը նշանակում է, որ քրեական ‹‹մայր›› գործի քննությունը շարունակվում է առանձին: Այս վերջինի շրջանակում մեղադրանք է առաջադրվել նաև ծառայության այլ աշխատակիցների:
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (նախագահող դատավոր` Լևոն Ավետիսյան) 13.11.2012 թ. դատավճռի համաձայն` Արթուր Վարժապետյանը, լինելով ՀՀ գյուղնախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության պետ, ըստ այդմ հանդիսանալով կազմակերպչական-տնօրինչական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, իր լիազորությունների շրջանակներում ‹‹Գոհար 20›› ՍՊԸ-ի տնօրեն Արսեն Համբարձումյանի և Ա/Ձ Սմբատ Սիմոնյանի օգտին գործողություններ կատարելու համար վերջիններիցս որպես կաշառք պահանջել և ստացել զգալի չափերի գումարներ։
Ցույց տալու համար տեսչության պետի լիազորությունների կարևորությունը և առնչությունը սննդամթերքի անվտանգության ու սպառողների առողջությունը հնարավոր վտանգներից պաշտպանելու հետ, ավելորդ չենք համարում ներկայացնել դրանց գոնե մի մասը` սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի և սննդային հավելումների, ինչպես նաև սննդամթերքի արտադրության, պահպանման, տեղափոխման, վերամշակման, իրացման բոլոր փուլերում սննդամթերքի անվտանգությանն առնչվող նորմատիվ փաստաթղթերով սահմանված պահանջների համապատասխանության նկատմամբ վերահսկողության իրականացում:
Քննությամբ արդեն պարզվել է, թե Վարժապետյանն ինչի համար է պահանջել ու ստացել կաշառքը: Դատավճռով հաստատված է համարվել, որ Արթուր Վարժապետյանը կաշառք ստանալու դիտավորությամբ ‹‹Գոհար 20›› ՍՊԸ-ի` Երևանի Միկոյան փողոցի 4/2 հասցեում գործող հացի արտադրամասում և խանութ-սրահում սննդի արտադրության, պահպանման, տեղափոխման, վերամշակման և իրացման փուլերում սննդամթերքի անվտանգության ապահովմանն առնչվող խախտումները չարձանագրելու և տարեկան ստուգումներ չիրականացնելու համար 2011 թ. նոյեբերին նշված ՍՊԸ-ի տնօրեն Արսեն Համբարձումյանից հիշյալ ծառայության աշխատակազմի Երևանի կենտրոնի գլխավոր մասնագետ-տեսուչ Նունե Ղարաբեկյանի օժանդակությամբ և նրա միջոցով Երևան քաղաքի Մամիկոնյանց 39ա շենքի իր աշխատասենյակում ստացել է զգալի չափերի` 150 000 ՀՀ դրամ կաշառք, որը հավասարապես բաժանել է իր և Նունե Ղարաբեկյանի միջև:
Բացի այդ, Արթուր Վարժապետյանը կաշառք ստանալու դիտավորությամբ, անհատ ձեռնարկատեր Սմբատ Սիմոնյանին պատկանող Երևան քաղաքի Մամիկոնյանց 2 հասցեում գործող հացի արտադրամասում և մթերային խանութում վերոնշյալ փուլերում սննդամթերքի անվտանգության ապահովմանն առնչվող խախտումները չարձանագրելու և տարեկան ստուգումներ չիրականացնելու համար 2011 թ. դեկտեմբերին Սմբատ Սիմոնյանից Նունե Ղարաբեկյանի և նույն տեսչության սննդամթերքի իրացման հսկողության բաժնի գլխավոր մասնագետ Նարինե Կոստանյանի օժանդակությամբ և նրա միջոցով իր հիշյալ աշխատասենյակում ստացել է զգալի չափերի` 100 000 ՀՀ դրամ կաշառք, որից 25 000-ական դրամը հատկացրել է Նունե Ղարաբեկյանին և Նարինե Կոստանյանին, իսկ մնացած 50 000 դրամը տնօրինել է անձամբ:
Ամբաստանյալ Ա. Վարժապետյանը մինչև դատաքննությունը սկսելը միջնորդել է դատական քննությունն անցկացնել արագացված կարգով և հայտարարել, որ առաջադրված մեղադրանքն իրեն պարզ է՝ ընդունելով առաջադրված մեղադրանքը։
Դատարանը որոշում է կայացրել դատական քննության արագացված կարգ կիրառելու մասին և գտնելով, որ մեղադրանքի հիմքում դրված ապացույցները հիմնավոր են, Արթուր Վարժապետյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասով (2դրվագ) նախատեսված հանցանքներ կատարելու մեջ և նրա նկատմամբ վերջնական պատիժ նշանակել ազատազրկում 1 տարի ժամկետով` կազմակերպչական-տնօրինչական գործառույթներ իրականացնող պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելով մեկ տարի ժամկետով:
Ընդգծենք, որ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով։ Արագացված կարգով քննություն իրականացնելու դեպքում օրենսդիրը նախատեսել է ավելի մեղմ պատժաչափ։ Մասնավորապես՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 375.3-րդ հոդվածի համաձայն՝ արագացված կարգով դատական քննության արդյունքում դատարանի նշանակած պատիժը չի կարող գերազանցել կատարված հանցագործության համար նախատեսված առավել խիստ պատժի երկու երրորդը։ Այլ խոսքով՝ տվյալ պարագայում առավել պատժատեսակը կարող էր լինել 3 տարին, իսկ նվազագույնը՝ 1։ Դատարանը նշանակել է նվազագույն պատժաչափը։ Բնականաբար հարց է առաջանում, թե դատարանն ինչո՞ւ է այսքան մեղմ գտնվել Ա. Վարժապետյանի նկատմամբ` այն դեպքում, երբ երկրի թե դատական իշխանության, թե իշխանության մյուս թևերի ղեկավարները գրեթե ամեն առիթով խոսում են կոռուպցիայի դեմ պայքարի անհրաժեշտության և կոռուպցիայի դեմ տարվող պայքարի մասին: Հիշյալ դատավճռում կա այս հարցի պատասխանը` նշված են մի շարք հանգամանքներ, այդ թվում նաև` ‹‹…պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայությունը››:
Ըստ ՀՀ քրեական օրենսգրքի 63-րդ հոդվածի, պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանք է նաև ‹‹հանցանքը մի խումբ անձանց, կազմակերպված խմբի կամ հանցավոր համագործակցության կազմում կատարելը››: Չնայած այն փաստին, որ Ա. Վարժապետյանն իր հիշյալ արարքը եթե չասենք կազմակերպված խմբի կողմից, ապա մի խումբ անձանց (Նունե Ղարաբեկյանի և Նարինե Կոստանյանի) կազմում է կատարել, դատարանը նշված հանգամանքը չտեսնելու է տվել: Ինչո՞ւ… Նորի՞ց հիշենք ‹‹նորին գերազանցության›› կոռուպցիայի մասին: Կհիշենք, եթե դատարանից, դատավորից կամ նրա վերադասից համապատասխան պարզաբանում չստանանք:
Արթուր Հովհաննիսյան
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/24/2025 08:19 Անգրագետ փաստաթուղթ են ներկայացրել ԱԺ․ «Հրապարակ»
- 01/24/2025 08:15 300 հազար ադրբեջանցիների հարցն Ալիեւն առաջ է բրդում․«Հրապարակ»
- 01/24/2025 08:12 Ինչու չեն կայանում նախկին պաշտոնյաների նկատմամբ հարուցված գործերով դատական նիստերը. «Ժողովուրդ»
- 01/24/2025 08:07 Ադրբեջանն անցել է հոգեբանական ճնշումների․ «Հրապարակ»
- 01/24/2025 08:05 Հայկ Սարգսյանն անցել է թմրամիջոցներին․ «Հրապարակ»
- 01/24/2025 07:57 25 անձի տուգանք, 298-ին բանավոր դիտողություն. հայտարարագրերի առնչությամբ քանի՞ վարույթ է նախաձեռնվել 2024թ.-ի 2-րդ կիսամյակում. «Ժողովուրդ»
- 01/24/2025 07:53 ՔՊ-ականները մտադիր են «կանաչ լույս» տալ ԵՄ-ին` Հայաստանի անդամակցության նախագծին. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/22/2025 15:41 Տավուշում նոր սահմանազատումը նոր տարածքների կորստի է հանգեցնելու. Սարգսյան
- 01/22/2025 12:44 Մեծ Բրիտանիան խորհուրդ է տալիս զերծ մնալ Հայաստան-Ադրբեջան արևելյան սահման գնալ. Խաչատրյան
- 01/21/2025 19:00 Փաստորեն, Հայաստանի հպարտ քաղաքացիները կարծիքն ավելի նվազ է կարեւոր, քան ՔՊ արտաքին տերերինը. Դանիելյան
- 01/21/2025 14:30 Փաշինյանի կինն անդրադարձել է տրանսպորտի թանկացմանն ու առաջարկել չդոփել տեղում
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/24/2025 17:19 Տղամարդը «ՆՈԱ» ֆուտբոլի ակադեմիայի տարածքից վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
- 01/24/2025 13:22 Աբովյան քաղաքում բախվել են 2 «Toyota»-ներն ու «Hyundai Elantra»-ն. վերջինը գլխիվայր հայտնվել է կանաչ գազոնում. կան վիրավորներ. shamshyan.com
- 01/24/2025 10:43 Մեքենան բախվել է այլ մեքենայի, վերջինն էլ՝ ծառի. վարորդները տեղափոխվել են հիվանդանոց
- 01/24/2025 10:34 Փրկարարները հեռացրել են սառցելեզվակները
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
Հետաքրքիր է իմանալ
- 01/21/2025 19:00 Թաիլանդում հրավառությունից ահաբեկված փիղը տրորել է մի քանի մարդու
- 01/18/2025 18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել
- 01/18/2025 12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում
- 01/16/2025 14:10 16-ամյա ֆուտբոլիստը կրծքով պահել է 11-մետրանոց հարվածն ու մահացել