ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դատարանում սահմանափակվեց լրագրողի իրավունքը 12/23/2012 23:02 | Վերլուծություններ
Հայաստանյան տարբեր դատարաններում իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնելու նպատակ ունեցող լրագրողների առջև խոչընդոտների հարուցումը, ցավոք, դեռ շարունակվում է:
Վերջերս անհրաժեշտություն ու ցանկություն առաջացավ տեսաձայնագրելու Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Կարինե Պետրոսյանի նախագահությամբ քննվող քաղաքացիական գործերից մեկով նախատեսված դատական նիստը: Քննվում էր Արտաշես Բաղդասարյանի հայցադիմումի առնչությամբ կազմված քաղաքացիական գործը: Ա. Բաղդասարյանը տվյալ հայցադիմումով պահանջել էր ՀՀ կառավարությանը պարտադրել թույլատրել Երևանի քաղաքապետին ՀՀ անունից երրորդ անձի (նախնական տեղեկություններով` «Նարեկ Շելթեր» ՍՊԸ-ի) հետ կնքել պայմանագիր, իսկ Երևանի քաղաքապետին էլ պարտադրել ՀՀ կառավարության թույլտվության հիման վրա կնքել նշված պայմանագիրը:
Հիշյալ պայմանագիրը, մեր տեղեկությունների համաձայն, վերաբերում է մայրաքաղաքի Կենտրոնի թանկարժեք հողատարածքներից մեկում, այսպես կոչված, էլիտար բնակելի շենքից բավական մեծ բնակմակերեսի ձեռքբերմանը: Այս կապակցությամբ հարցեր էին առաջացել, ինչպես նաև որոշ կասկածներ` նախատեսվող գործարքում կոռուպցիոն ռիսկի առկայության վերաբերյալ (թեև բացառված չէ նաև, որ վերոնշյալի առումով եղած կասկածներն անհիմն են), ուստի գործընկերներիցս մեկի հետ որոշել էինք հետևել դատական նիստի ընթացքին: Մեր այս հոդվածի նպատակը հիշյալ հայցապահանջի ու դրա նկատմամբ դատարանի վերաբերմունքի մեջ խորամուխ լինելը չէ, այլ անդրադառնալը դատարանի դահլիճում լրագրողի իավունքի, մեր կարծիքով, անհիմն սահմանափակմանը:
Լրագրողներս, մինչ դատական նիստը վերսկսելը, նախ փորձեցինք տեսաձայնագրելու մեր ցանկության ու մտադրության մասին հայտնել գործով նախագահող դատավոր Կարինե Պետրոսյանին, որպեսզի, ինչպես նախատեսված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 114-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ պարբերությամբ, նա մեր դիմումը քննարկի կողմերի հետ և, նրանց համաձայնության դեպքում, տա տեսաձայնագրում կատարելու թույլտվություն: Տեսաձայնագրում կատարելու թույլտվություն ստանալու համար դիմումներ ներկայացնելու նպատակով ձեռք բարձրացնելուց հետո, դատավորը, բնականաբար, հարցրեց ինքնությունս: Ներկայացա և դատարանին հայտնեցի, որ դիմումներ ունենք ներկայացնելու, և դրանք հրապարակելու համար խնդրեցի դատարանի թույլտվությունը: Դատավորը, սակայն, ասաց, որ լրագրողներս դատական նիստում դիմելու իրավունք չունենք, նույնիսկ հարց տալու իրավունք չունենք, թե դատարանը թույլ տալի՞ս է, որպեսզի դահլիճում տեսաձայնագրում կատարենք: Այդ պատճառաբանությամբ թույլ չտվեց ներկայացնել դիմումները` իմանալով հանդերձ, որ դրանք ներկայացնելու նպատակը տեսաձայնագրում կատարելու թույլտվություն ստանալն է: Որպես դիմումներ ներկայացնելու թույլտվություն չտալու իրավական հիմք, դատարանը հղում կատարեց ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 28-րդ և 114-րդ հոդվածների վրա` չներկայացնելով դրանց բովանդակությունը:
Գիտեի, որ նշված օրենսգրքի 114-րդ հոդվածը չի սահմանափակում տեսաձայնագրում կատարելու նպատակով դիմում ներկայացնելու լրագրողիս իրավունքը, ճիշտ հակառակը` անուղղակի կերպով նախատեսում է դա, այսինքն` 114-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ պարբերությունից տրամաբանորեն բխում է, որ պետք է դիմեմ, որ կողմերի համաձայն լինել-չլինելու հարցը պարզվի, դատարանն էլ որոշի` տեսաձայնագրում կատարելու թույլտվություն տալի՞ս է, թե չի տալիս (առանց դիմելու ինչպե՞ս կպարզի և կորոշի): Այնուհանդերձ, 28-րդ հոդվածին անծանոթ լինելով, նաև դատական նիստը չխանգարելու համար չառարկեցի դատավորին: Հետագայում, նիստից հետո ծանոթանալով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդվածին, համոզվեցի, որ այն նույնպես իրավական հիմք չէ տեսաձայնագրում կատարելու թույլտվություն ստանալու նպատակով դատարան դիմելու լրագրողիս կամ անձի իրավունքը սահմանափակելու համար: Տվյալ հոդվածը վերաբերում է գործին մասնակցող անձանց իրավունքներին և պարտականություններին:
Ավելին. դեռ 2011 թ. հունիսի 13-ի թիվ ԴԴ-2 Ե-3206 գրությամբ պատասխանելով ՀՀ դատարանների նախագահների խորհրդի նախագահին հասցեագրված «Հետաքննող լրագրողներ» ՀԿ «Լրագրողներ արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի աջակիցներ» ծրագրի ղեկավար Սառա Պետրոսյանի 23.05.2011 թ. թիվ ՀՔ-2 գրությանը, ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարի առաջին տեղակալ, դատարանների նախագահների խորհրդի քարտուղար Նորա Կարապետյանը տեղեկացրել է, որ «… յուրաքանչյուր կոնկրետ գործով լուսանկարահանում և տեսանկարահանում կատարելու համար անհրաժեշտ է դիմել գործը քննող դատարան»: Մեջբերված պատասխանից նույնպես պարզ է, որ լուսանկարահանում և տեսանկարահանում կատարելու ցանկություն ունեցող անձն իրավունք ունի այդ նպատակով դիմել դատարան: Եթե անձն այդ նպատակով դատարան դիմելու իրավունքը չունենար, ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարի առաջին տեղակալն ու դատարանների նախագահների խորհրդի քարտուղարն իր պաշտոնական գրությամբ չէր պատասխանի, որ լուսանկարահանում և տեսանկարահանում կատարելու համար անհրաժեշտ է դիմել գործը քննող դատարան:
Հեղինակ` Արթուր Հովհաննիսյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/23/2024 11:49 Կամ Փաշինյանը թիմին ակնարկում է, որ ստացել է «անվտանգության երաշխիք», եւ հորդորում է, որ նրանցից յուրաքանչյուրն էլ տեսնի իր «գլխի ճարը», կամ սկսում է «ներիշխանական» «թավշյա հեղափոխություն».Բադալյան
- 11/23/2024 11:20 11 օր առաջ ադրբեջանցին ասել է բառացի նույն միտքը, ինչը Փաշինյանը ասաց հարցազրույցում՝ «արևմտյան Ադրբեջանը» համեմատելով Արևմտյան Հայաստանի հետ. Մամիջանյան
- 11/23/2024 11:01 «Արևմտյան Հայաստան» բերել նույնացնել նրա հետ, որ Ադրբեջանն ամենաբարձր մակարդակով Հայաստանը համարում է «Արևմտյան Ադրբեջան», տգիտությունից բացի նաև ստորություն է. Լեւոն Քոչարյան
- 11/23/2024 10:48 Իշխանությունը բանակի կերպափոխման նոր հայեցակարգ է ընդունել, որի 8-րդ գլուխը վերնագրված է` Անցում արհեստավարժ բանակի. Աբրահամյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/23/2024 11:06 Արարատի մարզում 1-ամյա երեխան 2-րդ և 3-րդ աստիճանի ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից