ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Հարսնաքար»-ի գործով կներգրավվի նոր պաշտպան 12/24/2012 18:39 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանում՝ դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, «Հարսնաքար» ռեստորանային համալիրում հունիսի 17-ի բռնարարքի գործով այսօրվա դատական նիստում ավարտվեց «Դավիթ ԴՎՍ» ՍՊԸ տնօրեն Հրաչյա Զոհրաբյանի հարցաքննությունը (հիշյալ ՍՊԸ-ին է պատկանում «Հարսնաքար» ռեստորանային համալիրը):
Մեղադրանքի կողմը միջնորդեց հրապարակել վկայի նախաքննական ցուցմունքները՝ դատաքննական ցուցմունքների հետ էական հակասությունների պատճառով: Պաշտպանական կողմն առարկեց միջնորդության դեմ, նշելով, որ եթե վկան տեղ- տեղ դեպքի հետ կապված ժամերի վերաբերյալ «մոտավորապես» բառն է օգտագործում կամ ինչ-ինչ հանգամանք չի հիշում, չի նշանակում, որ առկա է էական հակասություն:
Այդուհանդերձ դատարանը որոշում կայացրեց հրապարակել նախաքննական ցուցմունքը: Առկա հակասությունները վկան բացատրեց «Հարսնաքար»-ում և «Հարսնաքար-ի շուրջ լարված իրավիճակով: Նա ընդգծեց, որ ավելի հստակ է իր դատաքննական ցուցմունքը: Մասնավորապես, նախաքննական ցուցմունքում, ըստ վկայի, ամբաստանյալ Նորայր Հայրապետյանն իրեն ասել է, որ իրենք հարվածել են հաճախորդին, իսկ ըստ վկայի դատաքննական ցուցմունքի, Ն.Հայրապետյանը տնօրենին ասել է, որ ինքն է (Ն.Հայրապետյանը) հարվածել հաճախորդին: Այլ խոսքով՝ նախաքննական ցուցմունքում վկան նշել էր մի քանի անձանց, իսկ դատաքննության ժամանակ միայն Ն.Հայրապետյանի կողմից ռեստորանի հաճախորդին հարվածելու մասին։
Դատաքննական ցուցմունքում վկան պնդեց նաև, թե գործով տուժողները ագրեսիվ էին, գինովցած, հայհոյել են, և որ ծեծկռտուքի պատճառ է դարձել մարզահագուստվ համալիրում չգտնվելու մասին մատուցողի կողմից տուժող Վահե Ավետյանին արված դիտողությունը: Ըստ վկայի, հաճախորդների գինովցած լինելը հանգեցրել է իրավիճակի սրմանն ու անկառավարելի դառնալուն:
Դատարանը «Հարսնաքար»-ի գործով հաջորդ դատական նիստը նշանակեց 2013թ. հունվարի 14-ին: Իսկ մինչ այդ գործում կներգրավվի ևս մեկ պաշտպան, ով պաշտպան Սերգեյ Մկրտչյանի հետ մեկտեղ կիրականացնի ամբաստանյալ Դավիթ Ադամյանի պաշտպանությունը: Ս.Մկրտչյանը վաղվանից ևեթ գտնվելու է իր հերթական արձակուրդի մեջ:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ