ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՀՀ քաղաքացիություն հայցող մեր հայրենակիցները կարող են ապացուցել ազգությամբ հայ լինելը 12/22/2012 13:34 | ԻՐԱԶԵԿՄԱՆ ՀԱՐԹԱԿ
Դեկտեմբերի 22-ին ուժի մեջ մտան «ՀՀ քաղաքացիություն ստանալու, ինչպես նաև ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և դրանք ներկայացնելու կարգը սահմանելու մասին» կառավարության 2007թ.-ի որոշման մեջ կատարված փոփոխություններն ու լրացումները:
Ըստ այդմ, մասնավորապես, հաստատվել է եկեղեցական այն կառույցների ցանկը, որոնց կողմից տրված մկրտության մասին փաստաթուղթը` հաստատված օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի կողմից, մկրտվածի կամ նրա ծնողի ազգությամբ հայ լինելու մասին նշումով, համարվում է ազգությամբ հայ լինելը հաստատող փաստաթուղթ:
Ցանկում ընդգրկված են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության, Հայ Կաթողիկե Եկեղեցու թեմերը, ինչպես նաև Հայ Ավետարանական Համաշխարհային Խորհուրդը (Լոս-Անջելես, ԱՄՆ):
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եկեղեցական կառույցներն են` Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունը (Երուսաղեմ, Սրբոց Հակոբեանց Միաբանություն), Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարքությունը (Ստամբուլ, Թուրքիա), Վիրահայոց Հայոց թեմ (Թբիլիսի, Վրաստան), Նոր Նախիջևանի և Ռուսաստանի Հայոց թեմը (Մոսկվա, Ռուսաստան), Հարավային Ռուսաստանի Հայոց թեմը (Կրասնոդար, Ռուսաստան), Ուկրաինայի Հայոց թեմը (Լվով, Ուկրաինա), Կենտրոնական Եվրոպայի Հայրապետական պատվիրակությունը (Վիեննա, Ավստրիա), Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակությունը (Փարիզ, Ֆրանսիա), Ֆրանսիայի Հայոց թեմը (Փարիզ, Ֆրանսիա), Մեծ Բրիտանիայի Հայոց թեմը (Լոնդոն, Մեծ Բրիտանիա), Հունաստանի Հայոց թեմը (Աթենք, Հունաստան), Ռումինիայի և Բուլղարիայի Հայոց թեմերը (Սոֆիա, Բուլղարիա), Գերմանիայի Հայոց թեմը (Քյոլն, Գերմանիա), Շվեյցարիայի Հայոց թեմը (Ժնև, Շվեյցարիա), Կանադայի Հայոց թեմը (Մոնրեալ, Կանադա), ԱՄՆ-ի Հայոց Արևելյան թեմը (Նյու-Յորք, ԱՄՆ), ԱՄՆ-ի Հայոց Արևմտյան թեմը (Բըրբենք, Կալիֆոռնիա, ԱՄՆ), Արգենտինայի Հայոց թեմը (Բուենոս-Այրես, Արգենտինա), Բրազիլիայի Հայոց թեմը (Սան Պաուլո, Բրազիլիա), Ուրուգվայի Հայոց թեմը (Մոնտեվիդեո, Ուրուգվայ), Եգիպտոսի Հայոց թեմը (Կահիրե, Եգիպտոս), Դամասկոսի Հայոց թեմը (Դամասկոս, Սիրիա), Իրաքի Հայոց թեմը (Բաղդադ, Իրաք), Ավստրալիայի և Նոր Զելանդիայի Հայոց թեմը (Սիդնեյ, Ավստրալիա), Բելգիայի Հոգևոր Հովվություն (Բրյուսել, Բելգիա), Իսպանիայի և Պորտուգալիայի Հոգևոր Հովվությունը (Մադրիդ, Իսպանիա), Իտալիայի Հոգևոր Հովվությունը (Միլան, Իտալիա), Հոլանդիայի Հոգևոր Հովվությունը (Ամստերդամ, Հոլանդիա), Հունգարիայի և Չեխիայի Հոգևոր Հովվությունը (Հունգարիա), Շվեդիայի Հոգևոր Հովվությունը (Ստոկհոլմ, Շվեդիա), Եթովպիայի Հոգևոր Հովվությունը (Ադիս-Աբեբա, Եթովպիա), Սուդանի Հոգևոր Հովվությունը (Սուդան, Աֆրիկա), Կալկաթայի Հոգևոր Հովվությունը (Կալկաթա, Հնդկաստան):
Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության կառույցներն են` Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունը (Անթիլիաս, Լիբանան), Լիբանանի թեմը (Բեյրութ, Լիբանան), Բերիո թեմը (Հալեպ, Սիրիա), Կիպրոսի թեմ (Նիկոսիա, Կիպրոս),
Հյուսիսային Ամերիկայի Արևելյան թեմը (Նյու Յորք, ԱՄՆ), Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմը (Լոս Անջելես, ԱՄՆ), Կանադայի թեմը (Մոնրեալ, Կանադա), Հունաստանի թեմ (Աթենք, Հունաստան), Թեհրանի թեմ (Թեհրան, Իրան), Սպահանի թեմը (Նոր Ջուղա, Իրան), Ատրպատականի թեմը (Թավրիզ, Իրան), Քուվեյթի և Արաբական Ծոցի երկրների թեմը (Էլ Քուվեյթ), Վենեսուելայի Հոգևոր Հովվությունը (Կարակաս, Վենեսուելա):
Հայ Կաթողիկե Եկեղեցու կառույցներն են` Տանն Կիլիկիո Կաթողիկե Եկեղեցին (Զմմառ, Բեյրութ, Լիբանան), Վենետիկի Մխիթարյան Միաբանությունը (Սուրբ Ղազար, Վենետիկ, Իտալիա), Վիեննայի Մխիթարյան Միաբանությունը (Վիեննա, Ավստրիա), Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի թեմը (Գյումրի, Հայաստան), Լատինական Ամերիկայի թեմը (Սան Պաուլու, Բրազիլիա), Միացյալ Նահանգների և Կանադայի թեմը (Նյու Յորք, ԱՄՆ), Եգիպտոսի թեմը (Կահիրե, Եգիպտոս), Ֆրանսիայի թեմը (Փարիզ, Ֆրանսիա), Բերիո թեմը (Հալեպ, Սիրիա), Դամասկոսի թեմը (Դամասկոս, Սիրիա), Կամիշլիի թեմը (Կամիշլի, Սիրիա), Քեսաբի թեմը (Քեսաբ, Սիրիա), Պոլսո թեմը (Ստամբուլ, Թուրքիա):
ՀՀ քաղաքացիություն ստանալու համար եկեղեցական կառույցների կողմից տրված մկրտության մասին փաստաթուղթն ազգությամբ հայ լինելը հաստատող միակը չէ: ՀՀ քաղաքացիություն հայցող ազգությամբ հայը կարող է ներկայացնել ՀՀ կառավարության որոշմամբ այդպիսիք ճանաչված փաստաթղթերից որևէ մեկը:
Դրանք են` օտարերկրյա պետության իրավասու մարմինների կողմից տրված և ապոստիլով հաստատված կամ հյուպատոսական վավերացմամբ` ազգությամբ հայ լինելու մասին փաստաթուղթը, ազգությամբ հայ լինելու հանգամանքը հիմնավորող այլ փաստաթուղթ` հաստատված օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի կողմից, ծնողի (պապիկի, տատիկի, հարազատ քրոջ կամ եղբոր) ծննդյան վկայականը կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ, որում առկա է ազգությամբ հայ լինելու վերաբերյալ նշում:
Համահայր կամ համամայր եղբոր կամ քրոջ ծննդյան վկայականը կամ ազգությունը հաստատող այլ փաստաթուղթն անձի համար կարող է հանդիսանալ ազգությունը հաստատող փաստաթուղթ, եթե եղբոր կամ քրոջ ազգությամբ հայ լինելը պայմանավորված է նրանց համատեղ ծնողի ազգությամբ:
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից