ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Իսպանիայի ֆինանսական համակարգի անմխիթարությունը 12/20/2012 12:00 | Վերլուծություններ
ԵՄ երկրների ֆինանսների նախարարների ծրագրի համաձայն՝ եվրոպական 200 խոշորագույն դրամատների նկատմամբ պետք է իրականացվի կենտրոնացված վերահսկողություն՝ Եվրոպական կենտրոնական բանկի կողմից:
Ֆինանսական քաղաքականության ընդհանուր համակարգի ձևավորումն, անշուշտ, կապված է նաև Եվրամիության անդամ երկրների արմատական բարեփոխման 5-ամյա պլանի հետ, որն այժմ դրված է միության անդամ երկրների առաջնորդների ու կառավարությունների սեղանին: Այդ փաստաթուղթը, ինչպես հավաստում են հեղինակները, եվրագոտու համար ենթադրում է ինտեգրման նոր փուլ, որն, իր հերթին, կազմված է երկու ենթափուլերից:
Դրանցից առաջինը նախատեսում է 5-ամյա պլանի մեկնարկից հետո, 6-18 ամիսների ընթացքում եվրոյի գոտում ստեղծել բանկերի գործունեությունը դիտարկող միասնական մարմին: Բացի այդ, նախատեսվում է մշակել և հաստատել տարբեր երկրներում անկենսունակ բանկերը սնանկ հայտարարելու կարգը և կարիքավոր ֆինանսական ինստիտուտներին օգնելու համակարգը:
Սակայն եվրագոտու ֆինանսատնտեսական համակարգում արձանագրվող նոր իրավիճակները կարծես կանխում են ռազմավարական բնույթի կանխագծումները՝ թելադրելով նոր պաշտպանիչ ֆինանսական զորաշարժի խնդիրներ: Ընդ որում հարցերն առաջանում են այնպիսի անհավանական մակարդակներում և իրենց մեջ պարունակում են այնպիսի հանգույցներ, որ, շատ ցանկանալու դեպքում, անգամ, հնարավոր չէ անտեսել հասունացող սոցիալ- հասարակական լուրջ հետևանքները:
Ահավասիկ, համընդհանուր ճգնաժամը հերթական շշմեցուցիչ հարվածը հասցրեց Իսպանիայի ֆինանսատնտեսական համակարգին: Ընդամենը մի քանի ամիս առաջ, երրորդ եռամսյակում 100 մլդ եվրո ակտիվներ ունեցող խոշորագույն «Բանեսթո» բանկը 4-րդ եռամսյակի վերջին երկու շաբաթների ընթացքում հայտնվել է անելանելի կացության առջև: 110-ամյա պատմություն ունեցող դրամատունն, ըստ ամենայնի կդադարեցնի իր գործունեությունը:
Այս իրավիճակի արմատները գտնվում են շատ ավելի վաղ սկսված գործընթացների մեջ: Դեռևս 1990-ականններին արձանագրված ճգնաժամը ֆինանսական կոլապսի մեջ գցեց այս հայտնի ֆինանսական հաստատությունը: Այստեղ աշխատում են 8,5 հազար մարդ: Այդ ժամանակ փրկության միակ ելքը գտնվեց բանկի արժեթղթերը վաճառելու մեջ: Դրանց 90 տոկոսը գնեց երկրի ամենամեծ ՝ «Սանթանդեր» բանկը: Սակայն դա էլ չփրկեց իրավիճակը: Բանկը անկասելի արագացմամբ անկում էր արձանագրում:
Այսօր «Բանեսթո»-ի շուրջ ձևավորված իրավիճակն առավել քան աղետաբեր երանգներ է ձեռք բերում: Անհանգստացնող հանգամանքներն առավել խտացված բնույթ են ստանում, եթե հաշվի առնենք, որ այս դրամատան ակտիվների կեսից ավելին ավանդներ են: Այսինքն, վտանգվում կամ անորոշության մեջ են հայտնվում հաճախորդների սեփականությունը հանդիսացող 50 միլարդ եվրո ակտիվները, դրանց նկատմամբ պայմանագրային և երաշխիքային պահպանության և սպասարկման հարցը: Ի վիճակի՞ է լինելու այդ ծանր բեռն արժանապատվորեն իր ուսերին տանելու «Բանեսթո»-ին կլանած «Սանթանդեր» բանկը, դեռ հարց է:
Այսօր իրադարձությունները զարգանում են թե հաճախորդների, թե բանկի աշխատակիցների և թե, ընդհանրապես, հասարակական նորմերի բնականոն սպասելիքներին հակընդդեմ: «Սանթանդեր»-ը մտադրվել է փակել «Բանեսթո» բանկի 1700 բաժանմունքներից 700-ը:
Ի՞նչ գործնական հետևանքներ կունենա դրա իրականացումը, դժվար է ասել: Սակայն, որ իրենց սպասեցնել չեն տա հասարակության մեջ գլուխ բարձրացնող դժգոհությունները , գրեթե, կասկած չի առաջացնում:
Դրա հաստատումը բարի կամ լավատեսական սպասումների բացակայության մեջ է, որը հեռանկարում ունի շատ կոնկրետ դրսևորում: Ըստ որոշ կանխատեսումների Իսպանիայի ֆինանսական հատվածում աշխատողների կրճատումները չեն սահմանափակվի միայն Սանթանդեր»-ի կողմից կատարվող կրճատումներով:
Առաջիկա 3 տարիներին ենթադրվում է, որ Իսպանիայի բանկերի աշխատակիցների թիվը 35 տոկոսով ավելի քիչ կլինի քան 2008թ.-ին էր:
Սամվել Մարտիրոսյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ