ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հանձնաժողովից դուրս գալու պատճառը Սևանի մակարդակի բարձրացման արգելակումն է եղել 12/19/2012 16:40 | Վերլուծություններ
Բնապահպան, Հայաստանի կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանն արդեն հայտարարել է, որ դուրս է եկել ՀՀ նախագահին առընթեր Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովից: «Հենարան» ակումբում այսօր հրավիրված մամուլի ասուլիսում նա տարածեց մի հայտարարություն, որում մասնավորապես նշված է.
«2012 թ. դեկտեմբերի 11-ին լրատվամիջոցները, բացառությամբ մի քանիսի, սփռեցին տեղեկություն, որ իբր ես ՀՀ նախագահին առընթեր Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովից դուրս գալու որոշում եմ կայացրել այն պատճառով, որ Սևանին առնչվող փաստաթղթերը գաղտնի են պահվում, և նախարարի հատուկ թույլտվությունից հետո միայն հանձնաժողովի անդամներն իրավունք ունեն դրանց ծանոթանալու: Այս տեղեկությունը թյուրիմացաբար է տարածվել:
2012 թ. դեկտեմբերի 11-ի ասուլիսում ես հայտարարել եմ, որ Հանձնաժողովից իմ դուրս գալու պատճառը Սևանա լճի մակարդակի բարձրացման «գրաֆիկի» (ժամանակացույցի) ընդունումն է եղել (առկա է ձայնագրությունը): Ըստ այդ ժամանակացույցի, Սևանա լճի մակարդակը նախատեսված 1903,5 մ նիշին պետք է հասնի միայն 2031 թվականին (տարեկան 20 սմ, սակայն 2012-2031 թվականներին տարեկան` 18 սմ, քանի որ մինչ այդ արագ է բարձրացել)»:
- Շատ մեծ ոգևորությամբ ընդունեցի Սևանա լճի հանձնաժողովի ստեղծումը, և շատ ուրախ էի, որ ես ընդգրկված էի նախագահական այդ հանձնաժողովում,- ասաց Հ. Սանասարյանը և հավելեց, որ հանձնաժողովի ստեղծումից արդեն 1 տարի անց` 2009 թ., երբ արդեն քննարկումներ են եղել, պարզ է դարձել, որ հանձնաժողովը չի համապատասխանում իր պատկերացումներին: Ինչո՞ւ… Մի կողմից իրականացվել է Սևանա լճի պահպանության և նրա մակարդակի արագ բարձրացման քարոզչություն, մյուս կողմից կառավարության կողմից կատարվել են այնպիսի քայլեր, որ կասեցվի լճի մակարդակի բարձրացումը:
Հայաստանի կանաչների միության նախագահի տեղեկացմամբ, ինքը 2009 թ. հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանին գրել է. «… Ամենամտահոգիչ հարցերից է Սևանա լճի մակարդակի տարեկան բարձրացման վրա խիստ սահման դնելը: Եթե տարին նպաստավոր լինի, ինչու արհեստականորեն կասեցնել մակարդակի բարձրացումը… Վերջին 10 տարիներին Սևանա լճի մակարդակի արագ բարձրացման դեմ առաջին պաշտոնական գրությունը 2005 թ. ներկայացրել է ՀՀ բնապահպանության նախարարությունը… Այդտեղ նշվում է նաև, թե Սևանա լճի մակարդակի շուրջ 1,6 մետրով բարձրացման հետ կապված բազմաթիվ բնապահպանական (ծառաթփային կենսաբազմազանության անկում… թռչունների բնադրավայրերի ոչնչացում) և տնտեսական խնդիրները մտահոգության առարկա են դարձել: Դրանից մեկ տարի անց` 2006 թ., ՀՀ նախագահի հանձնարարությամբ, Սևանա լճի ալեկոծման նիշը 5 մետրից դարձրին 1,5 մետր»…
- Սևանա լճի մակարդակի արագ բարձրացման խոչընդոտ են համարվում, օրինակ, ափամերձ ծառերի ու թփերի հեռացման հետ կապված դժվարությունները, երաշտը,- ասաց Հ. Սանասարյանը և հավելեց, որ այդ պատճառաբանություններն այնքան էլ հիմնավորված չեն:
Հիշյալ միության նախագահի հավաստմամբ, 2012 թ. ոռոգման նպատակով, որպես երաշտ տարի, լճից վերցվել է 318 մլն խմ ջուր: Մինչև հունիսի 20-ը, առատ անձրևների և գետերի վարարման պայմաններում, լճից վերցվել է 98,8 մլն խմ ջուր, երբ ջրթողքը սովորաբար հունիսի կեսերից է սկսվում, օրինակ, 2011 թ. Սևանա լճից ջրթողքը սկսվել է հունիսի 21-ից, իսկ 2002 թ. ամբողջ տարվա ընթացքում լճից բաց է թողնվել 98,3 մլն խմ ջուր:
Ավելին. ըստ բանախոսի, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության, Հայհիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայության տվյալների համաձայն` 2012 թ. մարտի 25-ի դրությամբ ձնածածկույթի բարձրությունն առանձին շրջաններում նորմայից 2-3 անգամ ավել է եղել, և Ապարանի, Ազատի ջրամբարների համար կանխատեսվել էր 100% լցվածություն, սակայն հիշյալ ջրամբարներում 161 մլն խմ-ի փոխարեն, անհասկանալի պատճառներով կուտակվել էր 93 մլն խմ:
Հ. Սանասարյանն ընդգծեց, որ 2012 թ. Սևանա լճից ոռոգման նպատակով լրացուցիչ ջուր վերցնելը հիմնավորվում էր նաև Ապարանի և Ազատի ջրամբարների կիսալցված լինելով:
Արթուր Հովհաննիսյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
- 01/19/2025 11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ