ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Շիրակի մարզում վաճառված ‹‹Արաքս›› թռչնաֆաբրիկայի հավի տոտիկներն առանց մակնշման 12/18/2012 11:45 | Վերլուծություններ
Հայաստանում սննդամթերքի անվտանգությունը խայտառակ վիճակում է
Հայաստանում սննդամթերքի անվտանգության առումով խայտառակ իրավիճակ է. այդ մասին է վկայում նույնիսկ ‹‹այսբերգի›› գագաթը, տվյալ պարագայում` հանրապետության նույնիսկ մեկ մարզում հպանցիկ իրականացված ոսումնասիրության արդյունքը:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը 2012 թվականին Շիրակի մարզում ընդամենը մեկ շաբաթում կատարված ուսումնասիրությամբ հայտնաբերել է ՀՀ օրենսդրության պահանջների խախտմամբ իրացվող բազմաթիվ սննդամթերքներ: Մասնավորապես պարզվել է, որ խանութներից 5-ում ‹‹President›› կարագը (200 գր), 8-ում ներմուծված ‹‹Слатко›› սերուցքային կարագը, 12-ում ‹‹SamRoza›› ապրանքանիշի պելմենին, 6-ում ԱՁ Գ. Գրիգորյանի խինկալին և պելմենին, 25-ում ‹‹Frangosul››, 33-ում ‹‹Фазенда››, 12-ում ‹‹Pilgrims››, 10-ում ‹‹Gastar››, 14-ում ‹‹Golden too›› ապրանքանիշերի սառեցված հավերը, 45-ում ‹‹Doux››, 48-ում ‹‹Seara›› ապրանքանիշերի հավի սառեցված քարաճիկներն ու հավերը, 43-ում ‹‹Sadia›› հավի սառեցված դոշն ու հավը, 4-ում անհայտ ծագման թռչնի ազդրն ու ազդրիկը, 14-ում ‹‹Sanich›› ապրանքանիշի ձկան խավիարը, 7-ում ‹‹Պրոլիվ, Յուժնայա Մանուֆակտուրա›› ՍՊԸ-ի ‹‹Շպրոտ››, ‹‹Սարդինա›› պահածոները, 9-ում ‹‹Ֆավորիտ››, 8-ում ‹‹Darinka›› և 8-ում ‹‹Восток›› ապրանքանիշերի ‹‹Սարդինա›› պահածոները, 8-ում ‹‹Պահածո շպրոտ Լատվիա ՕՕՕ Զվանի›› ընկերության ‹‹Շպրոտ›› պահածոն, 34-ում վիետնամական սառեցված պանգասիուս ձուկն առանց հայերեն մակնշման են: 8-ում ‹‹Rossini›› կոտլետները (5 կիլոգրամանոց փաթեթով) ընդհանրապես մակնշում չեն ունեցել:
Հայտնաբերվել են նաև (խանութներից 26-ում) ‹‹Հավիցա›› ապրանքանիշի հավի թոք` առանց արտադրության ամսաթվի, 29 խանութում ‹‹Эко›› ապրանքանիշի ձկան պահածո, որի արտադրման օրն այդ բոլոր խանութներում վաճառահանված պահածոների պարագայում փակված է եղել կրկնապիտակով: 22 խանութում հայտնաբերվել են ‹‹Ռազմիկ 92››-ի Գյումրիի կիսաապխտած երշիկ և կոտլետ` առանց արտադրության օրվա և պիտանիության ժամկետի, 14 խանութում` ‹‹Արսեն և Գոհար›› ՍՊԸ-ի կիևյան կոտլետ և պելմենի` թերի մակնշմամբ (նշված են եղել միայն բաղադրությունը և պիտանելիության ժամկետը): Խանութներից 4-ում հայտնաբերվել է անհայտ ծագման դոնդող, որն ընդհանրապես որևէ մակնշում չի ունեցել: Վեց խանութում հայտնաբերված ‹‹Սաքրիս›› ՍՊԸ-ի ‹‹Արքայական պելմենի›› կոչվածի մակնշումից բացակայել են բաղադրության և ՀՍՏ-ի մասին տեղեկավությունները: Բաղադրությունը նշված չի եղել նաև խանութներից 8-ում հայտնաբերված ‹‹Վեսմիր Մաիլյան›› ՍՊԸ-ի պելմենու մակնշման մեջ: Հինգ խանութում հայտնաբերվել է սառեցված հավի կրծքամիս, որի մակնշումից բացակայել են արտադրողի տվյալները, այսինքն` այն եղել է անհայտ ծագման: Խանութներից 9-ում ‹‹Եգան›› ապրանքանիշի նրբաբլիթ, կոտլետ, պելմենի, իշլի քյուֆթա են հայտնաբերվել` անընթեռնելի արտադրության ամսաթվով կամ առանց ամսաթվի: 28-ում հայտնաբերվել են ‹‹Արաքս›› թռչնաֆաբրիկայի հավի տոտիկներ` առանց մակնշման: 13 խանութում հայտնաբերվել է ‹‹Թամարա ֆրուտ››-ի կոլոլակ, 9-ում` ‹‹Օշականի›› թռչնաֆաբրիկայի հավի ճուտ, 6-ում` ԱՁ Հովակիմ Մելքոնյանի արտադրության պելմենի, 14-ում` ‹‹Շիրակ›› թռչնաֆաբրիկայի բրոյլեր հավ, 15-ում` ‹‹Egas›› ապրանքանիշի քաբաբ, կոտլետ, կոլոլակ, ապխտած հավ, 6-ում` ‹‹Էր Մա›› ապրանքանիշի ծխաձուկ, որոնք բոլորն էլ առանց արտադրության ամսաթվի են եղել: Վեց խանութում էլ հայտնաբերվել է ‹‹Միթարդ ՄԿ›› ՍՊԸ-ի ապխտած մոյվա` առանց արտադրության ամսաթվի և պիտանիության ժամկետի: Եվ սա` դեռ ամբողջը չէ:
Առավել քան ակնհայտ են օրինախախտումների զանգվածային բնույթը և սննդամթերքի շուկայում առաջացած վտանգավոր ու տագնապալի իրավիճակը: Սակայն ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ոչ վերոնշյալ սննդամթերքների մի մասն օրինախախտմամբ արտադրած տեղական արտադրողներին, ոչ էլ այդ բոլոր ապրանքներն իրացնող խանութներին չի տուգանել` պատճառաբանությամբ, որ նշված խախտումները ստուգմամբ չեն հայտնաբերել, այլ ուսումնասիրությամբ, իսկ ուսումնասիրությամբ խախտումներ հայտնաբերելիս, դրանց համար տուգանելու իրավունք չունեն:
Սա է այս երկրի օրենսդրությունը: Բնականաբար հետաքրքիր է, թե հիշյալ տեսչությունը նշված խախտումները հայտնաբերելուց հետո նույն խանութներում և նույն տեղական արտադրողների մոտ ստուգումներ նախաձեռնե՞լ է, եթե ոչ, ինչո՞ւ, եթե այո, ի՞նչ է հայտնաբերել այդ ստուգմամբ, և օրինախախտներին տուգանելու ուղղությամբ ի՞նչ միջոցներ է ձեռնարկել:
Արթուր Հովհաննիսյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/20/2025 12:43 Փաստացի, Հայաստանի տարածքում արգելված է մեր երկրի քարտեզ կպցնել. ուրեմն այլևս ապացուցված փաստ է, որ Հայաստանում գործում է թուրքական գրաքննություն. թյուրքագետ Վարուժան Գեղամյան
- 01/20/2025 11:57 Հրատապ գրություններ եմ ուղարկել միջազգային գործընկերներին՝ Բաքվում տեղի ունեցած հայ ռազմաքաղաքական ղեկավարների դատավարության վրա․ Թովմասյան
- 01/20/2025 11:41 «Պարզ էր այն շոկը, որի մեջ Բաքուն ցանկանում է գցել հայ հասարակությանը՝ խորացնելով մեր ներքին քաոսը». Վահե Հովհաննիսյան
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/20/2025 13:03 Արտառոց դեպք՝ Երևանում. քաղաքացին ներխուժել է Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարան ու սպառնալիքներ հնչեցրել աշխատակիցների հասցեին
- 01/20/2025 10:40 Մեքենան բախվել գովազդային վահանակի սյանը․ կա տուժած
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից