ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՍԴ.«Գ.Գյոզալյանի գործով վերջնական դատական ակտը ենթակա է վերանայվելու» 12/18/2012 22:59 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ Սահմանադրական դատարանն այսօր հրապարակեց քաղաքացիներ Սամվել Մնացականյանի և Գևորգ Գյոզալյանի դիմումների հիման վրա միավորված գործով իր որոշումը: Քաղաքացիները վիճարկում էին ՀՀ Դատական օրենսգրքի 111-րդ հոդվածի՝ Արդարադատության խորհրդի ակտերը և դրանց ընդունման կարգը, 6-րդ մասի, 155-րդ հոդվածի՝ Դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելը, 5-րդ մասի 2-րդ կետի և 158-րդ հոդվածի՝ Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ առաջարկի քննությունը, 1-ին մասի դրույթների սահմանադրականությունը: Գործը քննվում էր գրավոր ընթացակարգով:
ՀՀ ՍԴ որոշմամբ, 111-րդ հոդվածի 6-րդ մասը, 155-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետը և 158-րդ հոդվածի 1-ին մասը համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանը: Որոշման մեջ ներկայացված սահմանադրաիրավական բովանդակության շրջանակներում նշվեց, որ ՀՀ Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովը պարտավոր է անձի դիմումը մերժելու դեպքում ողջամիտ իր պատասխանում հիմնավորել վարույթ չհարուցելու պատճառները:
Միաժամանակ ՀՀ Սահմանադրական դատարանը դիմող Գ.Գյոզալյանի գործով որոշեց, որ վերջնական դատական ակտը նոր հանգամանքների հիմքով օրենքով սահմանված կարգով ենթակա է վերանայվելու:
ՀՀ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը՝ հրապարակելով ՍԴ որոշումը, հավելեց, որ Սահմանադրական դատարանը համակարգային խնդիր տեսնում է, այն չի թաքնված օրենքի կետի ու օրենքի լուծումների մեջ, այլ խնդիրը սահմանադրական բնույթի է, և ՍԴ-ն որոշման մեջ այդ ասպեկտին նույնպես անդրադարձել է (այսօր հրապարակվեց 18 էջ կազմող ՍԴ որոշման եզրափակիչ մասը, որոշումն ամբողջությամբ մոտակա օրերին կտեղադրվի ՍԴ պաշտոնական կայքէջում):
ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Գևորգ Գյոզալյանը «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ ՍԴ որոշումն իրեն «այս պահի դրությամբ» բավարարում է: Նա հավելեց, որ ՍԴ որոշման մեջ տեղ գտած իրավական դիրքրոշմանը ծանոթանալուց հետո միայն կարող է համակարգված ներկայացնել իր դիրքորոշումը: Փաստաբանը հայտնեց, որ կրկին հայցադիմում է ներկայացնելու Վարչական դատարան՝ պահանջելով, որպեսզի Արդարադատության խորհուրդը պատճառաբանված որոշում տա իր հայցադիմումի վերաբերյալ, մասնավորապես, թե ինչո՞ւ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանի դատավոր Էդիկ Ավետիսյանի նկատմամբ կարգապահական վարույթ չեն հարուցել: Է.Ավետիսյանը, ըստ Գ.Գյոզալյանի, նախկին դատավոր Վլադիմիր Գրիգորյանի գործով ապացույցները չէր հետազոտել: «Մենք այս հիմքով գնացինք մինչև Վճռաբեկ դատարան, որն ի զարմանս մեզ, այդ ակնհայտ խախտման վրա աչք փակեց, որից հղացավ Արդարադատության խորհուրդ դիմելու միտքը, որպեսզի կարգապահական վարույթ հարուցեն և պատասխանատվության ենթարկեն Է.Ավետիսյանին»,- ասաց փաստաբանը՝ հավելելով, որ ԱԽ-ն երկու բառով մերժեց այն հիմնավորմամբ, որ ԱԽ-ն չի գտել կարգապահական գործ հարուցելու հիմքեր: Վարչական դատարանի բոլոր ատյանները վերադարձրել էին Գ.Գյոզալյանի հայցադիմումը, ինչին էլ հետևել էր փաստաբանի դիմումը ՍԴ:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ