ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Էթիկայի հանձնաժողովի կազմավորման հարցում համաձայնություն չկայացավ 12/18/2012 20:39 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
Ազգային ժողովի դեկտեմբերի 18-ի երեկոյան նիստում երկրորդ ընթերցմամբ ներկայացվեց ԱԺ կանոնակարգ-օրենքում փոփոխությունների նախագիծը: Այն, ինչպես նշեց նախագծի համահեղինակ, հանրապետական Արփինե Հովհաննիսյանը, փոփոխված տարբերակ է, որը, իրենց կարծիքով, «համապատասխանում է այսօր առկա քաղաքական իրավիճակին»:
Նա նշեց, որ այսօր տարբեր խմբակցությունների ներկայացուցիչների հետ քննարկվել են հնչած առաջարկությունները` սկսած «Բարգավաճ Հայաստան» խմբակցությանը Էթիկայի հանձնաժողովում ներկայացուցիչ ունենալու հնարավորությունից զրկելուց, հաշվի առնելով, որ այն ոչ ընդդիմադիր է, ոչ էլ ` ոչ ընդդիմադիր, վերջացրած նախագիծը քննարկումից հանելու առաջարկով: «Բարգավաճ Հայաստան»-ին բացառելու առաջարկին հեղինակները չեն համաձայնել, և ԲՀԿ-ն հանձնաժողովում կունենա իր մեկ ներկայացուցիչը:
Ըստ Ա.Հովհաննիսյանի, վերանայվել է առաջին ընթերցմամբ ընդունված նախագծում խմբակցությունների դասակարգումը: Վերադարձ է կատարվել ԱԺ-ի գործող կանոնակարգ-օրենքի` «ընդդիմադիր» և «ոչ ընդդիմադիր» սահմանումներին` առաջին ընթերցմամբ ընդունված նախագծի «ոչ իշխանական» և «իշխանական»-ի փոխարեն:
Մասնավորապես, հաշվի է առնվել այն, որ այսօր կանոնակարգ-օրենքը սահմանում է միայն ընդդիմադիր խմբակցություն հասկացությունը, իսկ մյուս խմբակցությունները համարվում են ոչ ընդդիմադիր: Ըստ այդմ, ինչպես ներկայիս քաղաքական կոալիցիայի մաս կազմող ՀՀԿ և «Օրինաց երկիր», այնպես էլ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները համարվում են ոչ ընդդիմադիր:
Այժմ առաջարկվում է սահմանվել նաև ոչ ընդդիմադիր խմբակցություն հասկացությունը. «խմբակցությունը համարվում է ոչ ընդդիմադիր, եթե խմբակցություն uտեղծած առանձին կուuակցության կամ կուuակցությունների դաշինքը կազմած կուuակցություններից որևէ մեկի առաջադրած անձը ընդգրկված է Կառավարության կազմում կամ խմբակցության ղեկավարը կամ քարտուղարը Ազգային ժողովի նիuտում հանդեu է գալիu Կառավարության կազմում առավել մեծ թվով անդամներ ունեցող կուսակցության հետ քաղաքական կոալիցիա կազմելու և ընդդիմադիր չլինելու մաuին հայտարարությամբ»:
Երկրորդ փոփոխությամբ առաջարկվում է ամրագրել, որ խորհրդարանական այլ խմբակցությունները, որոնք չեն հայտարարել իրենց ընդդիմադիր կամ ոչ ընդդիմադիր լինելու մասին, Էթիկայի հանձնաժողովում ներկայացնում են մեկական ներկայացուցիչ:
«Այսինքն` ընդդիմությունը և իշխանությունը ունենում են հավասար տեղեր և արտացոլում ենք նաև խորհրդարանում առկա իրավիճակը»,-ընդգծեց Ա.Հովհաննիսյանը:
ԱԺ կանոնակրգ-օրենքում առաջարկվող հաջորդ փոփոխությունը վերաբերում է Էթիկայի հանձնաժողովի որոշումների կայացմանը. հանձնաժողովի որոշումները և եզրակացություններն ընդունվում են հանձնաժողովի անդամների ձայների մեծամասնությամբ, եթե քվեարկությանը մասնակցել է հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի կեսից ավելին և որոշմանը կողմ են քվեարկել ոչ ընդդիմադիր և ընդդիմադիր խմբակցությունները ներկայացնող առնվազն մեկական անդամներ:
Երկրորդ ընթերցմամբ ներկայացված նախագծի վերաբերյալ իրենց դիրքորոշումները ներկայացրեցին միայն «Հայ ազգային կոնգրես», ՀՅԴ և ՀՀԿ խմբակցությունները: Վերջինիս ղեկավար Գալուստ Սահակյանի ելույթն ընդհատվեց` նիստի ժամանակը սպառվելու պատճառով, այն կշարունակվի վաղը:
«Հայ ազգային կոնգրես» և ՀՅԴ խմբակցությունների ներկայացուցիչներն անընդունելի համարեցին ընթացքում «խաղի կանոնների» փոփոխությունը և անիմաստ համարեցին այլևս իրենց մասնակցությունն այս հանձնաժողովի կազմում:
Մասնավորապես, Էթիկայի հանձնաժողովում ՀՅԴ խմբակցութան ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանը նշեց, որ, «ցավոք, հնարավոր չեղավ հասնել համաձայնեցման քաղաքական մեծամասնության հետ քննարկումների արդյունքում, չնայած` պետք է արժանապես նշել, որ ԱԺ-ի նախագահը ջանքեր գործադրեց, որ այդ համաձայնությանը փորձ անենք հասնել»:
Նա, մասնավորապես, հայտնեց, որ ՀՅԴ առաջարկներից մեկի իմաստն այն էր, որ Էթիկայի հանձնաժողովը պետք է լինի ապաքաղաքական, որովհետև էթիկայի վերաբերյալ հանձնաժողովում պատգամավորի հայտնած դիրքորոշումը չի կարող փոփոխվել նրա քաղաքական կարգավիճակին համապատասխան` անկախ նրանից, թե նա ընդդիմադիր է, այլընտրանք է, թե իշխանության ներկայացուցիչ է:
«Չնայած օրինագծի հեղինակներին ներկայացնող քաղաքական ուժը պնդում է, որ իրենք փորձում են ներկա քաղաքական իրողություններն արտացոլել այստեղ, բայց տեղի է ունեցել ուղիղ հակառակը, և Էթիկայի հանձնաժողովի կազմավորման և գործունեության առաջարկված մոտեցումն ամբողջությամբ քաղաքականացվել է»,-ընդգծեց Ա.Մինասյանը: Նա հայտնեց, որ «այսպիսի պարագայում աննպատակահարմար է այլևս Էթիկայի հանձնաժողվի գործունեության արդյունավետության մասին խոսել»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ