ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Երևանում, ինչպես գանգստերական ֆիլմերում 12/18/2012 18:40 | Քրեական խրոնիկոն
Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը` նախագահությամբ դատավոր Սամվել Ուզունյանի, քիչ առաջ ավարտել է ավազակային հարձակման փաստով հարուցված և ՀՀ զինվորական դատախազությունից ստացված քրեական գործով հերթական դատական նիստը:
Վարդան Սարգսյանին, Դավիթ Սարգսյանին, Ռադիկ Հովագիմյանին, Գևորգ Աբրահամյանին և Գևորգ Հովակիմյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ Վարդան Սարգսյանն ունենալով ֆինանսական մեծ պարտքեր և համաքաղաքացի, ՀՀ ոստիկանության զորքերի թիվ 1033 հատուկ միջոցների կիրառման վաշտի հրաձիգ, կրտսեր սերժանտ Գևորգ Հովակիմյանից տեղեկացված լինելով ՀՀ ՈԶ թիվ 1033 զորամասի աշխատավարձերի կանխիկ բաժանման, ինչպես նաև այն մասին, որ աշխատավարձերը բերվում է 3 անձանց ուղեկցությամբ «Գազ 24-10» մակնիշի ավտոմեքենայով, եղբոր` Դավիթ Սարգսյանի հետ մտադրվել են իրականացնել ավազակային հարձակում և հափշտակել այդ գումարը:
Վերոնշյալի նպատակով Վ. Սարգսյանը 2011թ. մարտին ստեղծել է կազմակերպված կայուն խումբ` իր ծրագրի մասին տեղեկացրել է իրեն պատկանող «Դ և Վ» տաքսի ծառայության վարորդ Ռադիկ Հովագիմյանին, վերջինիս որդուն` ՀՀ ՈԶ 1033 զորամասի պայմանագրային զինծառայող Գևորգ Հովակիմյանին, համաթաղեցի, իրենց մտերիմ` Գևորգ Աբրահամյանին, և ստանալով նրանց համաձայնությունը, ավազակությամբ հափշտակել է թիվ 1033 զորամասի աշխատավարձերի առանձնապես խոշոր չափերի հասնող գումարը:
Ըստ մեղադրական եզրակացության, ավազակային հարձակումն իրականացնելու նպատակով ձեռք են բերել ավտոմեքենա, զենք, դիմակներ, կատարել են դերաբաշխում, ապա հետևել են Գազ 24-10 ավտոմեքենային և դարանակալել:
27.04.201 թ. հերթական դարանակալման ժամանակ տեսնելով, որ «Գազ 24-10» մակնիշի, 62 ՍՍ 243 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել զորամասի տարածքից և այնտեղ, բացի վարորդից, գտնվում են 2 կին և 1 տղամարդ, հասկացել են, որ նրանք ուղևորվում են գումարը բերելու: Ժամը 13:30-ի սահմաններում ՀՀ ՈԶ թիվ 1033 զորամասի հաշվապահ Լյուդմիլա Սաֆարյանը, գանձապահ Ռուզաննա Ասատրյանը, նույն զորամասի սպա Կարեն Աթիկյանը և ենթասպա Ալեքսանդր Դեմիրխանյանը վերջինիս վարած «Գազ 24-10» մակնիշի հիշյալ ավտոմեքենայով զորամասի աշխատավարձը (93 720 000 դրամ գումարը) հաշվապահությունից ստանալուց հետո, ուղևորվել են թիվ 1033 զորամաս:
Տեղափոխվող գումարը ավազակությամբ հափշտակելու համար պայմաններ ստեղծելու նպատակով, Գևորգ Աբրահամյանն իր վարած «Մոսկվիչ 21412» մակնիշի ավտոմեքենան դիտավորությամբ դուրս է բերել հանդիպակաց երթևեկելի ուղեմաս և բախվել «Գազ 24-10» մակնիշի ավտոմեքենային: Բախման հետևանքով Դեմիրխանյանը կանգնեցրել է իր վարած ավտոմեքենան, իսկ Գ. Աբրահամյանը, ըստ մշակված ծրագրի ցանկանալով գրավել ուղևորների ուշադրությունը և նրանց վախեցնելու նպատակով աղաղակել է, թե մեքենայում դրված գազի բալոնը կպայթի, ապա ոտքով դիմել է փախուստի: Այդ պահին Ռ. Հովագիմյանն իր վարած «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայով մոտեցել է «Գազ 24-10» մեքենային, դրանից իջել են Վարդան և Դավիթ Սարգսյաններն ու «Գազ 24-10» ավտոմեքենայի ուղևորների դիմադրությունը կոտրելու և նրանց պահպանության տակ գտնվող գումարը հափշտակելու նպատակով, նրանց կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով, իրենց մոտ եղած 1 հատ գազային և 1 հատ օդամղիչ ատրճանակներն ուղղել են նրանց վրա:
Դարձյալ մեղադրական եզրակացության համաձայն` Դեմիրխանյանը գումարի անվտանգ տեղափոխման համար հատկացված ինքնաձիգն ուղղել է հանցագործների վրա, իսկ Ռ .Հովագիմյանն իր վարած «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայով դիտավորությամբ վրաերթի է ենթարկել Դեմիրխանյանին ու դիմել փախուստի: Վ. և Դ. Սարգսյանները, հանդիպելով մեքենայի ուղևորների դիմադրությանը, չկարողանալով գումարը հափշտակել, դիմել են փախուստի:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից