ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Բռնագրավման առարկան իրեղեն ապացույց չէ 12/18/2012 14:20 | ԳՈՐԾ #
Արշակ Մանուկի Սվազյանը մաքսային սահմանով փորձում է Հայաստան տեղափոխել մաքսային հսկողությունից թաքցված շուրջ 45 մլն 300 հազար ՀՀ դրամ արժողությամբ ադամանդյա քարեր: Սակայն մաքսանենգության փորձը բացահայտվում է ու նրա դեմ 2010 թվականի մարտի 17-ին ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ (մաքսանենգություն) հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվում է քրեական գործ: Հոդվածը նախատեսում է պատիժ՝ տուգանքի ձևով, նվազագույն աշխատավարձի հազարապատիկից երեքհազարապատիկի չափով կամ ազատազրկում՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով, մաքսանենգության առարկաների, իսկ վերջիններիս բացակայության դեպքում՝ դրանց արժեքի պարտադիր բռնագրավումով:
2010 թվականի մայիսի 11-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:
2011 թ. հունվարի 24-ի դատավճռով Ա. Սվազյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտվել ազատազրկման 3 տարի ժամկետով` գույքի, մաքսանենգության առարկաների բռնագրավմամբ:
Ամբաստանյալ Ա. Սվազյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը 2011 թ. ապրիլի 15-ի որոշմամբ վերաքննիչ բողոքը բավարարում է, փոփոխում է առաջին ատյանի դատարանի 2011 թ. հունվարի 24-ի դատավճիռը, ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա ամբաստանյալ Ա. Սվազյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառում` սահմանելով փորձաշրջան 2 տարի ժամկետով:
Վերաքննիչ դատարանի այդ որոշման դեմ վճռաբեկ բողոք է ներկայացնում ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Մ. Սարգսյանը:
Բողոք բերած անձը նշում է, որ «ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը, ամբաստանյալ Ա. Սվազյանի նկատմամբ պատիժը պայմանականորեն չկիրառելով, լիարժեք չի պահպանել ՀՀ քրեական օրենսդրության ընդհանուր մասով ամրագրված պատժի նշանակումը, ինչպես նաև մաքսանենգության առարկայի տնօրինումը կանոնակարգող իրավադրույթները: Բացի այդ, անտեսվել և չի կիրառվել ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջը, ըստ որի` մաքսանենգության առարկաների վրա չի կարող կիրառվել լրացուցիչ պատիժ հանդիսացող գույքի բռնագրավումը»:
Բողոքի հեղինակը նաև գտնում է, որ «...մաքսանենգության առարկաները հանցագործության գործիք, շրջանառությունից հանված առարկա չեն հանդիսանում, դրանք հանցագործությամբ կամ օրենքով չթույլատրված այլ գործողությունների հետևանքով որևէ մեկի օրինական տիրապետումից դուրս չեն եկել...» ուստի և պետք է «...մաքսանենգության առարկաները տնօրինվեին գործող քրեական օրենսդրության ընդհանուր մասի դրույթներով», և նշվում են ՀՀ քրեական օրենսգրքի այդ սահմանումը հիմնավորող մի շարք հոդվածներ:
Բողոքում փաստարկվում է նաև, որ «վերաքննիչ դատարանը չի պատճառաբանել ամբաստանյալ Ա. Սվազյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառման իրավաչափությունը, չի նշել, թե ինչու է դատապարտյալի ուղղվելը հնարավոր առանց պատիժը կրելու»:
Վերլուծելով բողոքում նշված հանգամանքները, ինչպես նաև վեր հանելով ընդհանուր իրավասության, ապա նաև՝ վերաքննիչ դատարաններում համապատասխան դատական ակտ կայացնելու վերաբերյալ հարցերը, վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքում փաստարկվել է, որ վերաքննիչ դատարանը չի պատճառաբանել ամբաստանյալ Ա. Սվազյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառման իրավաչափությունը, չի նշել, թե ինչու է դատապարտյալի ուղղվելը հնարավոր առանց պատիժը կրելու, հատկապես ո՞ր հանգամանքներն են հիմք տվել հանգելու նման հետևության»:
Վճռաբեկը նաև նշում է, որ ՀՀ օրենսդրության մեջ «գույքի բռնագրավում» եզրույթն արտահայտում է իրավական ներգործության երկու տարբեր միջոց. քրեական պատժատեսակ և հանցավոր ճանապարհով ստացված գույքի հարկադրական վերցնում: «Գույքի բռնագրավումը` որպես պատժատեսակ, բացառապես լրացուցիչ պատիժ է, այն միայն տարածվում է դատապարտյալի սեփականությունը հանդիսացող գույքի վրա, իսկ գույքի բռնագրավման չափը որոշակիորեն սահմանափակված է` կախված հանցագործությամբ հասցված գույքային վնասից, ինչպես նաև հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի չափից», - պարզաբանում է վճռաբեկը:
Միաժամանակ նա նշում է, որ գույքի բռնագրավումը որպես լրացուցիչ պատժատեսակ կարող է կիրառվել միայն ծանր և առանձնապես ծանր հանցանքների դեպքում և, որ «... գույքի բռնագրավման առարկան, որպես կանոն, քրեադատավարական իմաստով իրեղեն ապացույց չէ»:
Վճռաբեկ դատարանը նաև ընդգծում է, որ «Վերաքննիչ դատարանի դատական ակտի կայացումից հետո ընդունվել է համաներման ակտ, և այդ ակտի ուժով նշանակված պատժից ազատվում են առավելագույնը երեք տարի ժամկետով ազատությունից զրկելու հետ կապված պատիժների դատապարտված անձինք» և արձանագրում է, որ նշված հանգամանքների պայմաններում իրավաչափ չէ ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա Ա. Սվազյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելը:
Դեռ ավելին՝ ՀՀ «անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի հիմքով Ա. Սվազյանը ենթակա է նշանակված պատժից ազատման:
Դատարանը հենվելով այս փաստարկների և մի շարք այլ իրավական նորմերի վրա, գտնում է, որ վճռաբեկ բողոքը պետք է բավարարել:
Վճռաբեկ դատարանը նաև բեկանում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2011 թ. ապրիլի 15-ի որոշումը և օրինական ուժ է տալիս Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2011 թ. հունվարի 24-ի դատավճռին:
Բացի այդ, Արշակ Մանուկի Սվազյանի նկատմամբ կիրառվում է «ՀՀ անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» 2011 թվականի մայիսի 26-ի ԱԺ որոշման 1-ին կետի 1-ին ենթակետը և նա ազատվում է նշանակված պատժից` 3 տարի ազատազրկումից:
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/25/2024 16:02 Հայաստանի պետական պարտքը 2024 թվականի հոկտեմբերի վերջի դրությամբ կազմում է 12.6 միլիարդ ԱՄՆ դոլար.Ավետիսյան
- 11/25/2024 15:16 Կրթվեք, աշխարհը բաց է. Քրիստինա Վարդանյան
- 11/25/2024 14:02 Ֆրանսիան հստակ հակահարված է տալիս Փաշինյանի անհեթեթությանը. Շարմազանով
- 11/25/2024 13:37 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին բախվել են «Nissan» և «Kia» մակնիշների ավտոմեքենաները
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/24/2024 20:29 Խոշոր վթար Շիրակում. 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
- 11/24/2024 18:34 «Նիվայի» մեջ ու դրանից դուրս թմրանյութ է հայտնաբերվել. 2 ձերբակալված կա. shamshyan.com
- 11/24/2024 18:12 Պատահար Դիմիտրով գյուղի մոտ. 3 մարդ տեղափոխվել է հիվանդանոց
- 11/24/2024 16:48 33-ամյա տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է. պարզվել է՝ հոսանքահարվել էր գազալցակայանում. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/25/2024 13:01 Արեգակի վրա X դասին մոտ հզոր բռնկում է տեղի ունեցել
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը