ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Տուժող. «Հակասություն չկա, ես ընդհանուր երևույթն եմ նկարագրել» 12/17/2012 19:18 | Քրեական խրոնիկոն
Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանում՝ դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, «Հարսնաքար» ռեստորանային համալիրի տարածքում հունիսի 17-ի բռնարարքի գործով այսօրվա նիստում հրապարակվեցին նախաքննության ընթացքում տուժող Արկադի Աղաջանյանի տված ցուցմունքները: Ըստ պաշտպանական կողմի, դրանց ու տուժողի դատաքննական ցուցմունքների միջև կան էական հակասություններ:
Այսպես, մասնավորապես, նախաքննական ցուցմունքում տուժողը հայտնել էր, որ տեսնելու դեպքում կճանաչի իրեն ծեծողներին: Եվս երեք անձանց հետ ամբաստանյալ Գարիկ Մարգարյանին ճանաչման ներկայացնելիս տուժողը հայտնել էր, որ ճանաչում է վերջինիս, նա «Հարսնաքար» ռեստորանային համալիրի ավտոկանգառում ծեծի է ենթարկել իրեն և իր ընկերներին՝ ճանաչել է նրան մարմնակազմվածքից և դեմքից:
Ամբաստանյալ Նորայր Հայրապետյանին ճանաչման ներկայացնելու ժամանակ տուժողը ճանաչել է ամբաստանյալին, նշելով, որ նա իրենց հետ կռվողների ու իրենց ծեծողների մեջ է եղել : Տուժողն ամբաստանյալին ճանաչել է բարձր հասակից, մարմնակազմվածքից, դեմքից: Ն.Հայրապետյանի հետ առերես հարցաքննության ժամանակ տուժողը նույնպես նշել է, որ ամբաստանյալը եղել է իրենց ծեծող անձանց մեջ, սակայն նշել է, որ չգիտե կոնկրետ իրեն ծեծե՞լ է, թե ոչ:
Ամբաստանյալ Արման Բաղդասարյանի հետ առերես հարցաքննության ժամանակ տուժողը հայտարարել էր. «Դուք և ձեր ընկերները ծեծել եք ինձ և իմ ընկերներին»: Ամբաստանյալ Արման Խաչատրյանին ճանաչման ներկայացնելու ժամանակ տուժողը նշել էր, որ նա իր և իր ընկերներին ծեծի ենթարկող անձանց մեջ է եղել, սակայն չի հիշել, թե կոնկրետ ում է հարվածել: Ամբաստանյալ Արթուր Բաբլոյանի հետ առերես հարցաքննության ժամանակ տուժողը հայտարարել էր, որ նա ձեռքերով ու ոտքերով հարվածել է իրեն ու իր ընկերներին:
Ի պատասխան պաշտպանական կողմի հարցերի՝ տուժող Արկադի Աղաջանյանը նշեց, որ ցուցմունքների միջև որևէ հակասություն չկա՝ ինքը պարզապես ընդհանուր երևույթն է նկարագրել: Նա հայտարարեց, որ ամբաստանյալների թվում իրեն ծեծած մարդ չկա, սակայն դժվարացավ նշել, թե իր ընկերներից ում են նրանք ծեծել: «Այդ դեպքում ինչո՞ւ եք այդպիսի ցուցմունք տվել» հարցին տուժողը պատասխանեց. «Ինձ պետք էր հնարավորինս շուտ դուրս գալ քննչական վարչությունից և լինել ընկերոջս՝ Վահե Ավետյանի, կողքին»: Հիշեցնենք, որ Վ.Ավետյանը ծեծից հետո անգիտակից վիճակում տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ 12 օր անց մահացել էր:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ