ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նախատեսվում է ներդնել շրջանառության հարկի համակարգ 12/17/2012 16:41 | Վարչական իրավունք
Ազգային ժողովը դեկտեմբերի 17-ին մեկնարկած արտահերթ նստաշրջանի առաջին նիստում առաջին ընթերցմամբ ընդունեց «Շրջանառության հարկի մասին» օրինագիծը և հարակից մի շարք օրենքներում փոփոխությունների և լրացումների փաթեթը:
Ըստ նախագծի, շրջանառության հարկն առևտրային կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի և նոտարների կողմից իրականացվող գործունեության համար պետական բյուջե վճարվող` ավելացված արժեքի հարկին (ԱԱՀ) և (կամ) շահութահարկին փոխարինող ուղղակի հարկ է:
Ինչպես ԱԺ վերջին քառօրյայում, ներկայացնելով կառավարության այս օրենսդրական նախաձեռնությունը, նշել էր հիմնական զեկուցող` ՀՀ ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանը, «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքի նախագծով տարեկան կտրվածքով մինչև 58,35մլն դրամ (առանց ԱԱՀ-ի) իրացման շրջանառություն ունեցող տնտեսավարող սուբյեկտների համար ներդրվում է շրջանառության հարկի համակարգ, որի կիրառությունը ենթադրում է, որ հարկային պարտավորությունը հաշվարկվելու է պարզ հարկային հաշվառմամբ` շրջանառության նկատմամբ որոշակի տոկոսներով:
Մասնավորապես, նախագծով առաջարկվում է շրջանառության հարկի հետևյալ դրույքաչափերը. առևտրական (առք ու վաճառքի) գործունեություն իրականացնողների համար շրջանառությունից 3,5 տոկոս, վարձակալությունից եկամուտներ, տոկոսներ, ռոյալթիներ, ակտիվների (այդ թվում` անշարժ գույքի) oտարումից եկամուտներ՝ 10 տոկոս, նոտարական գործունեությունից ստացվող եկամուտների համար՝ 20 տոկոս, այլ գործունեությամբ զբաղվողների համար շրջանառությունից՝ 5 տոկոս։
Շրջանառության հարկ վճարողները շրջանառության հարկի գծով հաշվարկները հարկային մարմին ներկայացվելու են և դրանց հիման վրա հարկի գումարները վճարվելու են եռամսյակային պարբերականությամբ, այսինքն` տարեկան կներկայացնեն ընդամենը 4 հաշվարկ-հաշվետվություն և 4 անգամ էլ կվճարեն իրենց հարկերը։
Վերացվում է ծախսերի հաշվառման համակարգը. այսուհետ շրջանառության հարկ վճարողները ստիպված չեն լինի հաշվառել և փաստաթղթերով հիմնավորել իրենց ծախսերը։
Ըստ Ս. Կարայանի, շրջանառության հարկ վճարողների հարկային բեռը թեթևացնելու և հարկային հաշվառումը պարզեցնելու նպատակով նախագծով առաջարկվում է, որ շրջանառության հարկ վճարողներն ազատվում են շուկայից առանց փաստաթղթերի կատարվող ձեռքբերումների գծով, որպես հարկային գործակալ, եկամտային հարկի գծով հարկային պարտավորությունները կատարելուց։
Բոլոր այն դեպքերում, երբ փոքր սուբյեկտները ձեռքբերումներ են իրականացնում շուկայից և, այսօրվա գործող օրենսդրության համաձայն, պետք է, որպես հարկային գործակալ, վճարեն 11% եկամտային հարկ: Շրջանառության հարկ վճարողներն ազատվում են այս հարկային բեռից։
Այս տնտեսվարողները նաև ազատվում են առաքվող, տրամադրվող կամ տեղափոխվող ապրանքների ու արտադրանքի գծով առաքումների գրքեր վարելու պարտավորությունից:
Նշենք, որ նախագծի առաջին ընթերցմամբ ընդունվելուն ձեռնպահ քվեարկեց «Բարգավաճ Հայաստան», դեմ` ընդդիմադիր «Հայ ազգային կոնգրես», ՀՅԴ և «Ժառանգություն» խմբակցությունները: Պատճառն այն էր, որ չնայած նրան, որ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը հայտնել էր, թե հանձնաժողովում նախագծի վերաբերյալ երեք քննարկումներ են կայացել, և առաջարկությունները մեծամասամբ ընդունվել են կառավարության ներկայացուցչի կողմից, այդուհանդերձ դրանք քվեարկության դրված օրենսդրական փաթեթում ներառված չէին:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ