Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/19/2025   17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում 01/19/2025   17:17 Թրամփը կոչ է արել փրկել Tik Tok-ը 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   16:53 Միածնաէջ Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել 01/19/2025   16:35 Գերմանական խոշոր բանկը կկրճատի հազարավոր աշխատակիցների 01/19/2025   16:16 Պուտինի նվերը Իրանի նախագահին՝ ի հիշատակ Մոսկվա այցի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ) 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին
01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/17/2025   20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/17/2025   19:00 Վառել են Արդարադատության նախարարության պաշտոնյայի «Nissan»-ը

Աղվան Հովսեփյան. «Վթարայինները վերանորոգում են առանց սեյսմազինվածությունը բարձրացնելու առաջադրանքի» 12/14/2012   19:24  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ

ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի մոտ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Հայաստանի ազգային գրադարանի, Շիրակի մարզի Մեծ Մանթաշի միջնակարգ դպրոցի և Մասիսի թիվ 5 ավագ դպրոցի վարչական շենքերի հիմնանորոգման համար ՀՀ պետական բյուջեով  հատկացված գումարների օգտագործման ընթացքում արձանագրված չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերի քննությամբ ի հայտ եկած հիմնախնդիրները:

Այդ մասին «Pastinfo.am»-ին տեղեկացրեց ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը, նշելով, որ խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա. Թամազյանը, ֆինանսների նախարար  Վ. Գաբրիելյանը, քաղաքաշինության նախարար Ս. Թադևոսյանը, գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության պետ Ա. Նիկողոսյանը, ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչության պետ Վ. Հարությունյանը, քաղաքաշինության նախարարության քաղաքաշինական ծրագրերի իրականացման գրասենյակի ղեկավար Հ. Սարգսյանը, ֆինանսների նախարարության  վերահսկողական տեսչության պետ Ս. Ղարիբյանը, նշված քրեական գործերով քննությունն իրականացնող քննիչը, դատավարական հսկողություն իրականացնող դատախազը և պատասխանատու պաշտոնատար այլ անձինք:

«Քրեական գործերի նախաքննության ընթացքում ի հայտ են եկել մի շարք խնդիրներ, որոնք լուրջ մտորելու տեղիք են տալիս, քանզի վերաբերում են ոչ միայն նախագծանախահաշվային փաստաթղթերի հիման վրա կապալառու կազմակերպությունների կողմից կատարված շինարարության ընթացքում թույլ տրված հավելագրումներին, որակին, այլ նաև՝ ի սկզբանե նախագծանախահաշվային փաստաթղթերի ճիշտ կազմմանը, այսինքն՝ կապալառու կազմակերպություններին ճիշտ առաջադրանք տալուն»,-  խորհրդակցության ընթացքում հայտարարել է ՀՀ գլխավոր դատախազը՝ արձանագրելով, որ, ըստ քննության տվյալների, պետական բյուջեից հատկացված  գումարները որոշ դեպքերում ոչ նպատակային են օգտագործվում, այլ խոսքով՝ փոշիացվում են՝ սխալ, ոչ լիարժեք առաջադրանքի հետևանքով:

Անդրադառնալով ազգային գրադարանի հիմնանորոգման աշխատանքներում արձանագրված չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործին՝ քննիչը տեղեկացրել է, որ  կատարողական  ակտերի կազմման ճշտության ստուգմամբ պարզվել է, որ  2008-2011թթ. կապալառու կազմակերպության կողմից կազմվել են 691.953.490 դրամի կատարողական ակտեր, ընդունման-հանձնման արձանագրություններով ֆինանսների նախարարությունը վճարել է 668.579.600 դրամ, իսկ 23.373.890 դրամը չի վճարել՝ կապալառուի կողմից ներկայացված աշխատանքները կատարված չլինելու պատճառաբանությամբ:

Ընդհանուր առմամբ հավելագրումների միջոցով, քննության տվյալներով,  պետությանը պատճառված վնասը ներկայումս կազմում է  36.880.200 դրամ: Քննարկման փուլում է կաղնու փայտից պատուհանների տեղադրման, գրադարանի պատերը սոսնձաներկից մաքրելու, ինչպես նաև՝ գրադարանի մուտքից դեպի Տերյան փողոց տանող հատվածի շինարարական աշխատանքների համար նախատեսված շուրջ 40 մլն դրամի արդյունավետ օգտագործման հարցը:

Սակայն ամենակարևոր խնդիրը  շենքի սեյսմակայունության հարցն է: «Հայսեյսմշին և ԿՊ ԳՀԻ» ԲԲ ընկերության եզրակացության համաձայն՝ գրադարանի շենքը 3-րդ աստիճանի վթարային կառույց է և անհրաժեշտ է իրականացնել սեյսմազինվածության բարձրացմանն ուղղված միջոցառումներ: Բացի այդ, առկա է հակահրդեհային համակարգի ներդրման կարիք: Իսկ նշված աշխատանքներն իրականացնելու դեպքում հիմնանորոգման համար ծախսված հարյուրավոր միլիոնները դառնում են անիմաստ:  ՀՀ գլխավոր դատախազը  վարույթն իրականացնող մարմնի առաջ խնդիր դրեց պարզել նախ՝ որքանով է կապալառու կազմակերպությունը արդյունավետ իրականացրել  պայմանագրով ստանձնած պարտավորությունները և հետո՝ ինչու պետության անունից պատվերը ձևակերպած համապատասխան պաշտոնատար անձինք առաջադրանքը ճիշտ չեն կազմել:

«Եթե շենքը սեյսմակայուն չէ, ապա ինչու է քաղաքաշինության նախարարությունը հիմնանորոգման խնդիր դրել՝ առանց սեյսմազինվածությունը բարձրացնելու առաջադրանքի: Նման պայմաններում, ակնհայտ է, որ եթե անգամ կապալառու կազմակերպությունը պատշաճ իրականացնի ստանձնած պարտավորությունը և փոխհատուցի պետությանը պատճառված վնասը, որը, ըստ ստուգման արդյունքների կազմում է մի քանի տասնյակ միլիոն դրամ, ապա միևնույն է գրադարանի հիմնանորոգման համար պետական բյուջեից  հատկացված հարյուրավոր միլիոնի դրամի ֆինանսավորումը դառնում է ոչ նպատակային, քանզի սեյսմազինվածությունը բարձրացնելուն ուղղված աշխատանքները կատարելուց հետո նախկինում կատարված հիմնանորոգումը կարժեզրկվի և կրկին վերանորոգում իրականացնելու անհրաժեշտություն կառաջանա»,- հայտարարել է ՀՀ գլխավոր դատախազը՝ ավելացնելով. «ակնհայտ է, որ կապալառու կազմակերպությունից չենք կարող պահանջել մի աշխատանք, որպիսի առաջադրանք չի տրվել, և վարույթն իրականացնող մարմինը պետք է պարզի, թե ինչու նման առաջադրանք չի տրվել: Կամ գործ ունենք չարամիտ դիտավորության հետ կամ էլ, մեղմ ասած, պաշտոնեական անփութության, անբարեխիղճ վերաբերմունքի, որի հետևանքով պետությանը պատճառվել են առանձնապես խոշոր չափերի վնաս»:

Նույն խնդիրը վերաբերում է նաև  Մասիս քաղաքի թիվ 5 ավագ դպրոցին, քանզի  նախագծանախահաշվային փաստաթղթերում չեն նախատեսվել  սեյսմազինվածության բարձրացման կամ ուժեղացման միջոցառումները: Մինչդեռ նախագծման փուլում կառույցի վնասվածության աստիճանը գնահատվել է  2-րդ աստիճանի, իսկ 2012թ. սեյսմիկ պաշտպանության ծառայությունը շենքի վնասվածության աստիճանը գնահատել է արդեն  3-րդ աստիճանի՝ անբավարար՝ առաջարկելով շահագործումն իրականացնել կառույցի ուժեղացումից և վերակառուցողական աշխատանքներից հետո: Հետևապես շենքի հիմնանորոգման համար ծախսված գումարները դառնում են ոչ նպատակային, քանզի այն վթարային է:  Ինչ վերաբերում է Մեծ Մանթաշի դպրոցին, ապա այս դպրոցի շենքը նույնպես ունի  սեյսմակայունությունը բարձրացնելու անհրաժեշտություն, բայց ի տարբերություն վերը նշված երկու դեպքերի, այդ առաջադրանքը տվյալ դեպքում ներառված է եղել  նախագծանախահաշվային փաստաթղթերում, ինչը, սակայն, պատշաճ չի կատարել կապալառու կազմակերպությունը: Արդյունքում՝ եթե նախկինում շենքի վնասվածության  աստիճանը գնահատվել է 2-րդ աստիճանի, ապա 2012 թվականին արդեն 3-րդ աստիճանի՝ անբավարար,   և պիտանի չէ շահագործման համար:
 
Խորհրդակցության ընթացքում ՀՀ գլխավոր դատախազը  հանձնարարեց ոստիկանության քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչությանը  ապահովել քրեական գործերով քննության բազմակողմանիությունը, լրիվությունն ու օբյեկտիվությունը և համարժեք իրավական գնահատական տալ ոչ միայն կապալառու կազմակերպությունների պատասխանատու անձանց գործողություններին՝ ստանձնած պայմանագրային պարտավորությունները ոչ պատշաճ իրականացնելու և հավելագրումներով կատարողական ակտեր ներկայացնելու համար, այլ նաև բոլոր այն պաշտոնատար անձանց գործողություններին, որոնց հետևանքով  նախագծանախահաշվային փաստաթղթերը կազմվել են թերի, ինչի արդյունքում էլ պետության հատկացրած գումարներն օգտագործվել են ոչ նպատակային: Միաժամանակ հանձնարարվեց դատախազական հսկողություն իրականացնող դատախազներին՝ խորհրդակցության արդյունքներով մշակել  նախաքննության աշխատանքային վարկածներ և հետամուտ լինել, որպեսզի քննության շրջանակներում նշանակվեն անհրաժեշտ բոլոր փորձաքննությունները՝ պարզաբանման ենթակա հարցերի պատասխանները ստանալու համար, ապահովել քրեական գործի նախաքննության օրինականությունը:


Հարակից հրապարակումներ`

21:21 07/12/2012  |  Քրեական խրոնիկոնՀարուցվել է քրեական գործ գազիֆիկացման աշխատանքների ընթացքում յուրացում կատարելու փաստով
21:00 07/12/2012  |  ԼՐԱՀՈՍՍոցիալական ոլորտի չարաշահումների ևս մեկ գործ ուղարկվել է դատարան
17:35 05/12/2012  |  ԼՐԱՀՈՍՉԺՀ գերագույն ժողովրդական դատախազության պատվիրակությունը Հայաստանում է
18:06 28/11/2012  |  Քրեական խրոնիկոնՄեղադրվում է զենք և ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելու և պահելու մեջ
15:57 22/11/2012  |  Քրեական խրոնիկոնՀարուցվել է քրեական գործ առանձնապես խոշոր չափերի գումար յուրացնելու դեպքի առթիվ
18:01 21/11/2012  |  Քրեական խրոնիկոնԿենսաթոշակների գործով «Շենգավիթ-1» բաժանմունքի 7 աշխատակիցների վերաբերյալ գործն ուղարկվել է դատարան
17:06 20/11/2012  |  Քրեական խրոնիկոնՎերականգնվել է պետությանը պատճառված վնասի 95 %-ը
18:10 19/11/2012  |  ԻՐԱԶԵԿՄԱՆ ՀԱՐԹԱԿԸնդունվում են հայտեր՝ դատախազների թեկնածությունների ցուցակը համալրելու նպատակով
16:42 19/11/2012  |  Քրեական խրոնիկոնՔրեական գործ` օտարերկրացիների ներգրավմամբ ապօրինի ձեռնարկատիրության համար
15:37 16/11/2012  |  Քրեական խրոնիկոնՄեղադրվում է դիտավորյալ սպանություն կատարելու մեջ

Արխիվ

[]