Թեմաներ
Շաբաթ 11 / 23 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/23/2024   20:45 ԱԺ պատվիրակությունը Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ մասնակցում է ՆԱՏՕ-ի ԽՎ աշնանային նստաշրջանին 11/23/2024   20:38 Երբ աշխարհում գործածվեց Արևմտյան Հայաստան տերմինը, մարդկությանը հայտնի չէին կովկասյան թաթարները. Շարմազանով 11/23/2024   20:18 ՌԴ ԱԻՆ-ը զգուշացնում է տորնադոների վտանգի մասին 11/23/2024   19:37 Ըստ էության, հրահանգ տրվեց ՍԴ-ին և ԱԺ-ին 11/23/2024   19:26 Վթարային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում նոյեմբերի 25/26-ին 11/23/2024   19:22 Դիետոլոգը՝ սննդակարգից ածխաջրերը բացառելու վտանգների մասին 11/23/2024   18:58 Կանադայի շրջակա միջավայրի նախարար Հ. Սթիվեն Գիլբոն կոչ է արել ազատ արձակել կալանավորված հայ բանտարկյալներին, որոնք ապօրինաբար պահվում են Ադրբեջանում 11/23/2024   18:44 «Որոշ շրջանակները» հիմա էլ լուռ-լուռ են. Վրթանեսյան 11/23/2024   18:35 Գլխավոր դատախազի կորտեժը կայանված էր ոչ թույլատրելի վայրում, մինչ նա գեղեցկության սրահում էր 11/23/2024   18:06 Կանանց իրավունքների խթանումը ոչ թե արտոնություններ տրամադրելու, այլ հավասար հնարավորություններ երաշխավորելու մասին է. Անահիտ Մանասյան 11/23/2024   17:37 Իսրայելական ավիահարվածի հետեւանքով Բեյրութում զոհերի թիվը հասել է 16-ի 11/23/2024   17:19 Վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկը նոր շունչ կհաղորդի Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգին․ ՆԳ նախարար 11/23/2024   17:03 Հորդառատ անձրեւները Թուրքիայում հանգեցրել են օդային հաղորդակցության խաթարումների. խոշոր քաղաքներում թռիչքները չեն ընդունել 11/23/2024   16:35 Հասանովը խորհրդակցություն է հրավիրել ադրբեջանա-հայկական սահմանին տիրող վիճակի վերաբերյալ 11/23/2024   16:20 ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հետևել է Նոր Հաճնի կամրջի շինաշխատանքներին 11/23/2024   16:16 Հանցագործություն կատարած մարդկանց հոգեբանությունում կա մեկ կարևոր առանձնահատկություն. Սիմոնյան 11/23/2024   16:08 Դովեղի դպրոցի շինարարության վրա այժմ ընդամենը 5 արաբ բանվոր է աշխատում. Ոսկան Սարգսյան 11/23/2024   16:03 Համացանցում են հայտնվել Բերձորում տեղի ունեցած երկրաշարժի կադրերը 11/23/2024   15:56 Ոչ մի արցախցի ամաչելու իրավունք չունի, արցախցիներն արել են ամեն հնարավորը. Ցանկացածին դա կարող եմ ասել ու ապացուցել. Մովսես Հակոբյան 11/23/2024   15:52 ՌԴ-ում ադրբեջանցին դանակահարել է ռուս հոկեյիստին՝ դիտողություն անելու պատճառով. մարզիկի մոտ ստամոքսի պատռվածք է ախտորոշվել 11/23/2024   15:49 Շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով 11/23/2024   15:28 Գալակտիկաների բախման ձայնային ալիքը հասել է Երկիր մոլորակ 11/23/2024   15:25 Իրանն ու Սաուդյան Արաբիան ձգտում են տարածաշրջանում խաղաղության հաստատման. Իրանի ԱԳՆ 11/23/2024   15:23 Արևմտյան Հայաստանը պատմական փաստ է՝ անկախ նրանից դա որևէ մեկի դուր է գալիս, թե ոչ. Արևմտյան Ադրբեջանի հետ համեմատելը տգիտության արդյունք է. ադրբեջանագետ 11/23/2024   14:41 Փաշինյանը խոստովանեց, որ իրականացրել է սահմանադրական հեղաշրջում. Ղազարյան 11/23/2024   14:23 Արցախը սպանել է, բանակը սպանել է, խորհրդանիշները սպանել է, պատմությունը սպանում է, հիմա խոսում է իր ''պարտքի" մասին, որովհետեւ պետականությունը կարող է կործանվել. քաղաքագետ 11/23/2024   14:19 Արագածոտնի մարզում «ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավորներ 11/23/2024   14:05 Անգելա Մերկելն անդրադարձել է ռուս-ուկրաինական հակամարտության դադարեցման հնարավորությանը 11/23/2024   13:48 Դուք ամենավերջին ձևով օգտագործվելու եք, ծառայեցվելու ու դեն եք շպրտվելու Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին 11/23/2024   13:24 Ստամբուլում ադրբեջանցի դիվանագետի մոտ 70 կգ ոսկի է հայտնաբերվել 11/23/2024   13:21 Իսրայելի պաշտպանության բանակը Բեյրութի հարավային արվարձանների երկու շրջանների բնակիչներին կոչ է արել տարհանվել 11/23/2024   13:16 Ոչ Նիկոլ Փաշինյանի դիմումը, ոչ որևէ այլ հանգամանք ինձ չի կարող կաշկանդել. Աղազարյան 11/23/2024   12:54 Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում 11/23/2024   12:10 Իսրայելի հզոր ավիահարվածը ցնցել է Բեյրութի կենտրոնը 11/23/2024   12:06 Հայաստանի ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա 11/23/2024   12:00 Բիոմետրիկ ծառայություններ՝ աշխարհահռչակ բիոտեխնոլոգիական, դեղագործական ընկերություններին. Մխիթար Հայրապետյանն այցելել է «Գուրուս» ընկերություն 11/23/2024   11:49 Կամ Փաշինյանը թիմին ակնարկում է, որ ստացել է «անվտանգության երաշխիք», եւ հորդորում է, որ նրանցից յուրաքանչյուրն էլ տեսնի իր «գլխի ճարը», կամ սկսում է «ներիշխանական» «թավշյա հեղափոխություն».Բադալյան 11/23/2024   11:35 Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության մրցութային խորհրդի կազմում քաղհասարակության ներկայացուցիչների ներգրավման մասին 11/23/2024   11:32 2024-ի հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779 151 11/23/2024   11:20 11 օր առաջ ադրբեջանցին ասել է բառացի նույն միտքը, ինչը Փաշինյանը ասաց հարցազրույցում՝ «արևմտյան Ադրբեջանը» համեմատելով Արևմտյան Հայաստանի հետ. Մամիջանյան 11/23/2024   11:11 Վերադարձի՛ր շարք. ՊՆ 11/23/2024   11:06 Արարատի մարզում 1-ամյա երեխան 2-րդ և 3-րդ աստիճանի ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն» 11/23/2024   11:03 «Գոյ» թատրոնի փակման փորձերը սպառնում են ազգային և առաջադեմ մշակութային կենտրոնների գոյությանը. Հայտարարություն 11/23/2024   11:01 «Արևմտյան Հայաստան» բերել նույնացնել նրա հետ, որ Ադրբեջանն ամենաբարձր մակարդակով Հայաստանը համարում է «Արևմտյան Ադրբեջան», տգիտությունից բացի նաև ստորություն է. Լեւոն Քոչարյան 11/23/2024   10:48 Իշխանությունը բանակի կերպափոխման նոր հայեցակարգ է ընդունել, որի 8-րդ գլուխը վերնագրված է` Անցում արհեստավարժ բանակի. Աբրահամյան 11/23/2024   10:37 Տիգրան Ավինյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը մեկնել է ԱՄՆ 11/23/2024   10:31 Մեկնարկել է Հայաստանում գործող բոլոր դատախազների համար նախատեսված դասընթացի երկրորդ փուլը 11/23/2024   10:29 ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 11/23/2024   08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ» 11/23/2024   08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
11/23/2024   15:56 Ոչ մի արցախցի ամաչելու իրավունք չունի, արցախցիներն արել են ամեն հնարավորը. Ցանկացածին դա կարող եմ ասել ու ապացուցել. Մովսես Հակոբյան 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/23/2024   13:16 Ոչ Նիկոլ Փաշինյանի դիմումը, ոչ որևէ այլ հանգամանք ինձ չի կարող կաշկանդել. Աղազարյան 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/23/2024   16:03 Համացանցում են հայտնվել Բերձորում տեղի ունեցած երկրաշարժի կադրերը 11/22/2024   23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ 11/22/2024   20:19 Մեծ տոկոսը կտրելու եմ կացնային ձեւով. Փաշինյան 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/23/2024   08:03 Ովքեր եւ ինչ ձեւաչափով կընտրեն Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ. թեկնածությունն է առաջադրելու նաեւ Էդգար Ղազարյանը. «Ժողովուրդ» 11/23/2024   08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ» 11/22/2024   16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ 11/22/2024   17:42 «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է 11/23/2024   18:35 Գլխավոր դատախազի կորտեժը կայանված էր ոչ թույլատրելի վայրում, մինչ նա գեղեցկության սրահում էր 11/22/2024   14:46 Հայաստանում 200 դպրոց չունի տնօրեն, դպրոցները հայտնվել են փակուղում. Հովսեփյան

ՌԼԿ-ն ըստ Ադրբեջանի կամ զբոսաշրջային Գաբալա 12/14/2012   12:09  |  Վերլուծություններ

Գաբալայի ռադիոլոկացիոն կայանը /ՌԼԿ/-ն Ռուսաստանի համար, որպես զինվորական օբյեկտ, պետք է ենթադրել, որ այլևս հետաքրքիր չէ: Համենայնդեպս այնքան հետաքրքիր չէ, որպեսզի համաձայներ ադրբեջանցիների առաջ քաշած վարձավճարների առասպելական չափերին:

Հակառակ պարագայում, չի բացառվում, որ ՌԴ-ն չձգտեր գտնել կայանի տարեկան 300 մլն դոլար վարձը սակարկելու ուղիներ կամ կանխիկի փոխարեն Ադրբեջանին չառաջարկեր «բնամթերքով», օրինակ՝ ռազմական տեխնիկայով փոխհատուցելու տարբերակներ:

Սա, ի միջի այլոց, որպես նախաբան, քանի որ օր ու գիշեր զինվող ադրբեջանցիները Գաբալայի ՌԼԿ-ի վարձավճարի գնի բարձրացման իրենց ծրագրերում դժվար թե հաշվի առած չլինեին նաև փոխհատուցում ստանալու այդ եղանակը:

Ինչևէ: Բայց պետք է նշել, որ Ռուսաստանի կողմից կայանի շահագործելու վերաբերյալ համաձայնություն ստանալու պարագայում Բաքուն, ունեցել է հարաբերություններ կառուցելու որոշակի ծրագրեր: Հակառակ դեպքում, երբ հարցն ստացավ վերջնական լուծում, ինչու՞ համար այսօր ամենատարբեր կարգի ադրբեջանցի պետական աստիճանավորները անդադրում կրկնում են իրենց երկրի, այսպես կոչված, «պաշտոնական դիրքորոշման» մասին, որն, օրինակ, այդ երկրի ռազմական գերատեսչության մամլո ծառայության ղեկավար Էլդար Սաբիրօղլու մոտ ունի այսպիսի ձևակերպում. «Ադրբեջանը հանդես է եկել ՌԼԿ-ն Ռուսաստանի կողմից վարձակալելու օգտին, սակայն... ....ռուսական կողմը չի համաձայնել»:

Այսօր հարցն արդեն ստացել է հստակ լուծում, և ինչ էլ խոսվի Գաբալայի շուրջ ռուսական ներկայությունը շարունակելու թեմայով, արդեն, ավելորդ է ասել, որ դա իրականության հետ որևէ առնչություն չի կարող ունենալ: Ռուսաստանը հեռացել է այդ օբյեկտից և շուտով այնտեղից կհանի նաև իր ունեցվածքը:

Այնպես, որ Ադրբեջանում շրջանառվող այն մտայնությունը, որ «Կրեմլը փորձում էր իր համար ամեն կերպ պահպանել այդ կարևոր հետախուզական օբյեկտը» ոչ միայն մոլորություն է, այլև Գաբալայի ՌԼԿ-ի վրա կառուցվող նրա հաշվարկների սխալ լինելու ապացույց:

Որ այդ «հույժ կարևոր ռազմական օբյեկտը» արդեն այլ ենթատեքստ ու բովանդակություն ուներ Ռուսաստանի համար, առավել քան ակնհայտ էր դեռ շատ ավելի վաղ: Բավական է հիշել 2007թ. հունիսի 7-ին Գերմանիայում կայացած «ութնյակի գագաթնաժողովում» Ռուսաստանի նախագահ Վ. Պուտինի ԱՄՆ-ին ուղղված կայանը միասին ղեկավարելու վերաբերյալ առաջարկությունը:

Ռուսաստանի նախագահը այն ժամանակ գտնում էր, որ Գաբալայի կայանը, մասնավորապես Իրանի դեմ, համատեղ «հակահրթիռային մոնիտորինգի» անցկացման հնարավորություն է: Սակայն, այդ առաջարկությունը ԱՄՆ-ը չընդունեց, դրանով իսկ, ևս մեկ անգամ, անուղղակի, ցույց տալով Գաբալայի ՌԼԿ-ի նկատմամբ մասնագիտական հետաքրքրությունների նեղացման իրական աստիճանը:

Նման հետաքրքրության չգոյությունն առավել քան հստակ և հասկանալի է: Ռուսաստանն այսօր իր տարածքում ունի Գաբալայի կայանին ոչ թե այլընտրանք, այլ բոլոր ցուցանիշներով գերազանցող Արմավիրի «Վորոնեժ-ԴՄ» ՌԼԿ-ն: Ի տարբերություն նախկին սերնդի ՌԼԿ-ների, այս կայանի տեխնիկական հնարավորությունները շատ ավելի արդյունավետ ու կատարելագործված են:

Ըստ ռուսական ՆՏՎ հեռուստակայանի՝ «Վորոնեժ-ԴՄ» կայանը շատ ավելի դյուրաշարժ է, հավաքվում է մոդուլներով և «նրա հնարավորությունները թույլ են տալիս վերահսկել Ռուսաստանից հազարավոր կմ-եր հարավ, Ատլանտյան օվկիանոսից մինչև Խաղաղ օվկիանոս»:

Աշխարհում դեռևս համարժեքը չունեցող կենտրոնի հրամանատար Վադիմ Սեվերովի ասելով` «Վորոնեժ-ԴՄ» կայանը «ընդունակ է հայտնաբերել բալիստիկ հրթիռները, որտեղից էլ որ դրանք արձակվեն՝ մայրցամաքից, թե սուզանավերից: Այստեղի տեխնիկական միջոցների գործունեության տիրույթում շարժվող տիեզերական օբյեկտները նույնպես հայտնաբերվում են»:

Ռուսական աղբյուրները նաև տեղեկացնում են, որ երկրի հարավում այդպիսի տվյալներով տեխնիկական միջոցների առկայությունը վերացնում է արտասահմանում ռադարներ ունենալու անհրաժեշտությունը:

Գաբալան ռուսական վերջին ներկայությունն էր Ադրբեջանում: Դեկտեմբերի 9-ը կարելի է նույնիսկ փաստել որպես այդ երկրի կողմնորոշման հստակեցման սահմանանիշ, որն արվեց ոչ ի նպաստ Ռուսաստանի: Այստեղ, անշուշտ, Բաքուն փորձեց իր խաղն ու շահերը համարժեք օգտավետությամբ իրականացնել: Սակայն հաշվի չէր առել տեխնոլոգիական առաջընթացի ռուսական հաջողությունները, որոնք այլընտրանքային արժեք ստացան Գաբալայի աշխարհագրական հարմար դիրքի նկատմամբ: Այդ մասին հաստատումները կարելի է ընթերցել ոչ միայն ռուսական համապատասխան ռազմական շրջանակների հավաստիացումներում, այլև դիվանագիտական մակարդակներում: Այս առումով հետաքրքիր փաստը արձանագրել են հենց իրենք՝ ադրբեջանցիները, որոնք Գաբալայի ՌԼԿ-ի շահագործման ժամկետից հետո, այդպես էլ, ռուսական կողմից չստացան օբյեկտի վարձակալման պայմանագիրը երկարացնելու մասին որևէ ակնարկ:

Այո, Գաբալայի խորհրդային ռադիոլոկացիոն կայանն իր դարն ապրել է: Այն այսօր չի կարող կատարել բարձր տեխնոլոգիական այն գործողությունները, ինչ-որ կատարում էր նախկինում: Դրա համար Ադրբեջանը չունի և դժվար թե տեսանելի ապագայում գտնի անհրաժեշտ լուծումներ: Նման հնարավորություններ չունի նաև Թուրքիան: Ըստ ամենայնի, նկատի ունենալով «Վորոնեժ-ԴՄ» կայանի առկայությունը, Գաբալայի հետ կապված ինչ-ինչ հաշվարկներ կատարելու ցանկություն չի առաջանա նաև ՆԱՏՕ-ի կամ ԱՄՆ-ի համապատասխան ծառայություններում նույնպես:

Դա հասկանում են նաև Ադրբեջանում: Ահա թե ինչու այդ երկրի ռազմական գերատեսչության մամլո ծառայության ղեկավար Էլդար Սաբիրօղլուն իր՝ վերջերս կատարած հայտարարության մեջ չբացառեց, որ «...օբյեկտի տարածքը, հաշվի առնելով այս տարածաշրջանում վերջին տարիներին զբոսաշրջության զարգացումը, պետք է ծառայի որպես հանգստյան գոտի»:

Սամվել Մարտիրոսյան


Արխիվ

[]