ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՌԼԿ-ն ըստ Ադրբեջանի կամ զբոսաշրջային Գաբալա 12/14/2012 12:09 | Վերլուծություններ
Գաբալայի ռադիոլոկացիոն կայանը /ՌԼԿ/-ն Ռուսաստանի համար, որպես զինվորական օբյեկտ, պետք է ենթադրել, որ այլևս հետաքրքիր չէ: Համենայնդեպս այնքան հետաքրքիր չէ, որպեսզի համաձայներ ադրբեջանցիների առաջ քաշած վարձավճարների առասպելական չափերին:
Հակառակ պարագայում, չի բացառվում, որ ՌԴ-ն չձգտեր գտնել կայանի տարեկան 300 մլն դոլար վարձը սակարկելու ուղիներ կամ կանխիկի փոխարեն Ադրբեջանին չառաջարկեր «բնամթերքով», օրինակ՝ ռազմական տեխնիկայով փոխհատուցելու տարբերակներ:
Սա, ի միջի այլոց, որպես նախաբան, քանի որ օր ու գիշեր զինվող ադրբեջանցիները Գաբալայի ՌԼԿ-ի վարձավճարի գնի բարձրացման իրենց ծրագրերում դժվար թե հաշվի առած չլինեին նաև փոխհատուցում ստանալու այդ եղանակը:
Ինչևէ: Բայց պետք է նշել, որ Ռուսաստանի կողմից կայանի շահագործելու վերաբերյալ համաձայնություն ստանալու պարագայում Բաքուն, ունեցել է հարաբերություններ կառուցելու որոշակի ծրագրեր: Հակառակ դեպքում, երբ հարցն ստացավ վերջնական լուծում, ինչու՞ համար այսօր ամենատարբեր կարգի ադրբեջանցի պետական աստիճանավորները անդադրում կրկնում են իրենց երկրի, այսպես կոչված, «պաշտոնական դիրքորոշման» մասին, որն, օրինակ, այդ երկրի ռազմական գերատեսչության մամլո ծառայության ղեկավար Էլդար Սաբիրօղլու մոտ ունի այսպիսի ձևակերպում. «Ադրբեջանը հանդես է եկել ՌԼԿ-ն Ռուսաստանի կողմից վարձակալելու օգտին, սակայն... ....ռուսական կողմը չի համաձայնել»:
Այսօր հարցն արդեն ստացել է հստակ լուծում, և ինչ էլ խոսվի Գաբալայի շուրջ ռուսական ներկայությունը շարունակելու թեմայով, արդեն, ավելորդ է ասել, որ դա իրականության հետ որևէ առնչություն չի կարող ունենալ: Ռուսաստանը հեռացել է այդ օբյեկտից և շուտով այնտեղից կհանի նաև իր ունեցվածքը:
Այնպես, որ Ադրբեջանում շրջանառվող այն մտայնությունը, որ «Կրեմլը փորձում էր իր համար ամեն կերպ պահպանել այդ կարևոր հետախուզական օբյեկտը» ոչ միայն մոլորություն է, այլև Գաբալայի ՌԼԿ-ի վրա կառուցվող նրա հաշվարկների սխալ լինելու ապացույց:
Որ այդ «հույժ կարևոր ռազմական օբյեկտը» արդեն այլ ենթատեքստ ու բովանդակություն ուներ Ռուսաստանի համար, առավել քան ակնհայտ էր դեռ շատ ավելի վաղ: Բավական է հիշել 2007թ. հունիսի 7-ին Գերմանիայում կայացած «ութնյակի գագաթնաժողովում» Ռուսաստանի նախագահ Վ. Պուտինի ԱՄՆ-ին ուղղված կայանը միասին ղեկավարելու վերաբերյալ առաջարկությունը:
Ռուսաստանի նախագահը այն ժամանակ գտնում էր, որ Գաբալայի կայանը, մասնավորապես Իրանի դեմ, համատեղ «հակահրթիռային մոնիտորինգի» անցկացման հնարավորություն է: Սակայն, այդ առաջարկությունը ԱՄՆ-ը չընդունեց, դրանով իսկ, ևս մեկ անգամ, անուղղակի, ցույց տալով Գաբալայի ՌԼԿ-ի նկատմամբ մասնագիտական հետաքրքրությունների նեղացման իրական աստիճանը:
Նման հետաքրքրության չգոյությունն առավել քան հստակ և հասկանալի է: Ռուսաստանն այսօր իր տարածքում ունի Գաբալայի կայանին ոչ թե այլընտրանք, այլ բոլոր ցուցանիշներով գերազանցող Արմավիրի «Վորոնեժ-ԴՄ» ՌԼԿ-ն: Ի տարբերություն նախկին սերնդի ՌԼԿ-ների, այս կայանի տեխնիկական հնարավորությունները շատ ավելի արդյունավետ ու կատարելագործված են:
Ըստ ռուսական ՆՏՎ հեռուստակայանի՝ «Վորոնեժ-ԴՄ» կայանը շատ ավելի դյուրաշարժ է, հավաքվում է մոդուլներով և «նրա հնարավորությունները թույլ են տալիս վերահսկել Ռուսաստանից հազարավոր կմ-եր հարավ, Ատլանտյան օվկիանոսից մինչև Խաղաղ օվկիանոս»:
Աշխարհում դեռևս համարժեքը չունեցող կենտրոնի հրամանատար Վադիմ Սեվերովի ասելով` «Վորոնեժ-ԴՄ» կայանը «ընդունակ է հայտնաբերել բալիստիկ հրթիռները, որտեղից էլ որ դրանք արձակվեն՝ մայրցամաքից, թե սուզանավերից: Այստեղի տեխնիկական միջոցների գործունեության տիրույթում շարժվող տիեզերական օբյեկտները նույնպես հայտնաբերվում են»:
Ռուսական աղբյուրները նաև տեղեկացնում են, որ երկրի հարավում այդպիսի տվյալներով տեխնիկական միջոցների առկայությունը վերացնում է արտասահմանում ռադարներ ունենալու անհրաժեշտությունը:
Գաբալան ռուսական վերջին ներկայությունն էր Ադրբեջանում: Դեկտեմբերի 9-ը կարելի է նույնիսկ փաստել որպես այդ երկրի կողմնորոշման հստակեցման սահմանանիշ, որն արվեց ոչ ի նպաստ Ռուսաստանի: Այստեղ, անշուշտ, Բաքուն փորձեց իր խաղն ու շահերը համարժեք օգտավետությամբ իրականացնել: Սակայն հաշվի չէր առել տեխնոլոգիական առաջընթացի ռուսական հաջողությունները, որոնք այլընտրանքային արժեք ստացան Գաբալայի աշխարհագրական հարմար դիրքի նկատմամբ: Այդ մասին հաստատումները կարելի է ընթերցել ոչ միայն ռուսական համապատասխան ռազմական շրջանակների հավաստիացումներում, այլև դիվանագիտական մակարդակներում: Այս առումով հետաքրքիր փաստը արձանագրել են հենց իրենք՝ ադրբեջանցիները, որոնք Գաբալայի ՌԼԿ-ի շահագործման ժամկետից հետո, այդպես էլ, ռուսական կողմից չստացան օբյեկտի վարձակալման պայմանագիրը երկարացնելու մասին որևէ ակնարկ:
Այո, Գաբալայի խորհրդային ռադիոլոկացիոն կայանն իր դարն ապրել է: Այն այսօր չի կարող կատարել բարձր տեխնոլոգիական այն գործողությունները, ինչ-որ կատարում էր նախկինում: Դրա համար Ադրբեջանը չունի և դժվար թե տեսանելի ապագայում գտնի անհրաժեշտ լուծումներ: Նման հնարավորություններ չունի նաև Թուրքիան: Ըստ ամենայնի, նկատի ունենալով «Վորոնեժ-ԴՄ» կայանի առկայությունը, Գաբալայի հետ կապված ինչ-ինչ հաշվարկներ կատարելու ցանկություն չի առաջանա նաև ՆԱՏՕ-ի կամ ԱՄՆ-ի համապատասխան ծառայություններում նույնպես:
Դա հասկանում են նաև Ադրբեջանում: Ահա թե ինչու այդ երկրի ռազմական գերատեսչության մամլո ծառայության ղեկավար Էլդար Սաբիրօղլուն իր՝ վերջերս կատարած հայտարարության մեջ չբացառեց, որ «...օբյեկտի տարածքը, հաշվի առնելով այս տարածաշրջանում վերջին տարիներին զբոսաշրջության զարգացումը, պետք է ծառայի որպես հանգստյան գոտի»:
Սամվել Մարտիրոսյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/23/2024 20:45 ԱԺ պատվիրակությունը Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ մասնակցում է ՆԱՏՕ-ի ԽՎ աշնանային նստաշրջանին
- 11/23/2024 20:38 Երբ աշխարհում գործածվեց Արևմտյան Հայաստան տերմինը, մարդկությանը հայտնի չէին կովկասյան թաթարները. Շարմազանով
- 11/23/2024 18:44 «Որոշ շրջանակները» հիմա էլ լուռ-լուռ են. Վրթանեսյան
- 11/23/2024 16:16 Հանցագործություն կատարած մարդկանց հոգեբանությունում կա մեկ կարևոր առանձնահատկություն. Սիմոնյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/23/2024 21:56 Երևանում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ու «Volvo» բեռնատարը
- 11/23/2024 21:01 Պարեկները մի իսկական «երկրաշարժ» են արել օրինախախտ վարորդների նկատմամբ. հայտնաբերել ու «պլաշչադկա» են տեղափոխել քաղաքը դիվադադար անողների ավտոմեքենաները
- 11/23/2024 16:03 Համացանցում են հայտնվել Բերձորում տեղի ունեցած երկրաշարժի կադրերը
- 11/23/2024 14:19 Արագածոտնի մարզում «ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավորներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից