ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Աղվան Հովսեփյան. «Վթարայինները վերանորոգում են առանց սեյսմազինվածությունը բարձրացնելու առաջադրանքի» 12/14/2012 19:24 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի մոտ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Հայաստանի ազգային գրադարանի, Շիրակի մարզի Մեծ Մանթաշի միջնակարգ դպրոցի և Մասիսի թիվ 5 ավագ դպրոցի վարչական շենքերի հիմնանորոգման համար ՀՀ պետական բյուջեով հատկացված գումարների օգտագործման ընթացքում արձանագրված չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերի քննությամբ ի հայտ եկած հիմնախնդիրները:
Այդ մասին «Pastinfo.am»-ին տեղեկացրեց ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը, նշելով, որ խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա. Թամազյանը, ֆինանսների նախարար Վ. Գաբրիելյանը, քաղաքաշինության նախարար Ս. Թադևոսյանը, գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության պետ Ա. Նիկողոսյանը, ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչության պետ Վ. Հարությունյանը, քաղաքաշինության նախարարության քաղաքաշինական ծրագրերի իրականացման գրասենյակի ղեկավար Հ. Սարգսյանը, ֆինանսների նախարարության վերահսկողական տեսչության պետ Ս. Ղարիբյանը, նշված քրեական գործերով քննությունն իրականացնող քննիչը, դատավարական հսկողություն իրականացնող դատախազը և պատասխանատու պաշտոնատար այլ անձինք:
«Քրեական գործերի նախաքննության ընթացքում ի հայտ են եկել մի շարք խնդիրներ, որոնք լուրջ մտորելու տեղիք են տալիս, քանզի վերաբերում են ոչ միայն նախագծանախահաշվային փաստաթղթերի հիման վրա կապալառու կազմակերպությունների կողմից կատարված շինարարության ընթացքում թույլ տրված հավելագրումներին, որակին, այլ նաև՝ ի սկզբանե նախագծանախահաշվային փաստաթղթերի ճիշտ կազմմանը, այսինքն՝ կապալառու կազմակերպություններին ճիշտ առաջադրանք տալուն»,- խորհրդակցության ընթացքում հայտարարել է ՀՀ գլխավոր դատախազը՝ արձանագրելով, որ, ըստ քննության տվյալների, պետական բյուջեից հատկացված գումարները որոշ դեպքերում ոչ նպատակային են օգտագործվում, այլ խոսքով՝ փոշիացվում են՝ սխալ, ոչ լիարժեք առաջադրանքի հետևանքով:
Անդրադառնալով ազգային գրադարանի հիմնանորոգման աշխատանքներում արձանագրված չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործին՝ քննիչը տեղեկացրել է, որ կատարողական ակտերի կազմման ճշտության ստուգմամբ պարզվել է, որ 2008-2011թթ. կապալառու կազմակերպության կողմից կազմվել են 691.953.490 դրամի կատարողական ակտեր, ընդունման-հանձնման արձանագրություններով ֆինանսների նախարարությունը վճարել է 668.579.600 դրամ, իսկ 23.373.890 դրամը չի վճարել՝ կապալառուի կողմից ներկայացված աշխատանքները կատարված չլինելու պատճառաբանությամբ:
Ընդհանուր առմամբ հավելագրումների միջոցով, քննության տվյալներով, պետությանը պատճառված վնասը ներկայումս կազմում է 36.880.200 դրամ: Քննարկման փուլում է կաղնու փայտից պատուհանների տեղադրման, գրադարանի պատերը սոսնձաներկից մաքրելու, ինչպես նաև՝ գրադարանի մուտքից դեպի Տերյան փողոց տանող հատվածի շինարարական աշխատանքների համար նախատեսված շուրջ 40 մլն դրամի արդյունավետ օգտագործման հարցը:
Սակայն ամենակարևոր խնդիրը շենքի սեյսմակայունության հարցն է: «Հայսեյսմշին և ԿՊ ԳՀԻ» ԲԲ ընկերության եզրակացության համաձայն՝ գրադարանի շենքը 3-րդ աստիճանի վթարային կառույց է և անհրաժեշտ է իրականացնել սեյսմազինվածության բարձրացմանն ուղղված միջոցառումներ: Բացի այդ, առկա է հակահրդեհային համակարգի ներդրման կարիք: Իսկ նշված աշխատանքներն իրականացնելու դեպքում հիմնանորոգման համար ծախսված հարյուրավոր միլիոնները դառնում են անիմաստ: ՀՀ գլխավոր դատախազը վարույթն իրականացնող մարմնի առաջ խնդիր դրեց պարզել նախ՝ որքանով է կապալառու կազմակերպությունը արդյունավետ իրականացրել պայմանագրով ստանձնած պարտավորությունները և հետո՝ ինչու պետության անունից պատվերը ձևակերպած համապատասխան պաշտոնատար անձինք առաջադրանքը ճիշտ չեն կազմել:
«Եթե շենքը սեյսմակայուն չէ, ապա ինչու է քաղաքաշինության նախարարությունը հիմնանորոգման խնդիր դրել՝ առանց սեյսմազինվածությունը բարձրացնելու առաջադրանքի: Նման պայմաններում, ակնհայտ է, որ եթե անգամ կապալառու կազմակերպությունը պատշաճ իրականացնի ստանձնած պարտավորությունը և փոխհատուցի պետությանը պատճառված վնասը, որը, ըստ ստուգման արդյունքների կազմում է մի քանի տասնյակ միլիոն դրամ, ապա միևնույն է գրադարանի հիմնանորոգման համար պետական բյուջեից հատկացված հարյուրավոր միլիոնի դրամի ֆինանսավորումը դառնում է ոչ նպատակային, քանզի սեյսմազինվածությունը բարձրացնելուն ուղղված աշխատանքները կատարելուց հետո նախկինում կատարված հիմնանորոգումը կարժեզրկվի և կրկին վերանորոգում իրականացնելու անհրաժեշտություն կառաջանա»,- հայտարարել է ՀՀ գլխավոր դատախազը՝ ավելացնելով. «ակնհայտ է, որ կապալառու կազմակերպությունից չենք կարող պահանջել մի աշխատանք, որպիսի առաջադրանք չի տրվել, և վարույթն իրականացնող մարմինը պետք է պարզի, թե ինչու նման առաջադրանք չի տրվել: Կամ գործ ունենք չարամիտ դիտավորության հետ կամ էլ, մեղմ ասած, պաշտոնեական անփութության, անբարեխիղճ վերաբերմունքի, որի հետևանքով պետությանը պատճառվել են առանձնապես խոշոր չափերի վնաս»:
Նույն խնդիրը վերաբերում է նաև Մասիս քաղաքի թիվ 5 ավագ դպրոցին, քանզի նախագծանախահաշվային փաստաթղթերում չեն նախատեսվել սեյսմազինվածության բարձրացման կամ ուժեղացման միջոցառումները: Մինչդեռ նախագծման փուլում կառույցի վնասվածության աստիճանը գնահատվել է 2-րդ աստիճանի, իսկ 2012թ. սեյսմիկ պաշտպանության ծառայությունը շենքի վնասվածության աստիճանը գնահատել է արդեն 3-րդ աստիճանի՝ անբավարար՝ առաջարկելով շահագործումն իրականացնել կառույցի ուժեղացումից և վերակառուցողական աշխատանքներից հետո: Հետևապես շենքի հիմնանորոգման համար ծախսված գումարները դառնում են ոչ նպատակային, քանզի այն վթարային է: Ինչ վերաբերում է Մեծ Մանթաշի դպրոցին, ապա այս դպրոցի շենքը նույնպես ունի սեյսմակայունությունը բարձրացնելու անհրաժեշտություն, բայց ի տարբերություն վերը նշված երկու դեպքերի, այդ առաջադրանքը տվյալ դեպքում ներառված է եղել նախագծանախահաշվային փաստաթղթերում, ինչը, սակայն, պատշաճ չի կատարել կապալառու կազմակերպությունը: Արդյունքում՝ եթե նախկինում շենքի վնասվածության աստիճանը գնահատվել է 2-րդ աստիճանի, ապա 2012 թվականին արդեն 3-րդ աստիճանի՝ անբավարար, և պիտանի չէ շահագործման համար:
Խորհրդակցության ընթացքում ՀՀ գլխավոր դատախազը հանձնարարեց ոստիկանության քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչությանը ապահովել քրեական գործերով քննության բազմակողմանիությունը, լրիվությունն ու օբյեկտիվությունը և համարժեք իրավական գնահատական տալ ոչ միայն կապալառու կազմակերպությունների պատասխանատու անձանց գործողություններին՝ ստանձնած պայմանագրային պարտավորությունները ոչ պատշաճ իրականացնելու և հավելագրումներով կատարողական ակտեր ներկայացնելու համար, այլ նաև բոլոր այն պաշտոնատար անձանց գործողություններին, որոնց հետևանքով նախագծանախահաշվային փաստաթղթերը կազմվել են թերի, ինչի արդյունքում էլ պետության հատկացրած գումարներն օգտագործվել են ոչ նպատակային: Միաժամանակ հանձնարարվեց դատախազական հսկողություն իրականացնող դատախազներին՝ խորհրդակցության արդյունքներով մշակել նախաքննության աշխատանքային վարկածներ և հետամուտ լինել, որպեսզի քննության շրջանակներում նշանակվեն անհրաժեշտ բոլոր փորձաքննությունները՝ պարզաբանման ենթակա հարցերի պատասխանները ստանալու համար, ապահովել քրեական գործի նախաքննության օրինականությունը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից