ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Պարտքը խոստացած ժամկետում չվճարելը հակաբարոյական վարքագիծ չի դիտվում 12/13/2012 12:19 | ԳՈՐԾ #
2009թ. ապրիլին Խաչիկ Ղազարյանը Կարեն Հովսեփյանին տալիս է 1.120.000 ՀՀ դրամ արժողության կոշիկ արտադրելու համար նախատեսված կաշի:
Բանավոր պայմանավորվածության համաձայն` Կ. Հովսեփյանը պարտավորվում է նշված կաշվի արժեքը մինչև 2009թ. մայիսի վերջը վճարել Խ. Ղազարյանին: Բայց պայմանավորված ժամկետին նա կարողանում է վճարել միայն 600.000 ՀՀ դրամ: Մնացած 520.000 ՀՀ դրամը վճարելու համար միջոցներ չունենալով` Կ. Հովսեփյանն առաջարկում է Խ. Ղազարյանին վերադարձնել կամ չիրացված կաշվի մնացորդը կամ էլ՝ մաս-մաս տալ դրա արժեքը: Վերջինս չի համաձայնում:
2009թ. օգոստոսի 4-ին կոշիկի արտադրամասում Կ. Հովսեփյանի և Խ. Ղազարյանի միջև նշված պարտքի շուրջ տեղի ունեցած հերթական խոսակցությունն ավարտվում է Կ. Հովսեփյանի պարանոցին հասցված բռունցքի, ապա նաև կյանքին վտանգ սպառնացող ծանր վնասվածքներ պատճառող այլ հարվածներով:
2009թ. հոկտեմբերի 14-ին ՀՀ ոստիկանության ՔԳՎ Էրեբունու քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը) հարուցվում է քրեական գործ, ապա՝ Խ. Ղազարյանին մեղադրանք է առաջադրվում ՀՀ քրեական օրենսգրքի նշված հոդվածի համապատասխան մասով:
2009թ. դեկտեմբերի 23-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվում է Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան: Արագացված դատական քննության կիրառմամբ 2010թ. փետրվարի 16-ի դատավճռով ամբաստանյալ Խաչիկ Ղազարյանը մեղավոր է ճանաչվում ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով (անզգուշությամբ մեկ ուրիշի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը) և դատապարտվում 3 տարվա ազատազրկման: ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա (պատիժը պայմանականորեն չկիրառելը) Խաչիկ Ղազարյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվում, և սահմանվում է 3 տարի ժամկետով փորձաշրջան:
Սակայն մեղադրողների վերաքննիչ բողոքի հիման վրա քննության առնելով գործը` վերաքննիչ դատարանը 2010թ. ապրիլի 7-ի որոշմամբ պատժի մասով փոփոխում է ընդհանուր իրավասության դատարանի 2010թ. փետրվարի 16-ի դատավճիռը: Խաչիկ Ղազարյանը մեղավոր է ճանաչվում ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով (անզգուշությամբ մեկ ուրիշի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը) և դատապարտվում ազատազրկման 3 տարի ժամկետով:
Ամբաստանյալ Խ. Ղազարյանի պաշտպանը վերաքննիչ դատարանի 2010թ. ապրիլի 7-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերում:
Բողոքի հեղինակը նշում է, որ վերաքննիչ դատարանի 2010թ. ապրիլի 7-ի որոշմամբ խախտվել են ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ (արդարության և պատասխանատվության անհատականացման սկզբունքը), 48-րդ (պատժի հասկացությունը և նպատակները) , 61-րդ (պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքները) , 62-րդ (պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքները) հոդվածների պահանջները և Խ. Ղազարյանի նկատմամբ նշանակվել է ոչ արդարացի պատիժ, որը չի համապատասխանում ինչպես կատարված հանցանքի ծանրությանը, այնպես էլ այն կատարելու հանգամանքներին, անհրաժեշտ և բավարար չէ նրան ուղղելու և նոր հանցագործությունները կանխելու համար: Մասնավորապես, հաշվի չեն առնվել ամբաստանյալի կողմից հանցանքը կատարելու հանգամանքները և հանցավորի անձնավորությունը:
Բողոքում նշվում է, որ ամբաստանյալի կատարած արարքը տուժողի անբարոյական վարքագծի հետևանք է, որն անբարո կերպով դրժել է միմյանց միջև ձեռք բերված բանավոր պայմանավորվածությունը և Խ. Ղազարյանին կանգնեցրել անսպասելի փաստի առջև:
Բողոքաբերը նաև ընդգծում է, որ գործում առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 62-րդ հոդվածով (պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքները) նախատեսված այնպիսի մեղմացուցիչ հանգամանքներ, ինչպիսիք են Խ. Ղազարյանի նախկինում դատապարտված չլինելը, դրական բնութագրվելը, խնամքին 3 անձ ունենալը, մեկ նորածին երեխայի առկայությունը, ընտանիքի սոցիալապես անապահով լինելը և ընտանիքի միակ կերակրող լինելու փաստը:
Վերոշարադրյալի հիման վրա բողոք բերած անձը եզրահանգում է, որ ամբաստանյալը գտնվում է ուղղման ճանապարհին, հասարակության համար որևէ վտանգ չի ներկայացնում, հետևաբար նրա նկատմամբ հնարավոր է կիրառել ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի պահանջները (պատիժը պայմանականորեն չկիրառելը):
Բողոքում նշված հիմքերի սահմաններում վերլուծելով գործի նյութերը` վճռաբեկ դատարանը գտավ, որ վճռաբեկ բողոքը պետք է մերժել:
Բողոքի մերժման պատճառների կարգում վճռաբեկը նշում է, որ, ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ հոդվածի համաձայն (արդարության և պատասխանատվության անհատականացման սկզբունքը)` հանցանք կատարած անձի նկատմամբ կիրառվող պատիժն արդարացի է, եթե համապատասխանում է հանցանքի ծանրությանը, դա կատարելու հանգամանքներին, հանցավորի անձնավորությանը, անհրաժեշտ և բավարար է անձին ուղղելու և նրա կողմից նոր հանցանքի կատարումը կանխելու համար:
Բացի այդ. «Սույն գործի նյութերից երևում է, որ Խ. Ղազարյանը, չհամաձայնվելով տուժող Կարեն Հովսեփյանի` պարտքը մաս-մաս վճարելու կամ չիրացված կաշվի մնացորդը վերադարձնելու խնդրանքին, բռունցքով հարվածել է նրա պարանոցին, տապալել գետնին և ոտքերով դիտավորությամբ հարվածներ հասցրել նրա մարմնի տարբեր մասերին` պատճառով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս»: Իսկ «Խ. Ղազարյանի հանցավոր գործողությունները դադարեցվել են արտադրամասի աշխատակցի ջանքերով, որպիսի հանգամանքը պատիժ նշանակելիս դատարանի կողմից անտեսվել է»:
Վճռաբեկ դատարանը նաև արձանագրում է, որ ամբաստանյալ Խ. Ղազարյանի կողմից ծանր հանցագործության կատարման նշված հանգամանքները «վկայում են նրա անձի հասարակական վտանգավորության բարձր աստիճանի մասին և բացառում են նրա նկատմամբ պատիժը պայմանականորեն չկիրառելու հնարավորությունը»:
Դատարանը նշում է, որ «Այս պայմաններում նախկինում դատապարտված չլինելը, դրական բնութագրվելը, խնամքին 3 անձ ունենալը, մեկ նորածին երեխայի առկայությունը, ընտանիքի սոցիալապես անապահով լինելը և վերջինիս ընտանիքի միակ կերակրող լինելու փաստը չեն վկայում այն հասարակական վտանգավորության բացակայության մասին, որը բնորոշ է Խ. Ղազարյանի կատարած հանցագործությանը»:
Վճռաբեկ դատարանն իր համաձայնությունն է արտահայտում ամբաստանյալ Խ. Ղազարյանի նկատմամբ նշանակված պատժատեսակի և պատժաչափի վերաբերյալ վերաքննիչ դատարանի հետևությունների հետ և գտնում, որ դրանք համապատասխանում են գործի փաստական հանգամանքներին: Ուստի, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Խ. Ղազարյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի՝ պատիժը պայմանականորեն չկիրառելու հատկանիշները չկիրառելու մասին վերաքննիչ դատարանի հետևությունը հիմնավորված և պատճառաբանված է:
Վճռաբեկն անդրադառնում է նաև տուժողին բողոք բերող կողմից հասցեագրված «հակաբարոյական արարքներ» որակմանը և նշում , որ «...վերցրած պարտքը խոստացած ժամկետում չվճարելը և այն մաս-մաս վերադարձնելու խոստում տալը չի կարող դիտվել որպես հակաբարոյական վարքագիծ»:
Ելնելով այս և էլի մի շարք հիմնավորումներից՝ վճռաբեկը գտնում է, որ «Վերաքննիչ դատարանի 2009 թվականի ապրիլի 7-ի որոշումը պետք է թողնել օրինական ուժի մեջ» և կայացնում է համապատասխան որոշում՝ վճռաբեկ բողոքը մերժվում է և ամբաստանյալ Խաչիկ Ղազարյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2010թ. ապրիլի 7-ի որոշումը թողնվեց ուժի մեջ:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/21/2024 08:33 Հաջորդն ովքեր են SMS ստանալու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:26 Փաշինյանը կանանց տեսակարար կշիռն ավելացրել է իշխանությունում․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:21 Ինչպե՞ս են պատրաստվում այս իշխանությանը զրկել ապագայում մանդատ ստանալու հնարավորությունից. «Փաստ»
- 11/21/2024 08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:14 ՔՊ պատգամավոր Զեյնալյանը հեռացել է անարդարության խոր զգացումով. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից