ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Շուտով կհրապարակվի ԱԱԾ նախկին քննիչ Վլադիմիր Կոթոլյանի գործով դատական ակտը 12/13/2012 17:15 | ԼՐԱՀՈՍ
Այսօր աշխատանքային օրվա ավարտին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, կհրապարակի կաշառք ստանալու մեջ մեղադրվող ՀՀ ԱԱԾ քննչական վարչության նախկին քննիչ Վլադիմիր Կոթոլյանի դեմ գործով դատական ակտը:
Մինչ դատարանի խորհրդակցական սենյակ մտնելը վերջին խոսքով հանդես եկավ ամբաստանյալը: Նա միացավ իր պաշտպանների՝ Վաղարշակ Գևորգյանի, Կարեն Քամալյանի և Էմիլ Պետրոսյանի միացյալ պաշտպանական ճառին, որում, ըստ ամբաստանյալի, ներկայացվել էին փաստեր առ այն, որ իր մեղքը չի ապացուցվել:
Նա ընդգծեց, որ ի տարբերություն նախաքննության և գործով առաջին դատաքննության, երկրորդ դատաքննությամբ անց է կացվել օբյեկտիվ ու մանրակրկիտ քննություն: Մասնավորապես դատարան են հրավիրվել նախորդ ատյաններում չհարցաքննված, քրեական գործով մեծ կարևորություն ներկայացնող վկաներ: Նրանց ցուցմունքներով, ըստ ամբաստանյալի, ևս մեկ անգամ հիմնավորվել է, որ իր նկատմամբ հարուցված գործն ու առաջադրված մեղադրանքը անհիմն է՝ «կառուցված ինչ-որ մեկի կամ մի խումբ անձանց շահադիտական, ցուցադրական որոշումների վրա»:
Ամբաստանյալն ընդգծեց, որ մեծ պատասխանատվությամբ է կատարել ՀՀ ԱԱԾ աշխատակցի պարտականությունները, և իր վարույթում գտնվող Հովհաննես Գևորգյանի գործի շրջանակներում ամեն գործողության վերաբերյալ տեղյակ է պահել իր վերադասին ու գործով դատավարական հսկողություն իրականացնող դատախազին:
Վ.Կոթոլյանը հայտարարեց, որ ինչպես նախկինում, այժմ էլ իրեն մեղավոր չի ճանաչում և ակնկալում է արդար ու օրենքի պահանջներին համապատասխան որոշում:
Հիշեցնենք, որ պաշտպանական կողմը միջնորդել էր կարճել քրեական գործը՝ հանցակազմի բացակայության հիմքով, իսկ մեղադրող Աշոտ Նադոյանը մեղադրական ճառում միջնորդել էր ամբաստանյալին դատապարտել 7 տարվա ազատազրկման և բռնագանձել անձնական գույքի 1/3-րդը: (Առաջին դատաքննությամբ ևս նա դատապարտվել է 7 տարվա ազատազրկման, դատավճիռը բեկանվել էր և ուղարկվել դատարան՝ նոր քննության:)
Ըստ մեղադրողի, դատաքննությամբ հաստատվել է, որ ԱԱԾ քննչական վարչության նախկին քննիչ Վլադիմիր Կոթոլյանն իր վարույթում գտնվող թմրանյութերի հայտնաբերման փաստով քննություն իրականացնելիս քրեական գործ չհարուցելու, մեղավոր անձանց պատասխանատվության չենթարկելու համար ստացել է առանձնապես խոշոր չափերի՝ 4000 ԱՄՆ դոլար կաշառք: Ըստ մեղադրողի, թմրանյութերի գործով անցնող անձը՝ Հովհաննես Գևորգյանը, միշտ ամբաստանյալի դեմ տվել է մեղադրող ցուցմունքներ, իսկ տարբեր ատյաններ ուղարկած դիմումներում վերջինիս հակառակ պնդումները պայմանավորված են գործով շահագրգիռ անձանց կողմից իր նկատմամբ գործադրվող ճնշումներով:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/16/2024 08:20 Մի խոստում էլ չկատարվեց․ «Հրապարակ»
- 11/16/2024 08:16 Նախընտրական քարոզչության «սեզոնը» կարելի է համարել բացված․«Հրապարակ»
- 11/16/2024 08:13 Հաստատվել է. ՔՊ-ն «չթույլատրված նվիրատվություններ» է ստացել, իսկ Արուսյակ Մանավազյանը՝ վարչական տույժ. «Ժողովուրդ»
- 11/16/2024 08:10 Առանց Փաշինյանի նիստ են արել․ ինչ են քննարկել․ «Հրապարակ»
- 11/16/2024 08:07 Գյումրիում քաղաքապետի թեկնածուների պակաս չկա. թեկնածությունը կառաջադրի Արայիկ Հարությունյանի ընկերը` Կարեն Պետրոսյանը. «Ժողովուրդ»
- 11/16/2024 08:04 Փաշինյանի տիկտոկերը լրագրողներին «դաստիարակելու» գործառույթ է ստանձնել․ «Հրապարակ»
- 11/16/2024 08:00 ԱԺ աշխատակազմը չի տրամադրում Ալեն Սիմոնյանի խուլիգանության մասին տեսանյութերը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/18/2024 17:35 Աննա Հակոբյանի հիմնադրամը կկազմակերպի ամանորյա մեծ վիճակահանություն. տոմսի արժեքը՝ 500 հազար, 1 մլն և 1,5 մլն դրամ
- 11/18/2024 17:28 Ի՞նչ է անում Նիկոլ Փաշինյանը. Լևոն Քոչարյան
- 11/18/2024 16:57 Առեղծվածային դեպք՝ Երևանում. Այրվածքաբանության ազգային կենտրոնի բակում կայանված ու չշահագործվող շտապօգնության ավտոմեքենայում հայտնաբերվել է տղամարդու մարմին
- 11/18/2024 14:56 ԱՄՆ-ից ընդհանուր առևտրաշրջանառությունը նվազել է 59%-ով. Գևորգ Պապոյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/18/2024 16:57 Առեղծվածային դեպք՝ Երևանում. Այրվածքաբանության ազգային կենտրոնի բակում կայանված ու չշահագործվող շտապօգնության ավտոմեքենայում հայտնաբերվել է տղամարդու մարմին
- 11/18/2024 14:08 Զոհված զինվորի մայրը ինքնասպանության փորձ է արել
- 11/18/2024 13:21 Լարված իրավիճակը՝ Երևանի Կոմիտասի պանթեոնի հարևանությամբ, պահպանվում է. բնակիչները պահանջում են քաղաքապետի տխրահռչակ որոշումը չեղարկել
- 11/18/2024 13:10 Երկրաշարժ Իրան-Ադրբեջան-Հայաստան սահմանային գոտում
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Հետաքրքիր է իմանալ
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից
- 11/07/2024 18:51 Ինչու ոչ մի դեպքում չի կարելի ձյուն ուտել
- 11/07/2024 17:46 NASA-ն հրապարակել է Յուպիտերի նոր լուսանկարները. դրանցում հստակ երևում են սառը ամպերն ու հսկա փոթորիկները