ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կքննվի «Հարսնաքար»-ի գործով տուժող կողմի վերաքննիչ բողոքը 12/13/2012 17:02 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
Դեկտեմբերի 20-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում կքննվի ընդդեմ ոստիկանության ու դատախազության «Հարսնաքար» ռեստորանային համալիրի տարածքում բռնարարքի գործով տուժող կողմի վերաքննիչ բողոքը: Այդ մասին «Pastinfo.am»-ի թղթակցին հայտնեց տուժողների ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը: Կողմը բողոք է ներկայացրել ընդդեմ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանի (նախագահող դատավոր Գագիկ Խանդանյան) նոյեմբերի 16-ին կայացրած որոշման, որով մերժվել էր նրանց բողոքը:
Ինչպես «Pastinfo.am»-ի թղթակցին հայտնեցին ՀՀ դատական դեպարտամենտի լրատվական ծառայությունից, վերաքննիչ բողոքը կքննվի Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Կարինե Ղազարյանի նախագահությամբ:
Հիշեցնենք, որ տուժող կողմի ներկայացուցիչներ Լուսինե Հակոբյանը, Տիգրան Եգորյանը և Վահե Գրիգորյանը պահանջում էին վերացնել քննիչի որոշումը, որով մերժվել են նախաքննության ընթացքում բացթողումների ու խախտումների շտկմանն ուղղված իրենց միջնորդությունները: Կողմը պահանջել էր նաև վերացնել քննիչի որոշման դեմ իրենց բողոքը մերժելու մասին գործով դատավարական հսկողություն իրականացնող դատախազի որոշումը: Տուժող կողմը պահանջել էր պարտավորեցնել «թույլ տրված խախտումներով և բացթողումներով գործը վերադարձնել քննիչին՝ լրացուցիչ քննություն կատարելու համար»:
Կողմը պնդում է նաև, որ գործի նախաքննությունը վերսկսվի Հատուկ քննչական ծառայությունում՝ պաշտոնատար անձանց գործողությունները և դրանց շարժառիթները պարզելու համար:
Ըստ տուժող կողմի ներկայացուցիչների՝ նախաքննության մարմնի ամենամեծ բացթողումն այն է, որ չի պարզվել, թե կոնկրետ ում հարվածը կամ հարվածներն են պատճառել տուժող Վահե Ավետյանի մահը, ուստի «չի բացահայտվել տուժողի սպանությունը»: Կողմը գտնում է, որ սխալ է սպանությունը դիտավորությամբ ծանր մարմնական վնասվածք հասցնել որակելը՝ ի սկզբանե ծանր մարմնական վնասվածքն եղել է կյանքի հետ անհամատեղելի: Տուժող կողմը վստահ է, որ «նախաքննությունը հապշտապ ավարտելու հետևանքով» չի պարզվել հանցագործության մեղսակից անձը՝ բացահայտված 6 անձանցից 5-ը թիկնապահներ են եղել, և որևէ քայլ չէին կարող կատարել առանց համալիրի սեփականատեր Ռուբեն Հայրապետյանի հանձնարարության կամ իմացության:
Գործով դատավարական հսկողություն իրականացնող դատախազ Արթուր Դավթյանը գտել է, որ բողոքն անհիմն է, չի բխում քրեական դատավարության օրենսգրքի պահանջներից և ենթակա է մերժման: Նա պարզաբանել էր, որ 6 մեղադրյալներին նույն մեղադրանքն է առաջադրվել, քանի որ նրանք միասնական դիտավորությամբ փորձել են վնաս պատճառել մի խումբ անձանց առողջությանը: Ըստ մեղադրողի, դատարանը կարող է քննության արդյունքում փոխել հանցագործության քրեաիրավական գնահատականը՝ նաև մեղադրանքը խստացնելով, դա անդառնալի չէ:
Ըստ նրա, գործի նախաքննության ավարտումը հապշտապ չի եղել, գործը քննվել է ողջամիտ ժամկետում, ինչը իրավունքի միջազգային նորմերի ու հանրային պահանջ է:
Ա. Դավթյանը հավելել էր, որ տուժող կողմի միջնորդությունների մի մասն առնչվում է հանցագործության այլ հնարավոր մասնակիցների բացահայտմանը: Դրա համար գործից մաս է անջատվել, ընթացող նախաքննության շրջանակում քննչական, օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվում են:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/16/2024 08:20 Մի խոստում էլ չկատարվեց․ «Հրապարակ»
- 11/16/2024 08:16 Նախընտրական քարոզչության «սեզոնը» կարելի է համարել բացված․«Հրապարակ»
- 11/16/2024 08:13 Հաստատվել է. ՔՊ-ն «չթույլատրված նվիրատվություններ» է ստացել, իսկ Արուսյակ Մանավազյանը՝ վարչական տույժ. «Ժողովուրդ»
- 11/16/2024 08:10 Առանց Փաշինյանի նիստ են արել․ ինչ են քննարկել․ «Հրապարակ»
- 11/16/2024 08:07 Գյումրիում քաղաքապետի թեկնածուների պակաս չկա. թեկնածությունը կառաջադրի Արայիկ Հարությունյանի ընկերը` Կարեն Պետրոսյանը. «Ժողովուրդ»
- 11/16/2024 08:04 Փաշինյանի տիկտոկերը լրագրողներին «դաստիարակելու» գործառույթ է ստանձնել․ «Հրապարակ»
- 11/16/2024 08:00 ԱԺ աշխատակազմը չի տրամադրում Ալեն Սիմոնյանի խուլիգանության մասին տեսանյութերը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/18/2024 17:35 Աննա Հակոբյանի հիմնադրամը կկազմակերպի ամանորյա մեծ վիճակահանություն. տոմսի արժեքը՝ 500 հազար, 1 մլն և 1,5 մլն դրամ
- 11/18/2024 17:28 Ի՞նչ է անում Նիկոլ Փաշինյանը. Լևոն Քոչարյան
- 11/18/2024 16:57 Առեղծվածային դեպք՝ Երևանում. Այրվածքաբանության ազգային կենտրոնի բակում կայանված ու չշահագործվող շտապօգնության ավտոմեքենայում հայտնաբերվել է տղամարդու մարմին
- 11/18/2024 14:56 ԱՄՆ-ից ընդհանուր առևտրաշրջանառությունը նվազել է 59%-ով. Գևորգ Պապոյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/18/2024 22:22 Վրաերթ՝ Կապանում. 21-ամյա վարորդը «Nissan Tiida»-ով վրաերթի է ենթարկել 27-ամյա հետիոտնին. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց
- 11/18/2024 22:08 Ողբերգական ավտովթար՝ ՌԴ-ում՝ ազգությամբ հայերի մասնակցությամբ․ «Mercedes G500»-ը դուրս է թռել արագընթաց ավտոմայրուղուց․ կա 3 զոհ և 3 վիրավոր
- 11/18/2024 21:49 Վայքում ոստիկանները հայտնաբերել ու վնասազերծել են առանձնապես ծանր հանցանքի համար փախուստի դիմած կալանավորվածին
- 11/18/2024 21:21 Դավիթ Բեկի փողոցում ավտոմեքենան բախվել է էլեկտրական սյանը. սյունը շրջվել է և միակողմանի փակել ավտոճանապարհը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Հետաքրքիր է իմանալ
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից
- 11/07/2024 18:51 Ինչու ոչ մի դեպքում չի կարելի ձյուն ուտել
- 11/07/2024 17:46 NASA-ն հրապարակել է Յուպիտերի նոր լուսանկարները. դրանցում հստակ երևում են սառը ամպերն ու հսկա փոթորիկները