ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Արմենիավիժն». «Կրկնակի փորձաքննությունը կբերի սպառողների շահերի ոտնահարման» 12/13/2012 12:15 | ԼՐԱՀՈՍ
Ս/թ նոյեմբերի 28-ին մեր կայքում հրապարակված «Դեղերի մասին» օրենքը չի կարգավորում կենսահավելումների շրջանառությունը» հրապարակմանն արձագանքել է «Արմենիավիժն» ընկերությունը:
Հիշեցնենք, որ նշված հրապարակման մեջ անդրադարձ էր կատարվել ՀՀ ԱՆ Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի կողմից վերջին տարիներին հայտնաբերված կեղծման դեպքերին, որոնք հիմնականում վերաբերում են կենսաակտիվ հավելումներին, ինչպես նաև ներկայացվել էր կենտրոնի փոխտնօրենի կարծիքն այն մասին, որ «կենսաակտիվ հավելում արտադրողները տարբեր քիմիական նյութեր ավելացնելու ճանապարհով փորձում են գրավել սպառողին՝ դրանք գովազդելով որպես բուժամիջոց»:
Անդրադառնալով վերը ներկայացված տեսակետին՝ ընկերության տնօրեն Հ. Խորոզյանը նշել է.
«Մեր կարծիքով՝ նման ընդհանուր մեկնաբանումը կարող է ստվերել բարեխիղճ արտադրողների հեղինակությունը:
Անդրադառնալով կենսաբանական հավելումների Հայաստան անարգել ներկրմանը և «Դեղերի մասին» գործող օրենքով դրանց ոչ կարգավորված լինելուն, նշեմ, որ 2012թ. փետրվար ամսից, մեր կարծիքով, ՀՀ-ում ԿԱՀ-երի շրջանառությունը կարգավորվում է օրենքով:
Հոդվածում նշված է, որ ԿԱՀ-երի մասին առանձին նոր օրենքի շրջանակներում արտադրանքը մինչև շուկա մտնելը Հայաստանում պետք է ենթարկվի փորձաքննության:
ԿԱՀ-երի դաշտի նկատմամբ վերահսկողության կիրառումը ողջունելի է, սակայն, Հայաստանում պարտադիր փորձաքննության պահանջը չի կարող վերաբերել ամբողջ դաշտին: Ինչպես հայտնի է՝ Հայաստանը տարբեր երկրների հետ ունի լաբորատոր փորձաքննությունների արդյունքների փոխճանաչման միջպետական պայմանագրեր, և մեր կարծիքով, Հայաստան ներմուծելիս արտադրանքի կրկնակի փորձաքննությունը կբերի սպառողների շահերի ոտնահարման, կոռուպցիոն ռիսկերի ավելացման և դաշտի մոնոպոլիզացման: Դա այն դեպքում, երբ կառավարությունն իր գործունեության գերակա ուղղություններից է հայտարարել գործարար և ներդրումային միջավայրի բարելավումը, ծառայությունների և վարչարարական ընթացակարգերի պարզ, թափանցիկ և քիչ ծախսատար միջավայրի ստեղծումը, հավասար մրցակցային պայմանների ապահովումը:
Օրինակ՝ արդեն շուրջ 7 տարի է «Արմենիավիժն» ընկերությունը զբաղվում է կենսաբանական ակտիվ հավելումների (ԿԱՀ-երի) ներմուծմամբ և վաճառքով: Ամբողջ ապրանքատեսականին արտադրվում է GMP (Goog Manufacturing Practice - Արտադրության պատշաճ պայմաններ) արտադրանքի որակի բարձր չափանիշներին համապատասխանող արտադրությունում, ինչպես նաև ունի ISO22000 միջազգային սերտիֆիկացման ստանդարտ, որով սահմանվում են սննդամթերքի անվտանգության կառավարման համակարգերի պահանջները։
Արտադրության և որակի նման ստանդարտներն արդեն իսկ թույլ են տալիս սպառողին զերծ մնալ անորակ, վտանգավոր և անօրինական արտադրանքից և գոնե այժմ դժվար է պատկերացնել, որ Հայաստանում նման փորձաքննության հնարավորություն լինի:
Նշեմ նաև, որ դեռևս 2005թ. մեր ընկերության կողմից ներմուծված ամբողջ արտադրանքը հավաստագրվել է ՀՀ ԱՆ դեղերի և բժշկական տեխնոլոգիաների կենտրոնում, այն դեպքում, երբ ԿԱՀ-երի հավաստագրումը չէր կանոնակարգվում օրենքով»:
Հ.Գ.
Հաշվի առնելով թեմայի հրատապությունը՝ խմբագրությունը պատրաստակամ է ներկայացնել խնդրով շահագրգիռ այլ կողմերի տեսակետները ևս:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ