Թեմաներ
Շաբաթ 11 / 23 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/23/2024   21:56 Երևանում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ու «Volvo» բեռնատարը 11/23/2024   21:42 Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում նոյեմբերի 25/26-ին 11/23/2024   21:33 Մայր Աթոռում կատարվեց սարկավագների ընծայման կարգը 11/23/2024   21:31 Բազմազավակ չինուհին որոշել է չինական բոլոր 12 կենդանակերպի նշանների երեխաներ ունենալ 11/23/2024   21:27 Տարածաշրջանը կարող է պայթել, Ադրբեջանը սպասում հարմար պահի․ Հայկ Նահապետյան (տեսանյութ) 11/23/2024   21:05 Միֆ է, օրգանիզմը չի կարող չընդունել իմպլանտատը, հավանականությունը 1 տոկոս է. բժիշկ-իմպլանտոլոգ 11/23/2024   21:01 Պարեկները մի իսկական «երկրաշարժ» են արել օրինախախտ վարորդների նկատմամբ. հայտնաբերել ու «պլաշչադկա» են տեղափոխել քաղաքը դիվադադար անողների ավտոմեքենաները 11/23/2024   20:54 Ադրբեջանի դատախազությունը Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբանին թույլ չի տվել այցելել Բաքու 11/23/2024   20:45 ԱԺ պատվիրակությունը Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ մասնակցում է ՆԱՏՕ-ի ԽՎ աշնանային նստաշրջանին 11/23/2024   20:38 Երբ աշխարհում գործածվեց Արևմտյան Հայաստան տերմինը, մարդկությանը հայտնի չէին կովկասյան թաթարները. Շարմազանով 11/23/2024   20:18 ՌԴ ԱԻՆ-ը զգուշացնում է տորնադոների վտանգի մասին 11/23/2024   19:37 Ըստ էության, հրահանգ տրվեց ՍԴ-ին և ԱԺ-ին 11/23/2024   19:26 Վթարային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում նոյեմբերի 25/26-ին 11/23/2024   19:22 Դիետոլոգը՝ սննդակարգից ածխաջրերը բացառելու վտանգների մասին 11/23/2024   18:58 Կանադայի շրջակա միջավայրի նախարար Հ. Սթիվեն Գիլբոն կոչ է արել ազատ արձակել կալանավորված հայ բանտարկյալներին, որոնք ապօրինաբար պահվում են Ադրբեջանում 11/23/2024   18:44 «Որոշ շրջանակները» հիմա էլ լուռ-լուռ են. Վրթանեսյան 11/23/2024   18:35 Գլխավոր դատախազի կորտեժը կայանված էր ոչ թույլատրելի վայրում, մինչ նա գեղեցկության սրահում էր 11/23/2024   18:06 Կանանց իրավունքների խթանումը ոչ թե արտոնություններ տրամադրելու, այլ հավասար հնարավորություններ երաշխավորելու մասին է. Անահիտ Մանասյան 11/23/2024   17:37 Իսրայելական ավիահարվածի հետեւանքով Բեյրութում զոհերի թիվը հասել է 16-ի 11/23/2024   17:19 Վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկը նոր շունչ կհաղորդի Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգին․ ՆԳ նախարար 11/23/2024   17:03 Հորդառատ անձրեւները Թուրքիայում հանգեցրել են օդային հաղորդակցության խաթարումների. խոշոր քաղաքներում թռիչքները չեն ընդունել 11/23/2024   16:35 Հասանովը խորհրդակցություն է հրավիրել ադրբեջանա-հայկական սահմանին տիրող վիճակի վերաբերյալ 11/23/2024   16:20 ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հետևել է Նոր Հաճնի կամրջի շինաշխատանքներին 11/23/2024   16:16 Հանցագործություն կատարած մարդկանց հոգեբանությունում կա մեկ կարևոր առանձնահատկություն. Սիմոնյան 11/23/2024   16:08 Դովեղի դպրոցի շինարարության վրա այժմ ընդամենը 5 արաբ բանվոր է աշխատում. Ոսկան Սարգսյան 11/23/2024   16:03 Համացանցում են հայտնվել Բերձորում տեղի ունեցած երկրաշարժի կադրերը 11/23/2024   15:56 Ոչ մի արցախցի ամաչելու իրավունք չունի, արցախցիներն արել են ամեն հնարավորը. Ցանկացածին դա կարող եմ ասել ու ապացուցել. Մովսես Հակոբյան 11/23/2024   15:52 ՌԴ-ում ադրբեջանցին դանակահարել է ռուս հոկեյիստին՝ դիտողություն անելու պատճառով. մարզիկի մոտ ստամոքսի պատռվածք է ախտորոշվել 11/23/2024   15:49 Շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով 11/23/2024   15:28 Գալակտիկաների բախման ձայնային ալիքը հասել է Երկիր մոլորակ 11/23/2024   15:25 Իրանն ու Սաուդյան Արաբիան ձգտում են տարածաշրջանում խաղաղության հաստատման. Իրանի ԱԳՆ 11/23/2024   15:23 Արևմտյան Հայաստանը պատմական փաստ է՝ անկախ նրանից դա որևէ մեկի դուր է գալիս, թե ոչ. Արևմտյան Ադրբեջանի հետ համեմատելը տգիտության արդյունք է. ադրբեջանագետ 11/23/2024   14:41 Փաշինյանը խոստովանեց, որ իրականացրել է սահմանադրական հեղաշրջում. Ղազարյան 11/23/2024   14:23 Արցախը սպանել է, բանակը սպանել է, խորհրդանիշները սպանել է, պատմությունը սպանում է, հիմա խոսում է իր ''պարտքի" մասին, որովհետեւ պետականությունը կարող է կործանվել. քաղաքագետ 11/23/2024   14:19 Արագածոտնի մարզում «ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավորներ 11/23/2024   14:05 Անգելա Մերկելն անդրադարձել է ռուս-ուկրաինական հակամարտության դադարեցման հնարավորությանը 11/23/2024   13:48 Դուք ամենավերջին ձևով օգտագործվելու եք, ծառայեցվելու ու դեն եք շպրտվելու Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին 11/23/2024   13:24 Ստամբուլում ադրբեջանցի դիվանագետի մոտ 70 կգ ոսկի է հայտնաբերվել 11/23/2024   13:21 Իսրայելի պաշտպանության բանակը Բեյրութի հարավային արվարձանների երկու շրջանների բնակիչներին կոչ է արել տարհանվել 11/23/2024   13:16 Ոչ Նիկոլ Փաշինյանի դիմումը, ոչ որևէ այլ հանգամանք ինձ չի կարող կաշկանդել. Աղազարյան 11/23/2024   12:54 Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում 11/23/2024   12:10 Իսրայելի հզոր ավիահարվածը ցնցել է Բեյրութի կենտրոնը 11/23/2024   12:06 Հայաստանի ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա 11/23/2024   12:00 Բիոմետրիկ ծառայություններ՝ աշխարհահռչակ բիոտեխնոլոգիական, դեղագործական ընկերություններին. Մխիթար Հայրապետյանն այցելել է «Գուրուս» ընկերություն 11/23/2024   11:49 Կամ Փաշինյանը թիմին ակնարկում է, որ ստացել է «անվտանգության երաշխիք», եւ հորդորում է, որ նրանցից յուրաքանչյուրն էլ տեսնի իր «գլխի ճարը», կամ սկսում է «ներիշխանական» «թավշյա հեղափոխություն».Բադալյան 11/23/2024   11:35 Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության մրցութային խորհրդի կազմում քաղհասարակության ներկայացուցիչների ներգրավման մասին 11/23/2024   11:32 2024-ի հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779 151 11/23/2024   11:20 11 օր առաջ ադրբեջանցին ասել է բառացի նույն միտքը, ինչը Փաշինյանը ասաց հարցազրույցում՝ «արևմտյան Ադրբեջանը» համեմատելով Արևմտյան Հայաստանի հետ. Մամիջանյան 11/23/2024   11:11 Վերադարձի՛ր շարք. ՊՆ 11/23/2024   11:06 Արարատի մարզում 1-ամյա երեխան 2-րդ և 3-րդ աստիճանի ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»
11/23/2024   15:56 Ոչ մի արցախցի ամաչելու իրավունք չունի, արցախցիներն արել են ամեն հնարավորը. Ցանկացածին դա կարող եմ ասել ու ապացուցել. Մովսես Հակոբյան 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/23/2024   13:16 Ոչ Նիկոլ Փաշինյանի դիմումը, ոչ որևէ այլ հանգամանք ինձ չի կարող կաշկանդել. Աղազարյան 11/23/2024   21:01 Պարեկները մի իսկական «երկրաշարժ» են արել օրինախախտ վարորդների նկատմամբ. հայտնաբերել ու «պլաշչադկա» են տեղափոխել քաղաքը դիվադադար անողների ավտոմեքենաները 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/23/2024   16:03 Համացանցում են հայտնվել Բերձորում տեղի ունեցած երկրաշարժի կադրերը 11/22/2024   23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ» 11/22/2024   20:19 Մեծ տոկոսը կտրելու եմ կացնային ձեւով. Փաշինյան 11/23/2024   08:03 Ովքեր եւ ինչ ձեւաչափով կընտրեն Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ. թեկնածությունն է առաջադրելու նաեւ Էդգար Ղազարյանը. «Ժողովուրդ» 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/23/2024   08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ» 11/23/2024   18:35 Գլխավոր դատախազի կորտեժը կայանված էր ոչ թույլատրելի վայրում, մինչ նա գեղեցկության սրահում էր 11/22/2024   16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ 11/23/2024   19:26 Վթարային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում նոյեմբերի 25/26-ին 11/22/2024   17:42 «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է 11/22/2024   17:39 Գարո Փայլանը երազում է, որ ադրբեջանցիները հանգիստն անցկացնեն Սևանա լճում

Ո՞վ կվարձի Գաբալան 12/11/2012   19:20  |  Վերլուծություններ

Գաբալայի ռադիոլոկացիոն կայանից (ՌԼԿ) Ռուսաստանը հրաժարվեց: Այդ տեղեկատվությունը, հղում անելով Ադրբեջանի արտգործնախարարությանը, լրատվամիջոցները տարածեցին երեկ՝ դեկտեմբերի 10-ին:

Կողմերը կայանի վարձավճարի հարցի շուրջ այդպես էլ չեկան ընդհանուր համաձայնության: Ըստ ադրբեջանական աղբյուրների՝ Բաքուն ռազմական օբյեկտի համար պահանջում էր ավելի քան 40 անգամ շատ վարձավճար, քան դա տրվում էր մինչ այդ (7-ի փոխարեն՝ 300 մլն դոլար):

Գաբալայի շրջանում տեղադրված «Դարյալ» ՌԼԿ-ն հանձնվել է շահագործման 1985 թվականին: Այն եղել է ԽՍՀՄ հակահրթիռային համակարգի 9 կայաններից մեկը, իսկ այսօր Ադրբեջանի սեփականությունն է և 2002 թ. ստորագրված պայմանագրով մինչև 2012 թ. վարձակալության էր տրվել Ռուսաստանին (ժամկետը լրացավ դեկտեմբերի 9-ին):

Ադրբեջանի կողմից կատարված այս «կոմերցիոն» զորաշարժն առավել շատ նման էր իր տարածքից վարձով բնակվողին անուղղակի ձևով դուրս հանելուն: Շատերի գնահատմամբ, կայանից Ռուսաստանի հեռանալուն ի պատասխան՝ դեռ առաջիկայում Ադրբեջանը Մոսկվայից կստանա համապատասխան ինչ-որ մի արձագանք: Դա որպես այս ամենի հետևանքում առաջացող սպասելիք:

Իսկ այսօր Ադրբեջանի կողմից զիջումների չգնալը «փորձագետները կապում են Կասպից ծովի հատակով գազատար անցկացնելու նկատմամբ այն շեղումների հետ, որոնք Ռուսաստանը ստեղծում է Բաքվի համար»,- գրում է «aze.az» կայքը:

Սակայն ռուսական ռազմավարական միտքն ադրբեջանական այդ «գամբիթին» իր հստակ պատասխանը տվել է շատ ավելի վաղ, երբ Կրասնոդարի երկրամասում շահագործման հանձնեց Արմավիրի «Վորոնեժ-ԴՄ» նոր ռադիոլոկացիոն կայանը:

Այս նոր ռազմական օբյեկտի փորձնական շահագործումն արդեն սկսված է: Ենթադրվում է, որ մեկ տարվա ընթացքում այն կսկսի գործել ողջ հզորությամբ: «Վորոնեժ-ԴՄ»-ն փորձագետների գնահատմամբ գերազանցում է Գաբալայի կայանին, իսկ ռազմական օբյեկտի գլխավոր կոնստրուկտոր Սերգեյ Բոևի գնահատմամբ՝ հրթիռային հարձակման կանխարգելիչ այդպիսի համակարգն իր տեխնիկական ցուցանիշներով աշխարհում միակն է:

Անշուշտ ակնհայտ է, որ էներգակիրների տեղափոխման մրցույթում Ադրբեջանը հետ է մնում: Սակայն Գաբալայի «գամբիթը» միայն դրանով չէ, որ հիմնավորվում է: Պատճառն, անշուշտ, շատ ավելի խորքային է: Դա նույնիսկ անուղղակի ձևով ներկայացվում է ադրբեջանական ԶԼՄ-ներում: Ընդ որում, կայանի նոր դերակատարության անհրաժեշտության մասին ադրբեջանցի փորձագետները խոսում են առանց «ծածկագրերի» և բացահայտ: Օրինակ, «Ատլաս» քաղաքական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Էլհան Շահինօղլուն նշում է, որ «Ադրբեջանում ռուսական ռազմական բազայի առկայությունը Ադրբեջանի ռազմական դոկտրինային հակասում է»: Ըստ նրա՝ ռադիոլոկացիոն կայանի շահագործումը ռուսների կողմից Ադրբեջանին դնում էր անհարմար դրության մեջ, չէ՞ որ «Ադրբեջանը Թուրքիայի հետ ստորագրել է ռազմաստրատեգիական համագործակցության համաձայնագիր»:

Այս նույն թեմայով խոսելով՝ փորձագետ Սուլխադդին Ակպերը նշել է, որ «Ադրբեջանը պատերազմական դրության մեջ է, իսկ Ռուսաստանը Հայաստանի ռազմական դաշնակիցն է և ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացում աջակցում է նրան: Այդ տեսանկյունից ևս կայանի շահագործումը հակասում է Ադրբեջանի քայլերին: «Կայանը պետք է լիկվիդացնել»: Իսկ եթե նկատի ունենաք նաև այն հանգամանքը, որ կայանը «Ադրբեջանի համար ոչ մի նշանակություն չունի, քանի որ Բաքվում այդ կայանը շահագործելու հատուկ մասնագետներ չկան», ապա շատ անգամ ավելի կհստակվի, թե ռուսներին դուրս անելուց հետո ի՞նչ նոր հիմնախնդիր են ցանկանում լուծել ադրբեջանցիները: Այդ նույն «aze.az» կայքի հավաստմամբ՝ հիմա էլ առաջացել է կայանի համար նոր վարձակալող գտնելու խնդիր: Ընդ որում, այդ խնդրի լուծումը նրանք ակնկալում են իրականացնել նոր գործընկերների միջոցով, որոնք, ըստ ամենայնի, կարող են լինել ԱՄՆ-ն կամ Թուրքիան: Եվ անշուշտ դա չի լինի 300 մլն դոլարանոց «բազար», չեն լինի նաև բնապահպանական այնպիսի հիմնախնդիրներ, ինչպիսիք ադրբեջանական կողմը առաջադրում էր ռուսներին: Կսկսեն գործել նոր չափանիշներ, նոր մոտեցումներ: Միայն թե անհասկանալի է, թե ինչին կծառայի Գաբալայի կայանը, երբ նրա ընդգրկած տիրույթն ու մի բան էլ ավելին շատ ավելի հստակ ու տեխնիկապես հագեցած արդեն սկսել է իրականացնել Արմավիրի «Վորոնեժ-ԴՄ»-ն:

Սամվել Մարտիրոսյան


Արխիվ

[]