Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ» 11/22/2024   08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ» 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/22/2024   08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ» 11/22/2024   08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ» 11/22/2024   07:58 Ինչ է հայտարարագրել ՔԿ նախագահի հավանական թեկնածու Արթուր Պողոսյանը. «Ժողովուրդ» 11/21/2024   23:47 Սպիտակ տունը պատասխանել է ռուսական «Орешник» հրթիռի արձակմանը 11/21/2024   23:33 Մինչև Հայաստանի իշխանությունը հանցավոր լռում է, պաշտոնական Բաքուն ագրեսորի նոր իմիջ է կերտում Հայաստանի համար. Տիգրան Աբրահամյան 11/21/2024   23:23 Մանկապարտեզներին մատակարարվող սննդի որակը Երևանի քաղաքապետարանն առավել խիստ է հսկում 11/21/2024   23:06 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   22:53 Չեխիայում մոտ հազար ուժայիններ բողոքում են ցածր աշխատավարձի դեմ 11/21/2024   22:36 Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Իսպանիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ռիկառդո Մարտինես Վասկեսին 11/21/2024   22:22 Սիրիայում հրթիռակոծվել է ԱՄՆ-ի ռազմաբազան 11/21/2024   22:11 Ոստիկանի նախկին կինը խաղամոլության պատճառով թունավորել է 14 ընկերների 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   21:35 Ռուսական նորագույն զենքին հակազդելու միջոցներ գոյություն չունեն. Պուտին 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/21/2024   21:24 Թաթոյանն անդրադարձել է սահմանային և իրավական անվտանգության մարտահրավերներին և Արցախից հայերի զանգվածային բռնի տեղահանմանը 11/21/2024   20:59 Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտգործնախարարի հետ 11/21/2024   20:46 Պաղեստինը պաշտպանել է Նեթանյահուի եւ Գալանտի ձերբակալման ՄՔԴ-ի օրդերը 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   20:32 Բասկետբոլի մեր թիմը հանդիպելու է բավական ուժեղ Ավստրիայի հավաքականի հետ 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   20:14 Եւս մեկ բրոնզե մեդալ 11/21/2024   20:07 «Ռոսկոմնադզորն» արգելել է գիտական տարածել VPN-ի մասին 11/21/2024   19:59 Թուրք-ադրբեջանական տարաձայնություններն էներգետիկ ոլորտում. «Գեղարդ» հիմնադրամ 11/21/2024   19:42 Ֆինլանդիան կդադարի փախստականներին մշտական կացության կարգավիճակ տալ 11/21/2024   19:29 Թուրքիան Սոմալիում կհիմնի տիեզերական ռազմաբազա 11/21/2024   19:20 Ուսանողների մոտ պայքարելու մոտիվացիա կա, հեշտ չի լինելու նրանց Բրյուսովի շենքերից հանելը. Ցոլակ Ակոպյան 11/21/2024   19:06 Ժամկետային զինծառաողներ Սամվել Գրիգորյանն ու Հրայր Ալիխանյանը նվաճել են բրոնզե մեդալներ 11/21/2024   18:59 ՀՀ ԶՈՒ հավաքականը հունահռոմեական ոճում զբաղեցնում է 1-ին հորիզոնականը 11/21/2024   18:58 Վթարային ջրանջատում Արարատի մարզում նոյեմբերի 22/23-ին 11/21/2024   18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   18:18 ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի ԵՄ հարցերի հանձնաժողովի նախագահին 11/21/2024   18:01 Հակակոռուպցիոն կոմիտեի պաշտոնյաները ոսկեջրած արծաթյա ժամացույցներ են նվեր ստացել . «Հետք» 11/21/2024   17:56 Կումայրիի համայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու դեպքեր են բացահայտել 11/21/2024   17:52 Խափանման միջոց կալանքի կիրառման դեպքերը նվազել են 6 տոկոսային կետով, իսկ անազատության հետ չկապված խափանման միջոցների կիրառման դեպքերն ավելացել են կրկնակի. Ամփոփում 11/21/2024   17:49 Ինչ կանոններ պետք է պահպանել ընթրելիս չգիրանալու համար 11/21/2024   17:48 «Ուղարկեց պատերազմ, գլուխները կերավ, իսկ հիմա ասում է՝ կամավորությունը սուտի բան ա». Իգոր Սարգսյանի կարծիքով՝ Փաշինյանը սկսել է Ալիեւի հերթական պահանջի կատարումը 11/21/2024   17:45 Վարչապետն ընդունել է ԳԴՀ Բունդեսթագի պատվիրակությանը 11/21/2024   17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է 11/21/2024   17:16 Մարդու իրավունքների պաշտպանության համակարգում փախստականներին վերաբերելի խնդիրները կարևորագույններից են, սակայն հաճախ դրանք չեն արժանանում պատշաճ ուշադրության․ Անահիտ Մանասյան 11/21/2024   17:12 Վտանգավոր սննդամթերքի թողարկումը կասեցվել է 11/21/2024   17:04 Կարեն Սարուխանյանը շարունակո՞ւմ է մնալ Գյումրիի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուն. Էմմա Պալյանը՝ Սարուխանյանի մասին գյումրեցիների կարծիքի վերաբերյալ 11/21/2024   16:40 Արտածին դրական գործոնները թուլանում են։ Կառավարությունից պահանջվում են հրատապ գործողություններ. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին
11/20/2024   15:33 Հայաստանը կանանց ձեռքերում է. Իշխանությունում ևս մեկ թև է ձևավորվել՝ Աննա Հակոբյանինը 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/20/2024   11:17 «Պզոն» «Օրենքով գող» չէ ՝ ըստ դատական ակտի․ նա արդարացվել է 11/20/2024   20:14 Այս երկրում ինձ որևէ մեկը նման հրահանգ չի կարող տալ. Քպական պատգամավոր 11/20/2024   19:43 Սա նշանակում է, որ առաջիկայում պետք է պաշտոնանկ արվի Ալեն Սիմոնյանը, իսկ Լենա Նազարյանն ընտրվի նաև Ազգային ժողովի նախագահ․ Ղազարյան 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/20/2024   12:51 ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը հրաժարվում է վայր դնել մանդատը, նա խորհրդարանում է 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/20/2024   19:01 Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում․ Մարալիկում բախվել են դիզվառելիք տեղափոխող «ԿամԱԶ»-ն ու «Nissan»-ը. 3 վիրավորներից 2-ը ՌԴ քաղաքացիներ են 11/20/2024   18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/20/2024   20:00 Առեղծվածային դեպք՝ Երևանում. Հաղթանակի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին. փրկարարներն այն դուրս են բերել մեծ դժվարությամբ 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան

Գնալով շատանում են ‹‹քցելաբանական գիտությունների դոկտորները›› 12/11/2012   12:22  |  Վերլուծություններ

Խարդախներից և խարդախությունից կարելի է խուսափել

Դեկտեմբերի 8-ին տեղեկացրինք առանձնապես խոշոր չափերի խարդախության հերթական գործի մասին: ՀՀ հատուկ քննչական ծառայության հայտնած տեղեկատվության համաձան` ընդամենը երկու հոգու կատարած խարդախության հետևանքով 258 հոգի քրեական գործով ճանաչվել են տուժող, իսկ հափշտակված գումարի չափը գերազանցում է 10 մլրդ դրամը:

Հայաստանում խարդախությունը, ցավոք, գնալով ավելի մեծ տարածում է ստանում: Թեև նշված աճն արտահայտվում է նաև պաշտոնական վիճակագրությամբ (2012 թ. առաջին կիսամյակին խարդախությամբ սեփականության դեմ ուղղված հանցագործությունների թիվը նախորդ տարվա նույն ժամանակամիջոցի համեմատ աճել է 53-ով), սակայն առավելապես նկատի ունենք պաշտոնապես չգրանցված դեպքերը, որոնց վերաբերյալ տեղեկությունները վերջին տարիներին առավել հաճախ ենք լսում:

Խաբեությամբ դիմացինին հարստահարելը կամ սեփական պարտավորությունների կատարումից խուսափելը շատ մարդկանց համար դարձել է կենսակերպ: Ոմանք այս գործում նույնիսկ այնքան են հմտացել, որ դարձել են ‹‹քցելաբանական գիտությունների դոկտոր››, խաբեությունն էլ ‹‹մասնագիտական գործիք››`գումար և նյութական այլ արժեքներ ձեռքբերելու կամ դրանց հետ կապված իրենց պարտավորությունները չկատարելու նպատակով:

Խարդախության շատ դեպքեր պաշտոնական վիճակագրությունից դուրս են մնում, որովհետև տուժողներից ոմանք, հատկապես եթե տղամարդիկ են, իրավապահ մարմիններին չեն դիմում ամաչելու պատճառով. ախր չէ՞ որ ինչ-որ մեկը կարողացել է իրենց խաբելով, հիմարացնելով, գումարներ հափշտակել: Ուրիշները չեն դիմում, քանի որ տուժել են իրենց ազգականի, բարեկամի կողմից, մտածում են` ախր մարդուն կբռնեն, կտանեն-կնստեցնեն, ազգուտակի մեջ խայտառակ կլինենք, կասեն վատություն արին:

Քիչ չեն նաև խարդախությամբ շորթված գումարի ոչ մեծ չափի պատճառով իրավապահներին չդիմողները, մտածում են` չարժի այդ գումարի համար ոստիկանություն, հետո էլ դատարան գնալ-գալ, այդքան թղթեր գրել-ստորագրել: Կան մարդիկ էլ, որ դեռ չեն կորցնում համոզելով, խաթրով գումարը հետ ստանալու կամ դիմացինի ստանձնած պարտավորության կատարման հույսը, շարունակաբար, խոստումից խոստում հավատում են նրան: Ուշագրավ է, որ բոլոր չափահաս մարդիկ լսել են խարդախության մասին, գիտեն ինչ բան է դա, բայց, չնայած դրան, ոմանք խաբվում են:

Ըստ ՀՀ ոստիկանության, գոյություն ունեն դիմացինին խաբելու, թյուրիմացության մեջ գցելու տարբեր մեթոդներ: Խաբեության գործիք կարող է դառնալ ամեն ինչ` ցանկացած փաստարկ, առարկա, երևույթ: Թեև խաբելու հիմնական միջոցը խոսքն է, սակայն բազմաթիվ այլ նպաստող պայմաններ կան, որոնք սուտը դարձնում են իրականին առավել մոտ: Խարդախներից շատերը մեծ ուշադրություն են դարձնում իրենց հագուստին, քանի որ մարդիկ անծանոթի մասին հաճախ կարծիք են կազմում հենց նրա հագուկապից ելնելով: Բացի այդ, շքեղ կամ թանկարժեք հագուկապն ընդգծում է անձի սոցիալական կարգավիճակը, և ոմանց պատկառանք ու վստահություն ներշնչում այդպիսի հագուկապով մարդու նկատմամբ:

Սովորական հագուստից բացի, կա նաև որոշակի մասնագիտությունների ներկայացուցիչներին (դատախազներին, ոստիկաններին, մաքսավորներին, ԴԱՀԿ աշխատակիցներին, օդաչուներին և այլոց) հատուկ հանդերձանք, որի առկայությունը յուրօրինակ այցեքարտ է: Խարդախները վստահություն ներշնչելու համար հաճախ են հանդերձավորվում այդպիսի հագուստներով, իսկ նրանց դյուրահավատ զոհերը ամաչում կամ մոռանում են դիմացինից պահանջել ինքնությունը հաստատող փաստաթուղթ:

Խարդախի համար միայն համազգեստը կամ թանկարժեք, տպավորիչ զգեստը, իհարկե, բավարար չէ, դրա համար էլ նա խոսքով և որոշակի գործողություններով ամրապնդում է ձեռք բերված նախնական վստահությունը: Այս նպատակով գործադրվում են ժպտերեսությունը, կիրթ պահվածքը, հարուստ բառապաշարը և այլ միջոցներ: Բացի այդ, փորձառու խարդախները կիրառում են նաև հոգեբաններին ծանոթ հպման մեթոդը, երբ զրուցակցին ‹‹պատահաբար›› դիպչելով, վերջինիս մոտ դիմացինի նկատմամբ մտերիմ վերաբերմունք են առաջացնում, ամեն անգամ իրենց զոհին հանդիպելիս, բարևում են պինդ ձեռքսեղմումով, ինչը միշտ խորհրդանշել է ազնվություն, անկեղծություն ու վստահություն:

Որոշ խարդախներ վստահություն ներշնչելու համար նախընտրում են իրենց զոհի հետ ‹‹սեղան նստել››: Այս մարտավարության` հաջողություն ապահովող կողմերից մեկն էլ ալկոհոլի ազդեցությունն է, որն, իր հերթին, նվազեցնում է զոհի զգոնությունը: Խարդախները որպես ‹‹զենք›› օգտագործում են նաև սեռային առանձնահատկությունները: Գրավիչ կնոջ համար դժվար չէ տղամարդու ուշադրությունը կամ զգոնությունը շեղել. բնազդային ռեֆլեքսները հաճախ մթագնում են ուժեղ սեռի վերլուծական միտքը:

Ոստիկանությունն ուշադրություն է հրավիրում նաև այն հանգամանքի վրա, որ խարդախներն իրենց զոհերին թակարդը գցելու համար տարբեր ‹‹լեգենդներ›› են հորինում: Լեգենդի բովանդակությունը պայմանավորված է լինում զոհին բնորոշ առանձնահատկություններով: Խորամանկ խարդախները վստահություն ներշնչելու համար նախընտրում են միամիտ ու պարզ մարդու տպավորություն ստեղծել` այդպիսով բթացնելով զոհի զգոնությունը: Երբեմն խարդախներն օգտվում են նաև զոհի հոգեբանական և ֆիզիոլոգիական վիճակից. հիվանդ, հոգնած, հուզված մարդկանց զգոնությունը հաճախ բավականին թուլացած է լինում, ինչից էլ նրանք օգտվում են: Բացի այդ, խարդախներն իրենց զոհի ուշադրությունը շեղելու համար, այն միտումնավոր կենտրոնացնում են ինչ-որ առարկայի կամ երևույթի վրա, կամ դիմացինին ներգրավում տեղեկատվության ահռելի հոսքի մեջ:

Մեր օրերում խարդախները առավել հաճախ ներկայանում են ‹‹գործ հարթողի›› կամ ‹‹գործ սարքողի›› դերում: Այդպիսի դեպքերում մարդիկ, որպես կանոն, խարդախության զոհ են դառնում, երբ փորձում են շրջանցել օրենքը և իրենց համար ցանկալի գործարքն իրականացնել այլ ճանապարհով: Անծանոթ միջնորդների ծառայություններից օգտվելիս ընդհանրապես անհրաժեշտ է պարզաբանել ու ճշգրտել գործարքի բոլոր մանրամասները, քանի որ նման դեպքերում մեծ է խարդավանքը բացահայտելու հավանականությունը: Փորձը վկայում է, որ որոշ գումարի խնայողության համար չարժե կարևոր գործարքները վստահել անծանոթների, որոնք ամեն պահի կարող են ձեր գումարների հետ անհետանալ: Լավագույն տարբերակը մասնագիտական կազմակերպություններին վստահելն է, սակայն այս դեպքում էլ անհրաժեշտ է ճիշտ ընտրություն կատարել ու խուսափել մեկ-երկու աշխատակից ունեցող և կասկածելի աշխարհագրությամբ սակավ հայտնի ընկերություններից:

Արթուր Հովհաննիսյան


Արխիվ

[]