ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ո՞վ կվարձի Գաբալան 12/11/2012 19:20 | Վերլուծություններ
Գաբալայի ռադիոլոկացիոն կայանից (ՌԼԿ) Ռուսաստանը հրաժարվեց: Այդ տեղեկատվությունը, հղում անելով Ադրբեջանի արտգործնախարարությանը, լրատվամիջոցները տարածեցին երեկ՝ դեկտեմբերի 10-ին:
Կողմերը կայանի վարձավճարի հարցի շուրջ այդպես էլ չեկան ընդհանուր համաձայնության: Ըստ ադրբեջանական աղբյուրների՝ Բաքուն ռազմական օբյեկտի համար պահանջում էր ավելի քան 40 անգամ շատ վարձավճար, քան դա տրվում էր մինչ այդ (7-ի փոխարեն՝ 300 մլն դոլար):
Գաբալայի շրջանում տեղադրված «Դարյալ» ՌԼԿ-ն հանձնվել է շահագործման 1985 թվականին: Այն եղել է ԽՍՀՄ հակահրթիռային համակարգի 9 կայաններից մեկը, իսկ այսօր Ադրբեջանի սեփականությունն է և 2002 թ. ստորագրված պայմանագրով մինչև 2012 թ. վարձակալության էր տրվել Ռուսաստանին (ժամկետը լրացավ դեկտեմբերի 9-ին):
Ադրբեջանի կողմից կատարված այս «կոմերցիոն» զորաշարժն առավել շատ նման էր իր տարածքից վարձով բնակվողին անուղղակի ձևով դուրս հանելուն: Շատերի գնահատմամբ, կայանից Ռուսաստանի հեռանալուն ի պատասխան՝ դեռ առաջիկայում Ադրբեջանը Մոսկվայից կստանա համապատասխան ինչ-որ մի արձագանք: Դա որպես այս ամենի հետևանքում առաջացող սպասելիք:
Իսկ այսօր Ադրբեջանի կողմից զիջումների չգնալը «փորձագետները կապում են Կասպից ծովի հատակով գազատար անցկացնելու նկատմամբ այն շեղումների հետ, որոնք Ռուսաստանը ստեղծում է Բաքվի համար»,- գրում է «aze.az» կայքը:
Սակայն ռուսական ռազմավարական միտքն ադրբեջանական այդ «գամբիթին» իր հստակ պատասխանը տվել է շատ ավելի վաղ, երբ Կրասնոդարի երկրամասում շահագործման հանձնեց Արմավիրի «Վորոնեժ-ԴՄ» նոր ռադիոլոկացիոն կայանը:
Այս նոր ռազմական օբյեկտի փորձնական շահագործումն արդեն սկսված է: Ենթադրվում է, որ մեկ տարվա ընթացքում այն կսկսի գործել ողջ հզորությամբ: «Վորոնեժ-ԴՄ»-ն փորձագետների գնահատմամբ գերազանցում է Գաբալայի կայանին, իսկ ռազմական օբյեկտի գլխավոր կոնստրուկտոր Սերգեյ Բոևի գնահատմամբ՝ հրթիռային հարձակման կանխարգելիչ այդպիսի համակարգն իր տեխնիկական ցուցանիշներով աշխարհում միակն է:
Անշուշտ ակնհայտ է, որ էներգակիրների տեղափոխման մրցույթում Ադրբեջանը հետ է մնում: Սակայն Գաբալայի «գամբիթը» միայն դրանով չէ, որ հիմնավորվում է: Պատճառն, անշուշտ, շատ ավելի խորքային է: Դա նույնիսկ անուղղակի ձևով ներկայացվում է ադրբեջանական ԶԼՄ-ներում: Ընդ որում, կայանի նոր դերակատարության անհրաժեշտության մասին ադրբեջանցի փորձագետները խոսում են առանց «ծածկագրերի» և բացահայտ: Օրինակ, «Ատլաս» քաղաքական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Էլհան Շահինօղլուն նշում է, որ «Ադրբեջանում ռուսական ռազմական բազայի առկայությունը Ադրբեջանի ռազմական դոկտրինային հակասում է»: Ըստ նրա՝ ռադիոլոկացիոն կայանի շահագործումը ռուսների կողմից Ադրբեջանին դնում էր անհարմար դրության մեջ, չէ՞ որ «Ադրբեջանը Թուրքիայի հետ ստորագրել է ռազմաստրատեգիական համագործակցության համաձայնագիր»:
Այս նույն թեմայով խոսելով՝ փորձագետ Սուլխադդին Ակպերը նշել է, որ «Ադրբեջանը պատերազմական դրության մեջ է, իսկ Ռուսաստանը Հայաստանի ռազմական դաշնակիցն է և ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացում աջակցում է նրան: Այդ տեսանկյունից ևս կայանի շահագործումը հակասում է Ադրբեջանի քայլերին: «Կայանը պետք է լիկվիդացնել»: Իսկ եթե նկատի ունենաք նաև այն հանգամանքը, որ կայանը «Ադրբեջանի համար ոչ մի նշանակություն չունի, քանի որ Բաքվում այդ կայանը շահագործելու հատուկ մասնագետներ չկան», ապա շատ անգամ ավելի կհստակվի, թե ռուսներին դուրս անելուց հետո ի՞նչ նոր հիմնախնդիր են ցանկանում լուծել ադրբեջանցիները: Այդ նույն «aze.az» կայքի հավաստմամբ՝ հիմա էլ առաջացել է կայանի համար նոր վարձակալող գտնելու խնդիր: Ընդ որում, այդ խնդրի լուծումը նրանք ակնկալում են իրականացնել նոր գործընկերների միջոցով, որոնք, ըստ ամենայնի, կարող են լինել ԱՄՆ-ն կամ Թուրքիան: Եվ անշուշտ դա չի լինի 300 մլն դոլարանոց «բազար», չեն լինի նաև բնապահպանական այնպիսի հիմնախնդիրներ, ինչպիսիք ադրբեջանական կողմը առաջադրում էր ռուսներին: Կսկսեն գործել նոր չափանիշներ, նոր մոտեցումներ: Միայն թե անհասկանալի է, թե ինչին կծառայի Գաբալայի կայանը, երբ նրա ընդգրկած տիրույթն ու մի բան էլ ավելին շատ ավելի հստակ ու տեխնիկապես հագեցած արդեն սկսել է իրականացնել Արմավիրի «Վորոնեժ-ԴՄ»-ն:
Սամվել Մարտիրոսյան
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/23/2024 20:45 ԱԺ պատվիրակությունը Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ մասնակցում է ՆԱՏՕ-ի ԽՎ աշնանային նստաշրջանին
- 11/23/2024 20:38 Երբ աշխարհում գործածվեց Արևմտյան Հայաստան տերմինը, մարդկությանը հայտնի չէին կովկասյան թաթարները. Շարմազանով
- 11/23/2024 18:44 «Որոշ շրջանակները» հիմա էլ լուռ-լուռ են. Վրթանեսյան
- 11/23/2024 16:16 Հանցագործություն կատարած մարդկանց հոգեբանությունում կա մեկ կարևոր առանձնահատկություն. Սիմոնյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/23/2024 16:03 Համացանցում են հայտնվել Բերձորում տեղի ունեցած երկրաշարժի կադրերը
- 11/23/2024 14:19 Արագածոտնի մարզում «ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավորներ
- 11/23/2024 12:54 Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում
- 11/23/2024 11:06 Արարատի մարզում 1-ամյա երեխան 2-րդ և 3-րդ աստիճանի ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից